Пятница, 19.04.2024, 06:15
Приветствую Вас Гость | RSS
Главная Blog Регистрация
Меню сайта

Категории раздела
Հնարքներ [6]
Գաղտնիքներ և խորհուրդներ [44]
Ընկերություն [16]
Առողջություն [0]
Հումորային [0]
Սեր [44]
Տոներ [16]
Աշխատանք Ինտերնետով [8]
Հետաքրքիր Կայքեր [13]
Սպորտ [8]
Հետաքրքիր [14]
Նորություններ [1]
Մշակույթ [0]
Մեքենաներ [0]
Մանկական [9]
Կրթություն [4]
Խոհանոց [1]
Ինտերնետ [0]
Էլեկտրոնիկա [0]
Բժշկություն [0]
Հոգեբանություն [0]
Հոգեբանական թեստեր [14]
Գիտություն [2]
Բջջային [9]
Համակարգչային [18]
Սկայպ [4]

Вступите в Групу

Наш опрос
Какой windows вы Исползовате
Всего ответов: 37

Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Форма входа

Главная » Նորություններ Blog » Սեր

Սերը արտասահմանում...

Ֆրանսիա♥
Ֆրանսիան ասոցացվում է ռոմանտիկայի և գեղեցիկ հարաբերությունների հետ: Էֆելյան աշտարակ, շամպայն և նրբակիրթ ֆրանսիացիներ… Բայց այս երկրում ամեն ինչ այնքան էլ հեքիաթային չէ, ինչպես մենք ենք պատկերացնում:
Ֆրանսիացիները չեն սիրում ռոմանտիկ անակնկալներ անել և ծաղիկներ նվիրել: Առաջին ժամադրության ամենից հաճախ հրավիրում են նախաճաշի կամ լանչի: Ընթրիքի հրավերը կնոջ նկատմամբ անարգանք է համարվում: Ֆրանսիացիների մեծ մասը պատրաստ են վճարել ձեր հաշիվը, բայց միայն այն դեպքում, եթե նրանք իրոք ձեզ հավանել են: Իսկ եթե ոչ, ապա բարի եղեք ձեր սուրճի համար ինքներդ վճարել:
Ֆրանսիայում շատ տարածված են քաղաքցիական ամուսնությունները: Դա հիմնականում պայմանավորված է նրանով, որ Ֆրանսիայում բաժանությունների տոկոսն ավելի բարձր է, քան մնացած այլ երկրներում:
Գերմանիա

Գերմանիայում շատ ակտուալ են «հաշվարկված ամուսնությունները»: Բավական է միայն համացանցով որոնել «ամուսնություն գերմանացու հետ», և դուք կտեսնեք բավականին շատ հաստատումներ: Ամենից հաճախ գերմանացի փեսացուները հարսնացուներից տարիքով շատ ավելի մեծ և հարուստ լինում:

Գերմանիայում կնոջ նախաձեռնությունների հանդեպ դրական վերաբերմունք է ցուցաբերվում: Եթե դուք հավանում եք տղամարդուն, կարող եք ժամադրության ինքներդ հրավիրել: Դա անելու ամենաընդունված տարբերակը sms հաղորդագրության միջոցով է: Իհարկե դա այնքան էլ ռոմանտիկ չէ, բայց գերմանացիների համար պրակտիկ է:
Եթե այդ ամենից հետո տղամարդը ձեզ հրավիրում է կինոթատրոն կամ ռեստորան, կարող եք համոզված լինել, որ նա ունի լուրջ մտադրություններ: Ուղղակի լիցքաթափվելու համար, գերմանացիները երկրորդ անգամ հանդիպման չեն հրավիրում:
Իտալիա
Իտալացիները ի ծնե դերասաններ են, և նրանց կյանքը նման է պիեսի: Իրենց ժամանակի մեծ մասը նրանք անցկացնում են հասարակության շրջապատում` «իրենց ցուցադրելով», որը նրանց մոտ բավականին լավ է ստացվում: Այդ իսկ պատճառով եթե իտալացին երդումներ է տալիս սիրո մասին, մի շտապեք հավատալ նրան: Իտալացիները էմոցիոնալ են, նրանք աղմկելով վիճում են, աղմկելով «բարիշում», իսկ վիճելու և բարիշելու ընթացքում աղմկելով վայելում են կյանքը:
Իտալացիները շատ առատաձեռն ազգ են, բայց նրանց առատաձեռնությանը պետք է զգուշությամբ վերաբերվել, քանի որ Իտալիայում ոչ մի նվեր առանց մտադրության չի արվում: Եթե դուք ընդունել եք նվերը, ապա պետք է փոխհատուցեք այն որևէ ձևով կամ արարքով:
Իտալացիները ժամադրության ամենից հաճախ հրավիրում են ռեստորան, քանի որ այս երկրում կա սննդի պաշտանմունք: Երկրորդ տարբերակը ֆուտբոլն է: Բոլոր իտալացիները համարվում են այս սպորտաձևի երկրպագուներ:
Իտալական ընտանիքը բաղկացած է մեծ քանակությամբ բարեկամներից, որոնք միմյանց շատ լավ ճանաչում են: Ընտանիքի ցանկություններին դեմ գնալ Իտալիայում գրեթե անհնար է: Դրա վառ օրինակը «Ռոմեո և Ջուլիետ»-ի ողբերկական պատմությունն է: Իտալացիների համար իրենց մայրերը կարծես «Մադոննա»-ն լինեն, և նրանք հենց ուղիղ իմաստով աստվածացնում են իրենց մայրերին: Իտալացիների մեծ մասը «մայրիկի զավակներ» են, և նույնիսկ հասուն տարիքում ապրում են «ինչպես մաման ասի, այնպես էլ կլինի» կարգախոսով
Ճապոնիա

Չափազանց դժվար է ամուսնանալ ճապոնացու հետ, եթե դուք չեք ծնվել Ծագող արևի երկրում:
Ճապոնացիների համար «դավաճանություն» հասկացությունը գոյություն չունի: Տղամարդու կյանքում սիրուհիների առկայությունը բնական երևույթ է: Բայց ճապոնացիները երբեք իրենց կանանցից չեն բաժանվում և խստորեն պահպանում են սահմանը: Այսինքն` կինը կյանքի ընկերն է, իսկ սիրուհին` ժամանակավոր երևույթ:
Եթե ցանկանում ես դառնալ ճապոնացու կին, ապա պարտադիր պետք է կրես խիստ և համեստ հագուստ, լավագույն տարբերակաը գործնական կոստյումն է: Ինչպես նաև չի կարելի նմանվել ճապոնական Harajuku ոճով հագնվող աղջիկներին, քանի որ տղաները Harajuku 
աղջիկների հետ չեն ամուսնանում` պատշաճ չէ:

Категория: Սեր | Добавил: Admin (30.07.2012)
Просмотров: 459 | Рейтинг: 0.0/0

Հավանեցիր? Դե տեղեկացրու Ընկերներիտ

0

Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Поиск

HaYpRo.Do.Am © 2024