Քեզ գուցե տարօրինակ թվա,բայց եվրոպական շատ երկրներում մարդիկ շատ հաճախ չգիտեն անգամ իրենց հարևանի անունը,նրանք միայն քաղաքավարի բարևում են իրար առավոտյան կամ երեկոյան տեսնելիս,իսկ ոմանք անգամ դա էլ չեն անում:
Հենց սա էլ պատճառ դարձավ մի գեղեցիկ տոնի`հարեևանների օրվա ստեղծմանը,որ նշում են եվրոպական երկրներում ամեն տարի մայիսի վերջին ուրբաթ օրը:Այս տոնն առաջին անգամ նշել են 2000թվականին Փարիզում:Այնուհետև այն շատ արագ տարածվեց Եվրոպայով մեկ,իսկ վերջերս էլ աշխարհի տարբեր երկրներում:
Այն մտածված է եղել տարվա մեջ գոնե մեկ օր համախմբելու հարևաներին,և համայնքային պուրակներում,այգիներում և այլ հասարակական վայրերում միմյանց ճանաչելու և իրար հետ շփվելու առիթ տալ:Սա առողջ հասարակության կարևոր նախապայմաներից մեկն է:
Զարմանալի է չէ?,որ մենք`հայերս,այդքան մտերիմ լինելով մեր հարևաների հետ և նրանց հետ գրեթե բարեկամաբար վերաբերվելով,դեռ չենք նշում այս օրը:Իսկ միգուցե հենց այս տարի նշես այն հարևաներիդ հետ: