Четверг, 02.05.2024, 00:51
Приветствую Вас Гость | RSS
Главная Blog Регистрация
Меню сайта

Категории раздела
Հնարքներ [6]
Գաղտնիքներ և խորհուրդներ [44]
Ընկերություն [16]
Առողջություն [0]
Հումորային [0]
Սեր [44]
Տոներ [16]
Աշխատանք Ինտերնետով [8]
Հետաքրքիր Կայքեր [13]
Սպորտ [8]
Հետաքրքիր [14]
Նորություններ [1]
Մշակույթ [0]
Մեքենաներ [0]
Մանկական [9]
Կրթություն [4]
Խոհանոց [1]
Ինտերնետ [0]
Էլեկտրոնիկա [0]
Բժշկություն [0]
Հոգեբանություն [0]
Հոգեբանական թեստեր [14]
Գիտություն [2]
Բջջային [9]
Համակարգչային [18]
Սկայպ [4]

Вступите в Групу

Наш опрос
Какой windows вы Исползовате
Всего ответов: 37

Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Форма входа

Главная » Նորություններ Blog » Ընկերություն

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ԹԵ՞ ՍԵՐ...
Աննան և Աշոտը շատ հրաշալի ընկերներ էին:Դեռ մանկուց միասին էին մեծացել,միասին հաճախում էին մանակապարտեզ,միասին սովորում էին միևնույն դասարանում, և միասին էլ ավարտեցին համալսարանը:Իսկապես նրանք շատ անբաժան ընկերներ էին:Միշտ ամեն երեկո դուրս էին գալիս միասին զբոսնելու,ասելու,խոսալու,ծածաղելու,և ի վերջո սրտերը դատարկելու:Աննան ուներ շատ ընկերուհիներ,որոնց հետ շբվում էր:Նրա համար Աշոտը իր ընկերուհիներից էլ վստահելի էր և անդավաճան:Ինչպես որ ժողովուրդն է ասում.<Տղան
աղջկան ավելի լավ ընկերուհի է,քան աղջիկը >:Աննան և Աշոտը իսկապես շատ ազնիվ և մաքուր ընկերներ էին:Երբ նրանցից մեկը տխուր էր լինում,մյուսն էլ էր տխրում,երբ մեկը ժպտում էր, մյուսն էլ էր ժպտում:
Այնպես ստացվեց,որ Աննան պետք է  մեկ ամսով երկրից մեկներ իր ծնողների հետ միասին:Ահա և Աննան մեկնեց...
Եվ հանկարծ մի գեղեցիկ գիշեր Աշոտը պարկած էր,սակայն քուն չէր  իջնում աչքերին:Նա շատ էր կարոտում իր ընկեր Աննային,բայց նաև զգում էր,որ այն հասարակ կարոտ չէր ինչպես որ առաջ էր,այլ այս կարոտը սպանում էր իրեն:Չգիտես ինչու՞ անընդհատ իր աչքերին էին հայտնվում ժպիտը,աչքերը, հայացքը, շուրթերը Աննայի:Նա զարմանում էր,չգիտեր ինչպե՞ս,որտեղի՞ց, և ե՞րբ զգացմունքներ հայտնվեցին իր սրտում Աննայի հանդեպ:Նա անընդհատ փորձում էր հերքել իր սրտին,բայց ապարդյուն:Անընդհատ ասում էր,որ չի կարող պատահել,գուցե՞ պարզապես կապվածությունից է,բայց ոչ՛ այդպիսով փորձում էր խաբել ինքն իրեն:Այնքան մաքուր ու ազնիվ էր ընկերությունը նրանց,որ նա  միշտ կրկնում էր նույն բանը՝<Չէ՛,ես դավաճան ընկեր չեմ լինի>..:
Եվ այսպես,մի քանի օր անց Աննան վերադարձավ:Նա զանգում էր,գնում էր Աշոտի տուն,ամենուրեք փնտրում էր նրան,բայց Աշոտը չէր պատասխաննում զանգերին և փորձում հեռու պահել իրեն Անննայից,մտածելով,միգուցե կսառի սերը սրտի:Արդեն երեկո էր և Աննան փորձում էր զանգել Աշոտին,որպեսզի դուրս գան միասին զբոսնելու:Աշոտը մի կերպ իրեն ստիպելով համաձայնվում է:Ու նորից քայլում էին նրանք միասին,և Աշոտի համար մեծ երջանկություն էր նորից տեսնել Անննայի ժպիտը,աչքերը,շուրթերը և լսել նրա քաղցր ձայնը:Աշոտը հազիվ էր զսպում իրեն,որ չբղավեր ողջ աշխարհին՝<Աննա ես սիրում եմ քեզ>...Պատկերացնում եք,թե որքան դժվար էր իր համար,լինել սիրելիին այդքան մոտ,բայց միևնույն ժամանակ շատ հեռու..:Երկար քայլելուց հետո նրանք նստեցին մի նստարանին և Աննան ասաց.
