Суббота, 20.04.2024, 15:47
Приветствую Вас Гость | RSS
Главная Blog Регистрация
Меню сайта

Категории раздела
Հնարքներ [6]
Գաղտնիքներ և խորհուրդներ [44]
Ընկերություն [16]
Առողջություն [0]
Հումորային [0]
Սեր [44]
Տոներ [16]
Աշխատանք Ինտերնետով [8]
Հետաքրքիր Կայքեր [13]
Սպորտ [8]
Հետաքրքիր [14]
Նորություններ [1]
Մշակույթ [0]
Մեքենաներ [0]
Մանկական [9]
Կրթություն [4]
Խոհանոց [1]
Ինտերնետ [0]
Էլեկտրոնիկա [0]
Բժշկություն [0]
Հոգեբանություն [0]
Հոգեբանական թեստեր [14]
Գիտություն [2]
Բջջային [9]
Համակարգչային [18]
Սկայպ [4]

Вступите в Групу

Наш опрос
Какой windows вы Исползовате
Всего ответов: 37

Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Форма входа

Главная » Նորություններ Blog » Տոներ

ԳԱՐՆԱՆ ԱՌԱՋԻՆ ՕՐԸ....

Ձմեռը տարվա այն եղանակն է,երբ մտնելով տուն,միացնում ես թեյնիկն ավելի շուտ,քան համակարգիչը…



  Երեք ամիս բոլորս հենց այդպես էլ անում եինք…
Քայլում էինք փողոցով ու փորձում մեր ձեռքերով տաքացնել սառած քիթն ու այտերը:Քայլում էինք,ականջակալները մեր ականջներին դրած և չէինք լսում երգն ու երաժշտությունը,քանզի մտքերը մեր գլխում պտտվող,խանգարում էին…Քայլում էինք,նայելով ձնից ծանրացած ու ուր որ է կոտրվող ճյուղերին….Քայլում էինք ու հաճելի զգացողություններ ունենում մեր ոտքերի տակ խրթխրթացող ձյան ձայնից…Քայլում էինք ու վայելում այսքան ժամանակ մեզ լքած ու իրենից կարոտ պահած ձյան ներկայությունը,տանելի ու անտանելի գոյությունը….Քայլում էինք մտավախությունով,որ այսպիսի ձմեռ այլևս չի’ կրկնվի,որ ձյան այսչափ առատություն չի’ լինի:Քայլում ու հրճվում էինք ձյան ներկայությամբ`ձնագնդի խաղում,սահում չմուշկներով,ձնեմարդ պատրաստում…

Այդ ձմեռն այլևս անցյալ է…Այն չկա’.հօդս է ցնդել,վերացել է,տանելով բոլորի ապագայի մտածողությունը:Հեռացել է ու իր հետ տարել լավ ու վատ շատ օրեր,երջանիկ,ծիծաղելի ու ողբերգական դեպքեր…Այն չկա…Կամ էլ դեռ կա,բայց կամաց-կամա~ց վերանում է,անհետանում:Փողոցներում նկատելի է ձյան հալքը ու դուրս են գալիս այն ամենաուժեղ,ամենավստահ ու նուրբ ավետաբեր ձնծաղիկները…
Սկսվում է կյանքը…Սկսվում է,բայց ոչ նրանց համար,ովքեր կյանքին նայում են սև ակնոցներով կամ թաց աչքերով…Սկսվում է,բայց ոչ նրանց համար,ովքեր մշտապես լաց են լինում սիրո,կարիերայի ու գումարի համար,այլ նրանց համար,ովքեր արագ ոտքի են կանգնում,մոռանում են անցյալն ու ապրում ներկայով,ժպտում ու նոր կյանք են փնտրում:Նրա’նց համար,ովքեր սիրում են ու սիրվում,ապրում են կյանքի բոլո’ր հետաքրքրություններով` չչարանալով ու չզղջալով վայելած րոպեների համար:

  Մարտի մեկ,գարնան առաջին օր,երջանիկ ապրելու,երջանիկ շնչելու ցանկություն…Երջանկությունն արվեստ է,որ պետք է բավականին խորն ուսումնասիրել,արվեստ է,որի ուսումնասիրման լավագույն նախադրյալը,լավագույն ամիսը գարնան առաջին օրն է…

  Այս օրը պետք է վայելել,պետք է անցկացնել այնպես,որ մնա մեր հիշողության մեջ: Այս օրը պետք է սկսենք ու մինչև երեկո շարունակենք բարություն անելով ու ժպիտներ բաժանելով:



...Ու մարդիկ ինձ տեսնելով՝ իրենց հոգնած աչքերին 
Տեսան ուրիշ մի աշխարհ, գարուն տեսան նորաբույր, 
- Ի՜նչ թարմություն,- ասացին,- ի՜նչ թարմություն,- 
ու բացին 
Լուսամուտներն իմ առջեւ, ու ես իմ սիրտը բացել՝ 
Անցնում էի երգելով ու շաղ տալով մայթերին 
Մանուշակներ ու վարդեր ու հասմիկներ հոգեթով, 
Կարծես մի ողջ բնություն մի պատանի էր դարձել, 
Քաղաք իջել լեռներից՝ կանցներ զմրուխտ հեքիաթով 
Երկրե-երկիր շաղ տալով կակաչներն իր ձեռքերի, 
Մեր երգերի լուսաբացն ու ԳԱՐՈՒ'ՆԸ ԼԵՌՆԵՐԻ...

 Հովհաննես Շիրազ



Շնորհավոր Ձեր տոնը..Եղեք երջանիկ, սիրեք և եղեք սիրված...Վայելեք կյանքի ամեն մի վայրկյանը...

Категория: Տոներ | Добавил: Admin (31.07.2012)
Просмотров: 674 | Рейтинг: 0.0/0

Հավանեցիր? Դե տեղեկացրու Ընկերներիտ

0

Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Поиск

HaYpRo.Do.Am © 2024