|
| Статистика |
|
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |
|
|
|
 | |  |
|
Ինչպես հայաֆիկացնել Microsoft Windows օպերացիոն համակարգը
 Լեզվային միջերեսի փաթեթը (LIP) Windows-ին տրամադրում է օպերացիոն համակարգում ամենից շատ օգտագործվող մասերի մասնակի թարգմանության վարկած: LIP-ի տեղադրումից հետո, օգտվողի երկխոսության պատուհաններում, ցանկերում, օգնություն եւ աջակցում նյութերում եւ այլ տեղերում գրվածքները կցուցադրվեն LIP-ի լեզվով: Չթարգմանված գրվածքները կցուցադրվեն Windows-ի հիմնական լեզվով: Օրինակ, եթե ունեք Windows-ի անգլերեն վարկած եւ տեղադրել եք հայերեն LIP, որոշ գրվածքներ կմնան անգլերեն:
Կարող եք տեղադրել մեկից ավել LIP-եր, այնպես որ, համակարգչի ամեն օգտվող կարող է իր ինտերֆեյսը տեսնել իր ընտրած լեզվով:
WindowsXP
Windows XP համակարագի համար ստեղծված հայերեն ինտերֆեյսի փաթեթը ներբեռնելու համար սեղմեք այստեղ: Այնուհետև բացեք ներբեռնված ֆայլը և տեղադրեք այն համակարգչի մեջ: Վերջում առաջարկվող լեզուներից ընտրեք Հայերեն:
Windows Vista
Windows Vista համակարագի համար ստեղծված հայերեն ինտերֆեյսի փաթեթը ներբեռնելու համար սեղմեք այստեղ: Այնուհետև բացեք ներբեռնված ֆայլը և տեղադրեք այն համակարգչի մեջ: Վերջում առաջարկվող լեզուներից ընտրեք Հայերեն: Եթե խնդիրներ են առաջանում Vista-ի դեպքում, ապա նախևառաջ տեղադրեք Vista Sp1 և տառատեսակների փաթեթը:
Windows 7
Խորհուրդ է տրվում ընդհատել BitLocker գաղտնագրումը, նախքան LIP տեղադրելը: Բացեք Control Panel, ընտրեք System and Security, ապա սեղմեք BitLocker Drive Enсryption, այնուհետև Suspend Protection: Փաթեթեի նկարագրությունում գրված է, որ այն աշխատելու է միայն այն դեպքում, եթե ընթացիկ Windows7-ը անգլերեն է: Ես անձամբ փորձարկել եմ անգլերեն տարբերակի վրա: Սակայն կարող եք փորձել այլ տարբերակների վրա և գրել մեկնաբանություններ:
Windows 7 համակարագի համար ստեղծված հայերեն ինտերֆեյսի փաթեթը ներբեռնելու համար սեղմեքայստեղ (եթե Ձեր ընթացիկ օպերացիոն համակարգը 64 բիթանոց է, ապա սեղմեք այստեղ): Այնուհետև բացեք ներբեռնված ֆայլը և տեղադրեք այն համակարգչի մեջ: Վերջում առաջարկվող լեզուներից ընտրեք Հայերեն: Լեզուն նորից հետ փոխելու համար 1.Մտեք Control Panel (Հսկիչ վահանակ)2.Region and language (Տարածաշրջան և լեզու)3.Keyboards and languages (Ստեղնաշարեր և լեզուներ)4. Փոխեք ցուցադրման լեզուն:
|
| Категория: Համակարգչային | Добавил: Admin (22.07.2012)
|
| Просмотров: 569
| Рейтинг: 0.0/0 |
Հավանեցիր? Դե տեղեկացրու Ընկերներիտ а>
| |
 | |  |
|
|