|
| Статистика |
|
Онлайн всего: 3 Гостей: 3 Пользователей: 0 |
|
|
|
 | |  |
|
Նվերի ընտրությունը . . .
 Սիրո՞ւմ եք նվերներ ստանալ:Իսկ նվիրե՞լ: Իսկ ընտրե՞լ: Մարդկանց մեծամասնության համար նվերներ ընտրելը բավականաչափ տառապալի գործընթաց է, մանավանդ եթե ուզում են որևէ անհրաժեշտ, օգտակար, իմաստավոր նվեր ընտրել և ոչ թե մի անպիտան բան: Հաճախ նվերներն այնքան են անպիտան լինում, որ փոշոտվում են պահարանի դարակներում, կամ էլ բաժին հասնում մեկ ուրիշի. և այդ ամենն այն պատճառով, որ մարդիկ չգիտեն նվեր ընտրելու տարրական կանոնները: 5 խորհուրդ՝ նվեր ընտրելու վերաբերյալ ...
1.Ճշտեք տվյալ մարդու նախասիրությունները, նոր միայն ընտրեք համապատասխան նվերը: Ծաղիկներ աճեցնողին սենյակային բույսեր նվիրեք, գրքասերին` հանրագիտարան, սեղանի խաղերի սիրահարին` ձեռագործ նարդի, ոգելից խմիչքների հավաքածու ունեցողին` փոքրիկ բար: 2.Ընտրեք մասնագիտության հետ կապ ունեցող նվերներ: Նվերի ճիշտ ընտրությանը կօգնի ոչ միայն մարդու նախասիրությունը, այլև մասնագիտությունը: Օրինակ գործարարը հաստատ չի հրաժարվի լավ օրգանայզերից, ծրագրավորողը` նոր օգտակար գաջետից, իսկ ֆուտբոլիստի համար հոգեհարազատ կլինի ֆուտբոլի գնդակի տեսքով զարթուցիչը:
3.Նվերն ընտրեք ըստ բնավորության: Մարդու բնավորությունը նույնպես կարևոր չափանիշ է, որով կարելի է կողմնորոշվել նվեր ընտրելիս: Հումորով օժտված մարդուն կհամապատասխանեն զվարճալի նվերները. բարեբախտաբար հիմա վաճառքում նման նվերների մեծ տեսականի կա: Սուր զգացողությունների սիրահարներին կարելի է օդապարիկով կամ դելտապլանով թռչելու հնարավորություն նվիրել: 4.Նվերը կարող է կապված լինել կյանքի իրադարձությունների հետ: Նա նոր տո՞ւն է տեղափոխվել: Ուրեմն կուրախանա կենցաղային իրերի, սպասքի համար: Հյուր եք գնում մեկին, ում կյանքում ծանր ժամանակնե՞ր են: Նվիրեք նրան տրամադրություն բարձրացնող որևէ իր: 5.Կարելի է պարզապես տվյալ մարդուց կամ նրա ազգականներից հետաքրքրվել, թե նա ինչ նվեր կցանկանար ստանալ: Հավատացեք` նախապես հայտնի, բայց անհրաժեշտ նվերը հարյուր անգամ նախընտրելի է անօգուտ անակնկալից:
|
| Категория: Գաղտնիքներ և խորհուրդներ | Добавил: Admin (24.07.2012)
|
| Просмотров: 446
| Рейтинг: 0.0/0 |
Հավանեցիր? Դե տեղեկացրու Ընկերներիտ а>
| |
 | |  |
|
|