Ինչպե՞ս այդ օրը իսկական տոնի վերածել:Իրականում դա այդքան էլ բարդ չէ: Մի քիչ երևակայություն, հնարամտություն, ամենակարևորը՝ սեր ու ցանկություն՝ հաճոյանալու սիրելիին:Իհարկե, որորշ տղամարդկանց հետաքրքրում է, թե ինչպես կարելի է սիրելիին ուրախացնել:Հենց այդ տղամարդկանց համար էլ նախատեսված է այս նյութը:Իրականում կանանց հաճելի է ցանակացած ռոմանտիկ մանրուք:Գլխավոր գաղտնիքը՝ անակնկալը ձգել ողջ օրվա ընթացքում, այլ ոչ թե վաղ առավոտյան բոլոր նվերները տալ:Ահա մի քանի տարբերակ այս տոնը նշելու համար, որոնք հաստատ կանանաց դուր կգան:
Այդ օրը վաղ արթնացեք, քանի դեռ ձեր սիրելին քնած է, և շտապեք ծաղիկների հետևից:Ամենագլխավորը պետք է լուռ վեր կենաք, որպեսզի նրան չարթնացնեք և որքան հնարավոր է շուտ վերադառնաք, քանի դեռ նա չի արթնացել: Չեք պատկերացնում, թե նա որքան կուրախանա՝ արթնանալով այն ժամանակ, երբ Դուք ծաղկեփունջ եք դնում նրա կողքին:Եթե դուք միասին չեք ապրում, ապա ծաղկեփունջը դրեք սիրելիի տան դռան հետրում՝ մեջը մի բացիկ՝ գեղեցիկ խոսքերով: Այնուհետև դռան զանգը տվեք և փախեք:Հավատացած եղեք, սա յուրաքանչյուր կնոջ երազանքն է՝ դուռը բացել և մուտքի մոտ ծաղկեփունջ տեսնել: Որից հետո օրվա ընթացքում նրան հաճելի անակնկալներ մատուցեք:Ժամը մեկ SMS ուղարկեք՝ քնքուշ խոսքերով:Եթե անգամ միասին եք ապրում, SMS ուղարկեք մյուս սենյակից:Գազով լցված փուչիկներ նվիրեք, մի քանի ժամ հետո՝ որևէ փափուկ խախալիք, այնուհետև մի հուշարձան կամ ծաղկաման:Այսպիսի փոքրիկ անակնկալները բազմազան են:Կանանց այնքա՛ն հեշտ է գոհացնելը:Ստիպեք, որ գտնի Ձեր թաքցրած նվերը՝ խաղալով <<Տաք է, սառն է>>, կամ SMS գրեք, թե որտեղ կարող է գտնել հաջորդ անակնկալը:
Եթե նրա համար որևէ թանկարժեք նվեր ունեք, պահեք դա երեկոյի համար:Թող չմտածի, որ փոքրիկ անակնկալներից բացի դեռ սպասվում է ամենամեծ նվերը:Այն նվիրեք գեղեցիկ փաթեթավորված և հետը անպայման ևս մի ծաղկեփունջ:Նա պարզապես կխենթանա՝ սիրելիից ստանալով երկու ծաղկեփունջ:Եթե հնարավորություն ունեք, կազմակերպեք ռոմանտիկ ընթրիք մոմերի ներքո:Անձամբ պատրաստեք այն...Եթե նա ռեստորանի սիրահար է, ապա կարող եք այդ օրը ռեստորան հրավիրել՝ նախօրոք պատվիրելով սեղանը:Եթե նա դիսկոտեկն է նախընտրում, երեկոյան նրան դիսկոտեկ տարեք: Ողջ օրվա ընթացքում հոգատարությամբ պարուրեք՝ ցույց տալով Ձեր անսահման սերն ու քնքշանքը: Այն տղամարդիկ, ովքեր դեռևս չեն հանդիպել իրենց երկրորդ կեսին, չպետք է վհատվեն: Հիշեք, որ այս տոնը լավագույնն է նոր ծանոթությունների համար անգամ փողոցում:Ինչպես նաև հիանալի միջոց է՝ սեր խոստովանելու նրան, ով Ձեզ դուր է գալիս, բայց Դուք, չգիտես ինչու վախենում էիք և չէիք ցանկանում...Հավատացած եղեք՝ այդ օրը յուրաքանչյուր աղջիկ սպասում է, որ կհայտնվի իր գաղտնի երկրպագուն:
Տղանե՛ր, վերջում ամենակարևորը...Պարտադիր չէ անել այս արտահայտությունը. <<Վերջ, սրանից էլ պրծա, էտ էլ քո միամսյակը, հիմա իմ տասնմեկ ամսյակն ա>>: Չի՛ կարելի,ամո՛թ է: