Четверг, 25.04.2024, 11:37
Приветствую Вас Гость | RSS
Главная Blog Регистрация
Меню сайта

Категории раздела
Հնարքներ [6]
Գաղտնիքներ և խորհուրդներ [44]
Ընկերություն [16]
Առողջություն [0]
Հումորային [0]
Սեր [44]
Տոներ [16]
Աշխատանք Ինտերնետով [8]
Հետաքրքիր Կայքեր [13]
Սպորտ [8]
Հետաքրքիր [14]
Նորություններ [1]
Մշակույթ [0]
Մեքենաներ [0]
Մանկական [9]
Կրթություն [4]
Խոհանոց [1]
Ինտերնետ [0]
Էլեկտրոնիկա [0]
Բժշկություն [0]
Հոգեբանություն [0]
Հոգեբանական թեստեր [14]
Գիտություն [2]
Բջջային [9]
Համակարգչային [18]
Սկայպ [4]

Вступите в Групу

Наш опрос
Какой windows вы Исползовате
Всего ответов: 37

Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Форма входа

Главная » Նորություններ Blog » Սեր

Մի վհատվիր՝ առաջ նայիր

«Իսկ դու գիտես...իսկ դու գիտես ինչ ցավոտ է թողնել մենակ, թողնել մենակ կյանքի ծաղկման այս շրջանում:Դու չգիտես, որովհետև չես իմանա թե ինչ բան է սիրել՝ դու միայն խաղալ գիտես, միայն խաղալ...
Դու ասում ես, թե չեմ կարող ես քեզ սիրել, բայց հիշում ես, որ ասում էիր՝ չէ չեմ կարող ես առանց քեզ...:
Իսկ դու գիտես, որ իմ սրտից շատ անգամ է արյուն կաթել, վիրավորվել ու արտասվել:Իմ աչքերը շատ անգամ են արցունք լցվել, ու գլորվել, բայց կարող է զգացվել է՝ թե դատարկ են , սակայն սիրտս թաղված է եղել արցունքի մի մեծ ծովում և այդ ծովի հորձանուտում միշտ հոգիս էր մենակ մնում...:
Իսկ դու գիտես, որ իմ սիրտը ցավեցրել են շատ անգամ, բայց դու...դու ուղղակի այն կոտրեցիր՝ վերջնականապես և նույնիսկ ժամանակը չի բուժի և այդ սպին միշտ կմնա սրտիս վրա...:
Դու անողոք էիր:Կարող էիր շուտ հրաժարվել և չխաղալ զգացմունքներիս հետ:Բայց դա ուղղակի հաճույնք էր Քո համար:Հաճույնք էր խաղալ ուրիշի զգացմունքների հետ, իսկ հետո ասել ճշմարտությունը:

Իսկ ես պարզամիտ եմ գտնվել՝ հավատացել եմ իրական սիրուն, այն սիրուն, որ տեսնում էի ֆիլմերում, կարդում գրքերում:Այդտեղ պետք չէր խոսքերը՝ նկարագրելու իմ զգացմունքները:Ես ատում էի քեզ ամբողջ սրտով և սիրում իմ բոլոր էությանմբ, նվիրված էի քեզ և բաժանված, սիրում էի և սիրված չէի...
Դու երբ հասկանում ես, որ այդ ամենը խաբկանք է՝ սթափվում ես, կարծես արթնանում ես գիշերային քաղցր երազիցդ և թաղվում մտքերի, զգացմունքների ու ԱՐՑՈՒՆՔՆԵՐԻ մեջ...
Բայց վերջ ի վերջո հասկանում ես, որ նա արժանի չէ քո արցունքներին և կյանքը հաճախ է անակնկալներ մատուցում:Այդ ժամանակ ես հասկանում, թե ինչի է հասցնում զգացմունքը՝ ՍԵՐԸ...
Ու մենակ այդ ժամանակ ես մտածում, որ դժվար է պահել ցավող վերքդ, որը կարող է սպանել կամ էլ ուղղակի մնալ, որպես ՍԻՐՈ հասցրած դաժան հարված...
Եվ այդպահ հասկանում ենք, որ ամենատխուր զգացողություններից մեկն է, որ հիսթափվում ես այն մարդուց, որի համար կյանքդ էլ կտայիր...
Բայց պետք չի, չէ չէ հաստատ պետք չի...Մենք պետք է մոռանանք ամեն ինչ, ամեն ցավ, ամեն զգացմունք և առաջ շարժվենք, որովհետև այդ ամենը արդեն անցյալ է ու ոչինչ չես կարող հետ բերել, որովհետև դա անցել է:Ժամանկն է առաջ նայելու՝ նայելու առանց մի կաթիլ արցունքի և ափսոսանքի, որովհտև ամեն դեպքում պետք է հիշել, որ ամեն մեկս մի անգամ ենք աշխարհ գալիս....

Категория: Սեր | Добавил: Admin (30.07.2012)
Просмотров: 622 | Рейтинг: 0.0/0

Հավանեցիր? Դե տեղեկացրու Ընկերներիտ

0

Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Поиск

HaYpRo.Do.Am © 2024