Փետրվարի 19-ը միմյանց գիրք նվիրել օր է: Առանց այն էլ վերջին շրջանում գիրք կարդալը մղվել է երկրորդ պլան: Չնայած դրա մասին շատ է խոսվել ու ես չեմ ցանկանում խորանալ այս
թեմայով, չեմ ուզում կրկնվել:Վերջապես արդեն տակնուվրա եղած գրական իրականության
մեջ կա էնպիսի մի օր , որ հնարավորություն է տալիս հիշել ու գնահատել գրքի թաքնված
ուժը:Պետք է հաճախ կարդալ, պետք է լինել գրագետ և ամեն բան լավ իմացող: Չէ որ կյանքում
երազանքների ետևից գնալու, աշխարհի տարբեր բարձունքներին հասնելու համար ոչ թե
համացանցը այլ հենց մեր կողմից անտեսված գրքերը կօգնեն:Իսկ կարո ՞ղ եք ասել ինչ կա
կյանքում գրագետ , կրթված լինելուց ավելի լավ բան: Գրքի արժեքը իմանալու, հասկանալու և
գնահատելու համար նախ պետք է ծանոթանալ այդ գրքերին: Իսկ ի ՞նչ ենք անում մենք:
Ոչինչ.... Պետք է գնալ գրքի հետքերով , պետք է ուսումնասիրել թե' հայ գրականությունը , թե'
արտասահմանականը: Գեղեցիկ օր... Գեղեցիկ հնարավորություն ... Նվիրեք իրար գրքեր....