|
Եկեք Մոռանանք ուրիշներին , Եկեք ապրենք մեր կյանքով...

Ատում եմ , երբ քո կյանքում գալիս է մի պահ , երբ դու պետք է ընտրություն կատարես, ու կշեռքի 2 նժարներին դրված են այնպիսի բաներ կամ մարդիկ, որոնցից և ոչ մեկին չես ուզում կորցնել: Բայց ամենավատն ու անարդարացին այն է , երբ լսելով ուրիշին սկսում ես սխալ քայլեր անել, և այդ քայլերով կործանել թե քեզ , թե քեզ սիրող մարդկանց: ԻՆՉՈՒ?Վերջերս ծանոթներիցս մեկի հետ պատահեց այնպիսի մի դեպք , որ համոզված շատերի հետ է պատահում: Նա պետք է ընտրություն կատարեր , կամ իր սիրած մարդը, ում հետ երկար տարիներ է շփվում , կամ ընկերուհին: Իսկ նա մտածեց ու ընտրեց ընկերուհուն , բայց ինչու? Չէ որ եթե նրա ընկերուհին իրոք <ընկերուհի> լիներ , նրան չէր կանգնեցնի այդպիսի ընտրության առաջ: Նա իրեն թույլ չէր տա բաժանել 2 սիրող մարդկանց: Համաձայն չեք? Ու չեմ կարողանում հասկանալ , ինչու նա կողքից ուրիշ մարդկանց ավելի կարևորեց, քան սեփական երջանկությունը: Ես չեմ կարծում , որ կա շատ լուրջ պատճառ, չեմ կարծում , որ ընկերուհին նրան շանտաժ արած լինի , դա անգամ ծիծաղելի է : Ոչ ժողովուրդ: Իսկական ըներուհի ասվածը հարաբերական է : Շատ քչերն են իսկական ընկերուհի , պետք չէ զոհել ձեզ հանուն նրանց , ովքեր չեն էլ գնահատում այդ ամենը :( Իմ փորձից եմ ասում): Ու ես համոզված եմ հենց նույն ընկերուհին , ամենաչնչին դժվարության դեպքում մենակ է թողելու նրան: :( Եթե կյանքում կանգնում եք շատ լուրջ ընտրության առաջ , փորձեք ավելի խելացի մոտենալ այդ ընտրությանը: Միամիտ մի եղեք, ուշանալու դեպքում , ավելի լավ է երբեք էլ չգաք , քան գաք , բայց ուշացած: Երբ կշրջվեք ետ կզգաք , որ մենակ եք , կհասկանաք , որ այն ինչ ձեր երջանկությունն էր , այլևս ետևում է...
|
Категория: Ընկերություն | Добавил: Admin (25.07.2012)
|
Просмотров: 449
| Рейтинг: 0.0/0 |
Հավանեցիր? Դե տեղեկացրու Ընկերներիտ а>
| |