|
| Статистика |
|
Онлайн всего: 4 Гостей: 4 Пользователей: 0 |
|
|
|
 | |  |
|
Ինչպե՞ս... չուշանալ ...
 <<Ճշտապահությունը արքաների քաղաքավարությունն է>>. -ասում է ժողովուրդը: Բայց ի՞նչ անել, եթե բնավորությունը, հանգամանքները կամ քնկոտությունը թույլ չեն տալիս ժամանակին ներկայանալ աշխատանքի, ինստիտուտ կամ դպրոց: Ինչպե՞ս վարվել, եթե անընդհատ ինչ-որ տեղ ես շտապում և միևնույն է՝ նշանակված ժամանակից ուշ ես գալիս: Ինչպե՞ս խուսափել ղեկավարության արդարացի զայրույթից, փոխել բնավորությունը և ճշտապահ դառնալ:
1. Փորձեք հասկանալ, թե միջինը քանի րոպե եք ուշանում: Այսինքն քանի րոպե ձեզ մշտապես չի բավականացնում՝ ժամանակին աշխատավայր հասնելու համար` 10-15 րոպե՞: Հրաշալի է: Առավոտյան 15-20 րոպե շուտ զարթնեք և դուք ձեր տրամադրության տակ կունենաք այդ չբավականացնող 15 րոպեները: 2. Եթե առավոտյան շուտ արթնանալը չի օգնում, և դուք շարունակում եք ուշանալ` դիմեք հետևյալ խորամանկությանը: Երեկոյան տան բոլոր ժամացույցների ժամը փոխեք (այդ թվում՝ ձեռքի և բջջային հեռախոսի ժամացույցները)՝ 15-20 րոպե դրանք առաջ գցելով: Մարդկանց 90 տոկոսն արագ մոռանում է այդ մասին և սարսափահար նայելով ժամին` աշխատանքի է շտապում: Պատկերացրեք՝ ինչ հաճելի անակնկալ կլինի ձեզ համար, եթե այդ փոքրիկ խորամանկության շնորհիվ ժամանակին աշխատանքի ներկայանաք: 3. Աշխատանքի գնալուց առաջ մի նախաձեռնեք տնային գործեր` ամաններ լվանալ կամ մեկ շաբաթվա համար վերնաշապիկներ արդուկել: Բոլոր այդ հոգսերը կարելի է անել երեկոյան: Բացի դրանից նախորդ օրը երեկոյան պատրաստեք ու հավաքեք բոլոր այն իրերը, որ ձեզ պետք են գալու առավոտյան: Քնելուց առաջ դասավորեք ձեր իրերը, համոզվեք, որ պայուսակում եք դրել տան բանալիները, փաստաթղթերը և կոսմետիկան, որպեսզի առավոտյան չսկսեք ամենուրեք փնտրել դրանք և նորից չուշանաք:
|
| Категория: Գաղտնիքներ և խորհուրդներ | Добавил: Admin (24.07.2012)
|
| Просмотров: 414
| Рейтинг: 0.0/0 |
Հավանեցիր? Դե տեղեկացրու Ընկերներիտ а>
| |
 | |  |
|
|