Հայտնի են դարձել ֆուտբոլի Իսպանիայի Սուպերգավաթի Ռեալ – Բարսելոնա երկու հանդիպումների մրցավարները: Օգոստոսի 14-ին Մադրիդում կայանալիք հանդիման մրցավարը կլինի Տեյշեյրա Վիտյենեսեսը: Պատասխան հանդիպումը Բարսելոնայում տեղի կունենա օգոստոսի 17-ին: Հանդիպումը կսպասարկի Ֆերնանդես Բորբալանը, որը մայիսին Երեւանում սպասարկեց նաեւ Հայաստանի գավաթի խաղարկության Շիրակ – Միկա եզրափակիչը: