Տոների մասին տեղեկացված լինելը բավականին կարևոր ու հաճելի բան է....Դու շնորհավորում ես,քեզ ժպտում են ու շնորհակալաություն հայտնում...Դրանից կարևորագույն պահ,համաձայնեք,որ չկա...Երբ դու պատճառ ես հանդիսանում դիմացինիդ ժպտալու,հաճելի ու կարևորված զգալու համար...
Իսկ մարդ կոչվածը,և հատկապես կանայք,սիրում են լինել ուշադրության կենտրոնում ու եթե այդ մարդը ձեզ համար բավականին մեծ նշանակություն ունի ու դուք էլ նրա համար եք կարևոր,հավատացե՛ք,որ նրա համար կարևոր չի լինի նվեր կա՞,թե՞ ոչ...Բայց չշնորհավորելու փաստը կմտնի նրա հոգեկան ներաշխարհ ու խորը հետք կթողնի ձեր հետագա հարաբերությունների վրա...
Տոները ստեղծվել են մարդկանց առօրյան հետաքրքիր ու բազմանշանակալից դարձնելու համար...Տոներին միշտ իշխում են բարձր տրամադրությունը,երաժշտություններն ու երգերը,պարերը,շնորհավորանքները ու կարևորագույն մասնիկ տորթը....
Նույնիսկ եթե դժվարանում եք նվեր ընտրել այդ օրվա համար,տորթը փրկող միջոց է...Զարդարված սենյակ,տորթ,որի վրա գրված է տոնի անունը և ուղղակի սիրելի մարդիկ...Ուղղակի ժպիտներ,ուղղակի հաճելի հիշողություններ...Ու այն կմնա ձեր հիշողության մեջ...
Տոները նշվելու կարիք ունեն...Ու լա՛վ նշվելու...Երջանիկ եղեք...Վայելեք կյանքը....