 -Ա՛շ,չես պատկերացնի,թե ի՞նչ է պատահել ինձ հետ,-և Աշոտը հարցրեց.
 -Ի՞նչ,
 -Աշ,դու իմ ամենամոտ ընկերնես և ես համարում եմ,որ հենց քեզ պետք է առաջինը հայտնեմ դրա մասին և թեթևացնեմ սիրտս ու հոգիս,-Աշոտին մի պահ թվաց,որ գուցե նա էլ է սիրահարվել իրեն և ուզում էր առաջինը խոստովանել,բայց...
 Փայլում էին աչքերը Աննայի և նա ժպտալով սկսեց պատմել:
 -Ա՛շ,չես պատակերացնի,բայց դա իսկապես եղել է ինձ հետ,ես սիրահարվել եմ:Նա այնաքան գեղեցիկ է,այնքան հետաքրքիր,ես սիրեցի նրան տեսնելուս արաջին իսկ օրից:Դու երևի չգիտես ,թե ի՞նչ հրաշալի զգացմունք է սերը:Մենք երկուսս էլ միանգամից սիրահարվեցինք միմյանց:Նա շատ լավ տղա է,ունի  հրաշալի հոգի,և շատ շուտով մենք ամուսնանալու ենք,-սառեց մարմինը Աշոտի,կորավ գույնը դեմքի,
լցվեց աչքերը նրա,իսկ Աննան չէր էլ նկատում փոփոխությունը Աշոտի,քանի որ պատել էր իրեն մեծ եջանկությու-
նը,բայց այնուամենայնիվ Աշոտը վեր կացավ, և ժպտալով ասաց.
 -Ան ջան,ես շատ ուրախ եմ քեզ համար և իսկապես շատ լավ է,որ դու գտել ես քո երկրորդ կեսին,և հիշի՛
մենք կանք ու միշտ կմնանք լավ ընկերներ ուրել որ լինենք,-ասելով դա հեռացավ:
 Քայլում էր տղան լացելով և կրկնում,որ երբեք չի դավաճանի իր ընկերությունը սիրո հետ և,որ պետք լինի նույնիսկ դուրս կգա,թե իր,թե զգացմունքների,և,թե սրտին դեմ ու այդպես էլ արեց:Վաղ առավոտյան նա հեռացավ տանից թողնելով  մի փոքրիկ նամակ պատուհանի փեղկին՝<ԱՆ ՋԱՆ ԿՆԵՐԵՍ,ՈՐ ՉԵԿԱ ՀՐԱԺԵՇՏ ՏԱԼՈՒ,ՈՐ ՀԵՌԱՑԱ ԱՅՍՊԵՍ ՀԱՆԿԱՐՁԱԿԻ,ՊԱՐԶԱՊԵՍ  ՈՐՈՇՈՒՄՍ ՇԱՏ ՀԱՊՃԵՊ ԵՂԱՎ:ԵՍ ԱՆՊԱՅՄԱՆ ԿՎԵՐԱԴԱՐՆԱՄ ԼԻՆԻ ՈՒՇ,ԹԵ՛ ՇՈՒՏ:ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ... 
                                                            Համբույրներով ու սիրով իմ ընկեր ԱՆՆԱՅԻՆ ...>
   Հաջորդ օրը Աննան որոշեց այցելել Աշոտին:Նա տակում էր դուռը,բայց ոչ ոք չէր բացում,շատ զարմացավ և ետ շրջվեց որպեսզի հեռանա,հանկարծ տեսավ պատուհանի պեղկին դրաված էր մի նամակ:Նամակը ընթերցելուց հետո Աննան շատ տխրեց և արցունքներն աչքերին հեռացավ:Անցավ գրեթե 3 տարի և Աշոտը վերադարձավ:Չեք հավատա,բայց նա լրիվ փոխվել էր,ոմանք կկարծեն,թե նա երբեք էլ չի սիրել,և,որ դա իր համար անցողիկ մի զգացմունք էր եղել,բայց ո՛չ սիրելեներս,դա բնավ էլ այդպես չէ,պարզապես նա փորձեց պայքարել իր սիրո դեմ հանուն ընկերության:Աշոտը որորշեց Աննային անակնկալ անել և գնաց նրան տեսության:Երբ Աննան բացեց դուռը տեսնելով վաղեմի ընկերոջը, ուրախությունից նետվեց գիրկը և լցվեցին աչքերը երկուսի,սակայն դրանք միայն ու միայն երջանկության արցունքներ էին:Աննան արդեն ուներ իր ընտանիքը:Աշոտին այնտեղ ընդունեցին շատ ջերմ և բոլորը ապշած էին,որ այսքան տարիներ անց նրանք չէին մոռացել միմյանց:Աշոտը Աննայի տանից հեռացավ շատ գոհ և երջանիկ,տեսնելով Աննայի երջանկությունը:
    Չէ,որ Աննայի երջանկությունը նաև իր երջանկությունն էր...

Категория: Ընկերություն | Добавил: Admin (25.07.2012)
Просмотров: 518 | Рейтинг: 0.0/0

Հավանեցիր? Դե տեղեկացրու Ընկերներիտ

0

Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Поиск

HaYpRo.Do.Am © 2024