Понедельник, 20.05.2024, 07:51
Приветствую Вас Гость | RSS
Главная Blog Регистрация
Меню сайта

Категории раздела
Հնարքներ [6]
Գաղտնիքներ և խորհուրդներ [44]
Ընկերություն [16]
Առողջություն [0]
Հումորային [0]
Սեր [44]
Տոներ [16]
Աշխատանք Ինտերնետով [8]
Հետաքրքիր Կայքեր [13]
Սպորտ [8]
Հետաքրքիր [14]
Նորություններ [1]
Մշակույթ [0]
Մեքենաներ [0]
Մանկական [9]
Կրթություն [4]
Խոհանոց [1]
Ինտերնետ [0]
Էլեկտրոնիկա [0]
Բժշկություն [0]
Հոգեբանություն [0]
Հոգեբանական թեստեր [14]
Գիտություն [2]
Բջջային [9]
Համակարգչային [18]
Սկայպ [4]

Вступите в Групу

Наш опрос
Какой windows вы Исползовате
Всего ответов: 37

Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Форма входа

Главная » Նորություններ Blog » Սեր

Վիրտուալ սերը...

Դա երևի հասկանալի է:Գտնում ես որևէ կայք, որի ստատուսները, ֆորումը, բլոգը և էլի շատ ու շատ բաներ քեզ դուր են գալիս և դառնում ես այդ կայքի գերին:Այն անընդհատ քեզ ձգում է:Ամեն օր, առանց բացառության դու մուտք ես գործում կայք, ստուգում անձնական նամակներդ, կարդում բոլոր սիրային հոդվածներն ու այդ բոլոր ռոմանտիկ բառերից սիրտդ կարծես էլի սիրել է ուզում, ուզում է կրկնել անցյալում կատարած սխալդ, երբ այնքան կույր աչքերով մի աղջկա էիր սիրահարվել:Նրա հետ շփումներն ես հիշում, քո բոլոր ցանկություններն ու նրա բոլոր երազանքները ու...ուզում ես սիրել:Եվ ամեն անգամ սիրային հոդվածները, որոնք այնքան սրտաճմլիկ պատմություններ են պատմում, հուզում են սիրտդ ու դրա բոլոր լարերը...
 Հետո էլ շփվում ես չաթում բոլորի հետ` առանց բացառության:Տարբեր թեմաներ ես քննարկում, հարցնում նրա մասին ամեն ինչ ու բոլորից ես ամեն ինչ հարցնում և արդեն զզվանքով նկատում ես, որ այդ աղջիկը մի այլ կերպով է քեզ ձգում, մի այլ ձևով անընդհատ ուզում ես խոսել նրա հետ, շփվել, անգամ տեսնել, սակայն վերջինս հնարավոր չէ այս անիծյալ համացանցի ու նաև աղջկա` կա'մ արդեն հիասթափված լինելու բոլոր տղաներից, կա'մ էլ հպարտ լինելու անհիմն գաղափարը:
 Տղան երբևէ աղջկան չի կարող հասկանալ...Չի կարող հասկանալ, թե ինչու է նա որևէ հարցի հենց այդպես պատասխանում, ինչու է ինչ-որ բաներից տխրում ու նեղանում, որովհետև աղջիկներն իրոք նուրբ էակներ են:Նրանց էմոցիաները իրենց կստիպեն լաց լինել անգամ ուրիշի համար արված ռոմանտիկ քայլերից, ուրիշի համար գրված բանաստեղծություններից ու անգամ ուրիշին նվիրված հոդվածներից:Այն, որ աղջիկը տղային մերժում է, դրա մեջ կարող եք ընդհամենը 2 բացատրություն գտնել:Մեկը, որ աղջիկը հակակրանք է ապրում ձեր հանդեպ, երկրորդը, որ նա այնքան խելամիտ է ու ամեն  ինչ թողնում է ժամանակի հույսին:Հենց նորին մեծություն ԺԱՄԱՆԱԿԸ, որ ինձ համար բավականին մեծ նշանակություն ունի, կորոշի` միացնել ձեզ, թե ոչ:Այո'...