|
| Статистика |
|
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |
|
|
|
 | |  |
|
Համակարգչի խնամքը . . .

Դժվար է պատկերացնել համակարգչից չօգտվող ժամանակակից մարդու: Համակարգչից օգտվում ենք կյանքի ամենատարբեր ոլորտներում՝ հանգստի ու աշխատանքի, ինքնակրթության ու ինքնազարգացման, շփման ու տեղեկատվության որոնման: Սակայն անհրաժեշտ ուշադրություն չենք հատկացնում համակարգչի խնամքին: Բայց չէ՞ որ ամեն օր գործածվող սարքի խնամքը պահանջում է որոշակի կանոնների պահպանում:
Տեղափոխություն Կտրականապես արգելվում է համակարգիչը միացրած վիճակում տեղափոխելը, այդ դեպքում հնարավոր է կրիչների վրա պարունակվող ամբողջ տեղեկատվության կորուստ: Իհարկե այս կանոնը տարածվում է միայն սեղանի համակարգիչների վրա, իսկ նոթբուքը (շարժական համակարգիչը) միացրած վիճակում տեղափոխելիս բավական է խուսափել կտրուկ շարժումներից:
Ցանցից համակարգչի անջատումը Խորհուրդ է տրվում համակարգիչը ցանցից չանջատել, եթե դա հույժ անհրաժեշտ չէ: Մանավանդ եթե ընդմիջումը կարճատև է լինելու: Համակարգչի անջատումից հետո մինչև հաջորդ միացումը պետք է առնվազն կես րոպե անցնի: Դա բացատրվում է նրանով, որ համակարգչի մասերում (սնուցման աղբյուր և այլն) միացման ու անջատման ժամանակ տարբեր գործընթացներ են կատարվում, և հաճախակի անջատել-միացնելը բացասաբար է անդրադառնում նրա ընդհանուր վիճակի վրա:
Սնուցման անխափան սարքի գործածումը Համակարգչին սնուցման անխափան աղբյուր միացնելով՝ այն պաշտպանում ենք հոսանքի լարման փոփոխություններից, մեծ ծանրաբեռնվածությունից, ցանցի անսպասելի հոսանքազրկումից: Սնուցման նման աղբյուր օգտագործելով՝ ոչ միայն կերկարացնենք համակարգչի առանձին մասերի կյանքն ու կպահպանենք դրանում ամփոփված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի անվտանգությունը, այլև դրամապանակը կապահովագրենք չկանխատեսված ծախսերից:
Օդափոխություն Համակարգային բլոկի և մոնիտորի բոլոր օդափոխիչ անցքերը պետք է բաց լինեն: Դրանց դիրքը պետք է այնպիսին լինի, որ օդի մուտքը չսահմանափակվի:
Պայքար փոշու դեմ Շաբաթական մեկ-երկու անգամ համակարգչի բոլոր մասերից (մոնիտոր, կորպուս, բլոկ, տպիչ և այլն) փոշին մաքրեք: Օգտագործեք միայն համակարգչային տեխնիկայի խնամքի համար նախատեսված միջոցները՝ միկրոֆիբրայից պատրաստված կտոր, հատուկ անձեռոցիկներ և հեղուկ: Մեծ քանակությամբ փոշի է կուտակվում համակարգային բլոկի կորպուսում, ինչը կրճատում է դրա առանձին մասերի կյանքը ու կարող է աշխատանքի խափանումների պատճառ դառնալ: Խորհուրդ է տրվում ամեն տարի ամբողջությամբ քանդել համակարգային բլոկը ու բոլոր մասերը մաքրել: Այս գործը կարելի է անել սեփական ուժերով: Բայց նախընտրելի է դիմել հատուկ ծառայությունների օգնությանը: Եվ իհարկե պարբերաբար մաքրեք այն սենյակի փոշին, որտեղ տեղադրված է համակարգիչը: Կանոնավորապես խոնավ շորով մաքրություն արեք, հնարավորության դեպքում օգտագործեք օդի խոնավացուցիչ (ի դեպ գոյություն ունեն հատուկ USB խոնավացուցիչներ` նախատեսված այն մարդկանց համար, ովքեր շատ ժամանակ են անցկացնում համակարգչի դիմաց): Դրանց ազդեցությունը դրական է ոչ միայն համակարգչի, այլև ձեր առողջության համար:
Ստեղնաշարի խնամքը Ստեղնաշարը համակարգչի ամենաշահագործվող մասն է: Ստեղնաշարը պետք է ամեն օր մաքրել փափուկ, խոնավ շորով: Ստեղնաշարի վրայից կեղտը հեռացնեու նպատակով կարելի է փոշեկուլ օգտագործել: Դրա համար կարող եք այն շրջել ու փոշեկուլով մաքրել: Համակարգչի ճիշտ ու կանոնավոր խնամքը երաշխավորում է դրա երկարատև աշխատանքը, պաշտպանում տարատեսակ վնասվածքներից, տնտեսում փողն ու ձեր նյարդերը:
|
| Категория: Համակարգչային | Добавил: Admin (24.07.2012)
|
| Просмотров: 650
| Рейтинг: 0.0/0 |
Հավանեցիր? Դե տեղեկացրու Ընկերներիտ а>
| |
 | |  |
|
|