|
| Статистика |
|
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |
|
|
|
 | |  |
|
Ինչպես գրել և կարդալ հայերեն տառեր բջջային հեռախոսներում
 Նախորդ նյութերից մեկում անդրադարձել էի ինտերնետում հայատառ գրելուն և վերջ դնելու տրանսլիտով կայքեր կամ հաղորդագրություններ գրելուն: Սակայն որոշ մարդիկ չհամաձայնվեցին իմ կարծիքի հետ՝ ասելով, որ բջջային հեռախոսներով հնարավոր չէ հայերեն տառերով շփվել: Կատարեցի որոշակի ուսումնասիրություններ և պարզվեց, որ բջջային հեռախոսներում հնարավոր է հայերեն գրել և կարդալ: Բնականաբար խոսքը սմարթֆոնների մասին է, իսկ մնացած հեռախոսների պարագայում այլ խնդիր է: Ես փորձարկել եմ Nokia 5800 սմարթֆոնի վրա, որի ՕՀ-ն Symbian 9.4 է: Խնդրում եմ մեկնաբանությունում գրեք ձեր հեռախոսների մոդելները և որ մոդելների վրա է աշխատում տվյալ մեթոդը: Նախքան թեմային անցնելը ուզում է շնորհակալություն հայտնել հետևյալ մարդկանց՝
-forum.bit.am-ի անձնակազմին՝ հայերեն տառերը բջջայինում ցուցադրելու մեթոդում ինձ օգնելու համար: -Հայկ Դինգչյանին՝ հայերեն ֆոնտերը ինձ տրամադրելու համար: - Եվ վերջապես Բեն Քարամյանին, ով իր կամքով և նախաձեռնությամբ ինձ տեղեկացրեց բջջայինում հայերեն գրելու մեթոդի մասին և տրամադրեց հայերեն տառերի skin-ը:
Այսպիսով պաշտոնական մասը վերջացրեցինք և անցանք բուն թեմային :)))
Հայերեն կարդալու համար՝ 1. Ներբեռնում եք Opera Mobile 10 ծրագիրը2. Տեղադրում եք բջջային հեռախոսի մեջ:3. Ներբեռնում եք հետևյալ ֆոնտերը:4. Տեղադրում եք ֆոնտերը E:\System\Apps\OperaMobile\fonts2դիրեկտորիայում (ուշադրություն դարձրեք, ոչ թե fonts, այլ fonts2)5. Անջատում և միացնում եք հեռախոսը:6. Զարմանում :) Հայերեն գրելու համար՝1. Ներբեռնում եք հետևյալ ծրագիրը:2. Տեղադրում եք բջջայինի մեջ (ծրագիրը կամ պետք է տեղադրել ֆայլային համակարգը կոտրած հեռախոսների վրա, կամ ստորագրել Ձեր անձնական սերտիֆիկատով):3. Ներբեռնում եք հետևյալ ֆայլը, որը իրենից ներկայացնում է նախորդ ծրագրի skin հայերեն տառերով:4. Տեղադրում եք այդ ֆայլը E:\Data\Baidu\input\touchskinE:\Data\Baidu\input\touchskinWդիրեկտորիաներում:5. Մտնում եք 2-րդ կետում ներբեռնած Baidu ծրագրի կարգավորումների մեջ և skin-ների բաժնում ընտրում հայերենը:
Միայն տեղեկացնեմ, որ skin-ների բաժնում հեռախոսի ուղղահայաց դիրքը կարող եք ընտրել հայատառ ստեղնաշար, իսկ հորիզոնական դիրքում ռուսերեն կամ անգլերեն:
|
| Категория: Բջջային | Добавил: Admin (22.07.2012)
|
| Просмотров: 769
| Рейтинг: 0.0/0 |
Հավանեցիր? Դե տեղեկացրու Ընկերներիտ а>
| |
 | |  |
|
|