Ժամանակի հույսին ամեն ինչ թողնում են միայն խելացիները:Իսկ աղջիկն ի՞նչ իմանա` հետո ի՞նչ կլինի:Գուցե դուք նրան դուր եք գալիս որպես ապագա, գուցե որպես ընկեր, բայց նա չի ուզում իր կենսագրության վրա հետք թողնել:Չի ուզում իր պատանի տարիքից սկսել միայն սիրո ու դրա տառապանքների մասին խոսել ու նաև չի էլ ուզում, որ իրեն մոռանան:Հետաքրքիր են մեր հայ աղջիկները:Հավատացե'ք, նրանք իրոք սիրում են ու սպասում, որ ինչ-որ տեղ, ինչ-որ մեկը իրենց կսպասի:Հենց սրանք են այն մերժումները, որոնք տղաներին ստիպում են անընդհատ կրկնել` <<Любви достойна только мама>>:Հա' տղաներ, ամեն դեպքում մոր սերն աշխարհիս երեսին ամենաանկեղծն է, բայց գուցե այն աղջիկը, որին ամբողջ հոգով սիրում էիք, բայց ձեզ մերժել է, ձեզ սիրել է այնպես, ինչպես դուք:Եվ ոչինչ չիմանալով բոլորն անում են մի բան, որ ամենաշատն եմ ատում` անտեղյակ ամենից, բղավում, քննադատում, ծաղրում ու մեղադրում են:Բայց ախր աղջիկը ձեզ սիրել է և մերժել միայն սրտում թեկուզ այն մեկ գրամ ունեցած վախն աշխարհից, որ ձևավորվել է բոլոր ծանոթների սիրային պատմությունները լսելով:Տղանե'ր, հիշեցե'ք...Պարտադիր չէ 15 կամ 16 տարեկանում ընկերուհի ունենալ:Կարևորը իրապես սիրելն է ու կարևորը պատրաստ լինելն է...Պատրաստ սպասելու` ինչքան հարկավոր է:
 Բայց դուք սիրահարվել եք...Ես շատ աղջիկներից եմ լսել` <<Բոլոր տղաները նույնն են>> ու լսել եմ նաև տղաների հակառակ պատասխանը` <<Լավ աղջիկը բոլորին չէր ճանաչի>>, բայց ձեզ դա էլ կբացատրեմ:Աղջիկները երբեմն այդ եզրահանգման գալիս են միայն իրենց ընկերուհիներին դավաճանած ու լքած տղաների մասին լսելուց հետո միայն:Ես անձամբ եմ ունեցել ծանոթ մի քանի տղա, որոնք սիրել ու սպասել գիտեն:Որոնք մերժվել են սիրած աղջիկների կողմից, բաժանվել են, բայց մինչ այժմ սիրում են...Նրանք գիտեն նվիրվել, մոռանալ(բայց ոչ սիրած աղջկան ու տարիների կուտակված սերը, այլ այն ժամանակի մասին, որին պիտի մոռացցության մատնելով դիմանալ),  համբերել, դիմանալ, հարգել, ըմբռնել, հասկանալ...Հենց այս բնավորության գծերն ունեցող տղաներն են, որ հետևելով աղջկա օրինակին ու ամեն ինչ ժամանակի հույսին թողնելով վերջում կկազմեն իդեալական ընտանիք:
