Пятница, 29.03.2024, 04:18
Приветствую Вас Гость | RSS
Главная Blog Регистрация
Меню сайта

Категории раздела
Հնարքներ [6]
Գաղտնիքներ և խորհուրդներ [44]
Ընկերություն [16]
Առողջություն [0]
Հումորային [0]
Սեր [44]
Տոներ [16]
Աշխատանք Ինտերնետով [8]
Հետաքրքիր Կայքեր [13]
Սպորտ [8]
Հետաքրքիր [14]
Նորություններ [1]
Մշակույթ [0]
Մեքենաներ [0]
Մանկական [9]
Կրթություն [4]
Խոհանոց [1]
Ինտերնետ [0]
Էլեկտրոնիկա [0]
Բժշկություն [0]
Հոգեբանություն [0]
Հոգեբանական թեստեր [14]
Գիտություն [2]
Բջջային [9]
Համակարգչային [18]
Սկայպ [4]

Вступите в Групу

Наш опрос
Какой windows вы Исползовате
Всего ответов: 37

Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Форма входа

Главная » Նորություններ Blog » Մանկական

ՄԱՔՈՒՐ ԷԱԿՆԵՐ

Ցավալի է,բայց փաստ,որ մեր օրերում շատ վաղ են հեռանում մանկությունից,լքում հաճելի,զվարճալի այ պահերը,որոնք գուցե երկար կշարունակվեին,եթե հեռուստացույցն ու ինտերնետը չլինեին,կամ էլ լինեին, բայց էլեկտրաէներգիան ժամով լիներ:Այն հրաշալի օրերը,այն զվարճալի թոթովախոսությունը,որ պահում էր մեզ բոլորի ուշադրության կենտրոնում:Բոլոր այն միամիտ հարցերը,որ հիշելիս ակամայից ժպտում էինք:Մենք պարզ ու անկեղծ էինք,բարի ու ներող,խղճով ու ոչ հիշաչար:

 Այնքան եմ սիրում երեխաներին…Երբ միայն այն պատրվակով,որ նա քեզ համբուրի,ձևացնում ես,թե նեղացրել է քեզ,սկսում ես ձևական լաց լինել,իսկ ինքն անմիջապես փաթավում է ու համբուրում քեզ,չցանկանալով ոչ մեկին նեղացնել:Երբ մի տարրօնակ կերպով են արտաբերում անունդ ու այն այնքան հաճելի է հնչում:Երբ մի հիմար դեմքի արտահայտություն ես ընդունում ու դա նրա ծիծաղի առիթն է հանդիսանում:Շատ եմ սիրում երեխաներին ու սիրում եմ օրս նրանց հետ անցկացնել:Բայց միայն տխուր է,երբ լաց են լինում ու չես կարողանում ձայնները կտրել:

 Իսկ երբ ուզում ես նրանց մոտից գնալ,փակում են դիմացդ ու ասում. <<Մի գնա>>:Իսկ ավելի լավ է,երբ նրանց հաց ենք տալիս.փոքրիկ կտորներով կերակուրը նրանց ենք տալիս և վերջում նրանք ասում են. <<Էլի եմ ուզում>>:

 Մանկությունն այն հասակն է,երբ փոքր լինելով ձգտում ես մեծանալ,իսկ մեծանալուն պես տենչում դեպի փայլուն անցյալ` մանկություն:Դա այն տարիքն է,երբ  երևակայությունդ գերազանցում է թվապես հաստատված տարիքը…Երազում ես ոսկե ձկնիկի հանդիպելուն,հարստություն,սեփական վարդագույն սենյակ,փոքրիկ ու հարմարավետ տուն ծովի ափին ունենալու մասին,ուզում ես ուսուցիչ,երգչուհի կամ դերասան դառնալ,փոքրիկ մեքենա ունենալ ու քո երևակայության մեծագույն շրջանում ստեղծում ես սեփական աշխարհդ,որտեղ դու կհանդիպես սպիտակ ձիով քո ասպետին,կհագնես մեեեծ կլոր շրջազգեստ ունցող հարսանեկան զգեստ ու վերջում կունենաս քո նման հիանալի գեղեցկությամբ փոքրիկիդ:

 Մանկությունն է այն ժամանակը,երբ քո մտքում գալիս են այնպիսի հիմար հարցեր,ինչպիսիններից են <<Ինչու՞ ես բաժակ չեմ>>,<<Որտեղի՞ց եմ առաջացել>> հարցերը:Երբ հողով տորթ ես պատրաստում ու հրավիրում ես հարևանիդ համտեսելու,երբ դու ու եղբայրդ վազվզում եք ու իրար բրնում,<<տուն-տունիկ>> ու <<բժիշկ-բժիշկ>> եք խաղում,երբեմն էլ քո երազած անունն ես կպցնում քեզ ու նոր ձեռք բերածդ ընկերներին իրական անվանդ փոխարեն հորինածդ անունն ես ասում:

Դա այն ժամանակն է,երբ քնում ես հյուրանոցի բազմոցի վրա ու արթնանում սենյակումդ անհասկանալի կերպով,երբ տիկնիկներիդ շարում ես ու դասավանդում,երբ վազում ես խանութից վերադարձած մայրիկիդ տոպրակները ստուգելու…

Այո’…հրաշալի բան էր մանկությունը…

 Երանի չվերջանար մանկությունս…Մնայի այն փոքրիկ երեխան,որ ոչինչ չէր հասկանում կյանքից,որ լավ ու վատ մարդկանց չէր տարբերում: 

Ե՞րբ կորավ այդ ամենը:Ինչու՞ ենք բոլորս միայն կարոտով ու <<երանի>>-երով հիշում այդ ամենը…

            Իսկ դուք, դուք չեք կարոտել ձեր մանկությունը?
Категория: Մանկական | Добавил: Admin (31.07.2012)
Просмотров: 437 | Рейтинг: 0.0/0

Հավանեցիր? Դե տեղեկացրու Ընկերներիտ

0

Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Поиск

HaYpRo.Do.Am © 2024