Հաճախ մարդկանց մոտ սկսվում է մի պահ, երբ սկսում են ատել մարդկանց, այն մարդկանց, ովքեր ցավ են պատճառել, լքել են, հեռացել են : Չհասկանալով, որ պետք չէ ատել, պետք է փորձել մոռանալ ամեն ինչ, ամենքին, նրանց, ովքեր խանգարում են ձեզ ապրել: Նրանց պետք է ուղղակի չտեսնել: Մոռանալ ամեն ինչ նրանց հետ կապված, չսիրել նրանց, բայց պետք չէ ատել : Կյանքը մեզ մի անգամ է տրված:Մի պահ պատկերացրեք...Եթե մենք սկսենք ատելով ապրել, էլ սիրելու ժամանակ ու հնարավորություններ չենք ունենա: Շատերն են արժանի այդ ատելությանը , բայց ոչ ոք արժանի չէ անգամ այդ զգացումին : Բավակա'ն է անընդհատ կրկնեք, որ ատում եք նրան, որ չեք սիրում, փորձեք չնկատել նրանց : Հավատացնում եմ, դա ավելի հեշտ է : Քանի որ այն ատելությունը , որը զգում եք նրանց հանդեպ, այդ ատելությունը ձեզ էլ է տանջում : Ստիպում է անընդհատ հիշել նրանց մասին : Անընդհատ հիշել, որ ատում եք: Եկեք այլևս չատե'նք ոչ մեկին , եկեք մեր զգացմունքները դրականորեն օգտագործենք: Հիշե'ք, ոչ մեկ արժանի չի անգամ այդ ատելությանը:
|