 Հասկանում եմ...Շնորհիվ որևէ կայքի, դուք ծանոթացաք:Հնարավոր է նույնիսկ մեկ օր զրուցեցիք որպես ընկերներ, կամ մի ամիս, բայց սիրահարվել եք:Համաձայնե'նք, աղջիկներ,  որ երբ մենք ենք իմանում տղաների սիրո մասին և չենք ուզում նրան սիրելին դառնալ, անընդհատ, փայտփորիկի նման կրկնում ենք. <<Մենք միայն լավ ընկերներ կարող ենք լինել>>:Դրանով մենք տակնուվրա ենք անում տվյալ տղայի ներաշխարհը` իհարկե չուզենալով:Պատկերացրեք, թե որքան ռոմանտիկ քայլերի կգնա տղան, ձեր սիրտը շահելու համար, եթե միայն թույլ տաք...Բայց դուք վախենում եք...Եվ ես արդարացնում եմ ձեր վախը:Արդարացնում եմ նաև տղայի մոտ ծնված վիրտոիալ սերը:Դուք Աստո կամոք գեղեցիկ եք, բարի, ընկերասեր...Նա մեղավոր չէ դրանցում...Նա ուղղակի ուզում է ձեզ իր կողքին տեսնել...Բայց չի ուզում սպասել...Աղջիկն էլ չի ուզում, չի կարող զիջումների գնալ:Դրանք սկզբունքներ չեն, այլ ուղղակի խելամիտ քայլեր:Դրանք ապագայի հետ զուր հույսեր չկապելու քայլեր են...Դրանք չերազելու քայլեր են...Եվ յուրաքանչյուր աղջիկ, թեկուզ տղայի մոտ պնդում է, որ չի ուզում սիրել, չհավատա'ք...Սիրտն իզորու չէ կառավարվելու:Նա խելագարի պես անընդհատ որոնում է այն միակին, որին կտա ամենը....
 Տղաներ...Եթե դուք սիրահարվել եք սոց. կայքի միջոցով, ընկերական եք այն աղջկա հետ, որին սիրում եք կամ համակրում, ապա սպասեք...Սիրելով սպասեք...Բայց և այնպես աղջկա խոսքերի երանգում դուք կգտնեք, թե մերժման որ կետն է գործում ձեզ համար:Բայց խորհուրդս ձեզ` անընդհատ մի խոսեք ձեր սիրո մասին, եթե մերժվել եք որևէ պատճառով:Աղջիկն անհասկացող չէ:Նա հստակ պատճառներ ունի, որոնք չի ուզում բացահայտել և այդ պատճառների ցուցակում հիմնականում ԺԱՄԱՆԱԿՆ է թագավորում:Նա իմացավ, որ սիրում եք իրեն, բայց անընդհատ մի կրկնեք դա, քանզի այն զզվանք ու տհաճություն է առաջացնում անընդհատ լսելուց:Ո'չ  թե ձեր սիրելու փաստը, այլ այն, որ նա ևս մեկ անգամ ստիպված է ասելու. <<Չէ>> և ևս մեկ անգամ ստիպված է ձեզ ցավեցնելու:
 Աշխատեք նման դեպքերում շուտ չհանձնվել և շտապ մի ասեք աղջկան ձեր սիրո մասին:Ձեր ընկերությունը ևս հօդս կցդնի ու կմոռացվի ամեն ինչ:Դիմացեք, ինչքան կարող եք ու մի' հանձնվեք:Մի' հանձնվեք հանուն սիրած էակի հետ անկաշկանդ զրույցի:
Ինչը կարող է լինել միաժամանակ ավելի հեշտ և դժվար,քան ասել սիրելի էակին այն մասին,որ նա սիրված է:Ինչպես անհրաժեշտ բառերով արտահայտել այն ամենը ինչ թաքնված է քո սրտում:Ամոթ չէ խոստովանել սիրած մարդուն սեփական զգացմունքների մասին:Պետք չէ վախենալ սեփական զգացմունքներից...Եկել է այդ պահը ,որ ասես…Սիրում եմ քեզ…

Категория: Սեր | Добавил: Admin (30.07.2012)
Просмотров: 431 | Рейтинг: 0.0/0

Հավանեցիր? Դե տեղեկացրու Ընկերներիտ

0

Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Поиск

HaYpRo.Do.Am © 2024