Среда, 08.05.2024, 10:07
Приветствую Вас Гость | RSS
Главная Blog Регистрация
Меню сайта

Категории раздела
Հնարքներ [6]
Գաղտնիքներ և խորհուրդներ [44]
Ընկերություն [16]
Առողջություն [0]
Հումորային [0]
Սեր [44]
Տոներ [16]
Աշխատանք Ինտերնետով [8]
Հետաքրքիր Կայքեր [13]
Սպորտ [8]
Հետաքրքիր [14]
Նորություններ [1]
Մշակույթ [0]
Մեքենաներ [0]
Մանկական [9]
Կրթություն [4]
Խոհանոց [1]
Ինտերնետ [0]
Էլեկտրոնիկա [0]
Բժշկություն [0]
Հոգեբանություն [0]
Հոգեբանական թեստեր [14]
Գիտություն [2]
Բջջային [9]
Համակարգչային [18]
Սկայպ [4]

Вступите в Групу

Наш опрос
Какой windows вы Исползовате
Всего ответов: 37

Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Форма входа

Главная » Նորություններ Blog » Սպորտ

Գեղեցիկ կազմվածք
Ցանկանում եք մշտապես ունենալ գեղեցիկ կազմվածք, սակայն չեք ուզում հետևել խիստ դիետաների։ Օգտվեք մեր 20 կանոններից։ Եղեք իրատես, իհարկե չեք կարող միանգամից 20 կգ.քաշ գցել, սակայն 3-5 կգ. 

1Երբեք ուտեստը լրացուցիչ մի պահանջեք, որքան էլ այն համեղ լինի։
2նախապատվությունը տվեք բանջարեղենային հյութերին և մեկընդմիշտ մոռացեք ցանկացած գազավորված ըմպելիքի կամ կոկտեյլի մասին։
3Նախապատվությունը տվեք խնձորին և կանաչ բանջարեղենին։
4Հնարավորինս քիչ աղ օգտագործեք։ Սակայն ամբողջովին հրաժարվել պետք չէ, քանի որ աղը կենսական նշանակություն ունի օրգանիզմի համար։
5Մի չարաշահեք քացախը։
6Շաբաթական առնվազն երեք անգամ ձկնեղեն օգտագործեք, իհարկե, ոչ յուղոտ։
7Միշտ ձեր մոտ ունեցեք խնձոր և մյուսլի։ Սա քաղցը մեղմացնելու, չիպսերի ու բուլկիների վատ սովորությունից ձերբազատվելու հիանալի մեթոդ է։
8Շաբաթական միայն մեկ անգամ ճաշակեք ռեստորանի ուտեստները հրաժարվելով աղանդերից։
9Գնումներ կատարեք կուշտ փորով։ Այսպես դուք կկարողնաք ճիշտ ընտրություն կատարել և ավելի քիչ վնասակար սնունդ գնել։
10Ապուրը լցոնեք բանջարեղենով (բացառությամբ կարտոֆիլը), ոչ թե մակարոնով, ոլոռով, լոբիով...
11Աստիճանաբար  սննդակարգից հանեք
շաքարավազը։ Այսպես դուք կարող եք լիովին հրաժարվել քաղցրից։
12Եթե կյանքը չեք պատկերացնում առանց քացրեղենի, ապա օրական կարելի է ուտել սև դառը շոկոլադի մի սալիկ։ Դա ավելի լավ է, քան ամբողջովին հրաժարվելը, քանի որ այստեղ նյարդային պոռթկումն անխուսափելի է։
13Ձիթապտղի տեսակներից նախապատվությունը տվեք կանաչին, քանի որ այն 2 անգամ քիչ ճարպեր է պարունակում։
14Տոնակատարությունների և երեկույթների ժամանակ բավարարվեք մեկ-երկու բաժակ խմիչքով։
15Կերեք դանդաղ։ Այսպես ավելի շուտ կհագենաք և ավելի քիչ կուտեք։
16Հնարավորինս երկար ժամանակ անցկացրեք մաքուր օդում։
17Սկսեք սպորտով զբաղվել։ Եթե թանկարժեք ֆիտնես ակումբներից օգտվելը ձեր գրպանին հարմար չէ, ապա կարելի է մասնակցել պարի դասընթացների, առավոտյան վազել, այցելել լողավազան կամ պարզապես հարևանուհու հետ բադմինտոն խաղալ։
18Աշխատեք օրվա ընթացքում 40 րոպե սպորտով զբաղվել։
19Առողջ ապրելակերպ վարելու համար ձեզ համախոհ ընկեր գտեք։
20Պարզապես հավատացեք ինքներդ ձեզ, և սկզբունք դարձրեք, որ առողջ ապրելակերպը ճիշտ է և գեղեցիկ։


Շաբաթական 1 անգամ կազմակերպեք բեռնաթափման օր։ Այդ օրը պետք է սնվել 4-5 անգամ։ Օրվա կերակրի կալորիականությունը չպետք է անցնի 1000-ից։
Մսային բեռնաթափման օր. առանց աղի եփած 400 գ անյուղ տավարի միսը՝ բաժանած 5 մասի, կերեք կաղամբի, վարունգի կամ լոլիկի հետ (100 գ)։ Կարելի է խմել 2 բաժակ ոչ քաղցր թեյ կամ սուրճ։
Ձկնային բեռնաթափման օր. առանց աղի եփած 500 գ ձկան միսը բաժանեք 5 մասի, կերեք 100-ական գրամ կաղամբի, վարունգի կամ լոլիկի հետ։ Կարեփ է խմել 2 բաժակ ոչ քաղցր թեյ կամ սուրճ։
Կաթնաշոռային բեռնաթափման օր. կերեք 400 գ անյուղ կաթնաշոռ և կես  գդ. մածուն՝ 5 մասի բաժանած։
Կաթնային բեռնաթափման օր. խմեք 1,5 լկաթ կամ մածուն՝ 5 անգամ։ Կամ 1,5 լ կաթը քիչ թեյով՝ 2 ժամը մեկ։ Կամ 1 լ մածուն՝ 100 գ մաղադանոսով։
Խնձորի բեռնաթափման օր. կերեք 1,5 կգ խնձոր, 2 բաժակ ոչ քաղցր թեյ կամ սուրճ։
Բանջարեղենային բեռնաթափման օր. կերեք 1,5 կգ ցանկացած բանջարեղեն, բացի կարտոֆիլից, օրը 5 անգամ, խմեք 2 բաժակ մասրահյութ, ոչ քաղցր թեյ կամ սուրճ։
Մրգաբանջարեղենային բեռնաթափման օր. կերեք 1,5 կգ խնձոր կամ նարինջ, կես կգ բանջարեղեն։
Բեռնաթափման օրվա ընթացքում կերեք 1,5 կգ կեռաս, ելակ, նարինջ և 0,5 կգ բանջարեղեն՝ լոլիկ, ստեպղին, վարունգ, կաղամբ, աղցան։
Նիհարելու նպատակով շաքարի փոխարեն  սորբիտ օգտագործելն անիմաստ է, կալորիականությամբ դրանք չեն զիջում շաքարին։
Դիետայի տևական պահպանումը, նիհարելու ցանկությունը շատ հաճախ մաշկն անժամանակ ծերացնում են։ Կալորիականության կրճատման հետ մեկտեղ դիետաների մեծամասնությունը միաժամանակ սահմանափակում է վիտամինների, միկրոտարրերի, ամինաթթուների մեծ մասը, որոնք այնքան անհրաժեշտ են մաշկը առողջ ե նորմալ վիճակում պահելու համար։ Եթե մինչև նիհարելը դեմքի, վզի մաշկը ձիգ է, ապա դրանից հետո, հասկանալի է, կախվում է։ Դրա հետևանքով անուղղակի վնաս է հասցվում մաշկի արտաքին շերտին նույնիսկ երիտասարդ կանանց մոտ։ Մաշկն անխուսափելիորեն դառնում է խամրած ու թոշնած։ Բացի այդ, նյարդային լարվածությունն ու տանջող անհանգստությունը, որոնցով ուղեկցվել է ցանկացած դիետա, արտացոլվում են դեմքի վրա։ Անհրաժեշտ է իմանալ ձեր հասակին համապատասխան քաշն ու այն պահպանել ցանկացած տարիքում։
Ահա հասակի և մարմնի քաշի համապատասխանության աղյուսակը.


Категория: Սպորտ | Добавил: Admin (22.07.2012)
Просмотров: 479 | Рейтинг: 0.0/0

Հավանեցիր? Դե տեղեկացրու Ընկերներիտ

0

Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Поиск

HaYpRo.Do.Am © 2024