Четверг, 25.04.2024, 15:08
Приветствую Вас Гость | RSS
Главная Blog Регистрация
Меню сайта

Категории раздела
Հնարքներ [6]
Գաղտնիքներ և խորհուրդներ [44]
Ընկերություն [16]
Առողջություն [0]
Հումորային [0]
Սեր [44]
Տոներ [16]
Աշխատանք Ինտերնետով [8]
Հետաքրքիր Կայքեր [13]
Սպորտ [8]
Հետաքրքիր [14]
Նորություններ [1]
Մշակույթ [0]
Մեքենաներ [0]
Մանկական [9]
Կրթություն [4]
Խոհանոց [1]
Ինտերնետ [0]
Էլեկտրոնիկա [0]
Բժշկություն [0]
Հոգեբանություն [0]
Հոգեբանական թեստեր [14]
Գիտություն [2]
Բջջային [9]
Համակարգչային [18]
Սկայպ [4]

Вступите в Групу

Наш опрос
Какой windows вы Исползовате
Всего ответов: 37

Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Форма входа

Главная » Նորություններ Blog » Մանկական

Մանկությունն առաջ և հիմա

Տեսնելով ինձնից 7 տարի փոքր եղբորս մանկությունը, մի պահ փորձում եմ հիշել իմը: Այն ժամանակ իսկապես անհոգ էր մեր մանկությունը: Այն ժամանակ մեր միակ մտածմունքը ուտելն ու բակում խաղալն էր: Հիշում եմ ինչպես էի ամեն օր լաց լինում, երբ մայրիկս ցերեկը պարկեցնում էր քնելու: Խնդրում էի նրան անել ցանկացած բան, միայն թե չքնեի: Հիմա, երբ եղբորս ասում ենք, որ գիրք կարդա կամ մի ուրիշ օգտակար բանով զբաղվի, սկասում է նվնվալ և ցանկանում է քնել: Ընդամենը մի քանի տարի առաջ կյանքն ավելի լավն էր, քան այժմ: Ինձ համար դրա միակ պատճառը համակարգչի տարածումն է: Շատերը կարող են ինձ հետ չհամաձայնվել, բայց փորձեք կարդալ մինչև վերջ:
Առաջ երեխաները ժամանակից շուտ չէին մեծանում: Փոքր տարիքում չէին իմանում այնպիսի բաներ, որոնք պետք է հասուն մարդ լինելուց հետո իմանային: Չէին մտածում ինչ հագնել տվյալ օրը, որպեսզի չկրկնվեին: 
Այն ժամանակ մեզ բոլորովին էլ չեր հետաքրքրում մեր արտաքինը: Հիշում եմ՝ ինչքան ուրախ էր անցնում բակում ընկերների հետ խաղալը: Այն ժամանակ բոլորով մաքրում և ծառեր էինք տնկում մեր բակում, իսկ հիմա երեխաները այդ ամենն անում են համակարգչով << ֆերմա>> կոչվող տարբեր խաղերում: Մի քանի տարի առաջ մենք Վարդավառին ջուր էինք լցնում իրար վրա, իսկ այժմ` մի շատ անիմաստ խաղում, մարդիկ լոլիկ են նետում իրար վրա: Առաջ մենք պահմտոցի էինք խաղում, իսկ հիմա դրա փոխարեն Counter Strike են խաղում: Միայն, թե ի տարբերություն պահմտոցիի՝ այս խաղում ընկերոջդ գտնելուց հետո պետք է սպանես նրան: Այն ժամանակ բոլորիս սիրած խաղերից մեկը բռնոցին էր: Հիմա դրան փեխարինելու է եկել Gta-ն: Բիլիարդը, նարդին, թղթախաղը, ճատրակը և մի շարք հին ու լավ խաղեր դարձել են online: 
Դա դեռ հասկանալի է: Բա ընկերությունն ու մարդկային հարաբերությունները ինչպես կարելի է դարձնել վիրտուալ: 
Ես իսկապես ցավում եմ այս երեխաների չստացված մանկության համար: Նրանք համացանցից  բացի ուրիշ ոչնչի մասին չեն մտածում: Իրենք դա չեն զգում, բայց ես` համեմատելով իմ հետաքրքիր ու գունագեղ մանկությունը, տեսնեւմ եմ, թե որքան ձանձրալի է անցնում նրանց առօրյան:
Չգիտես ինչու այժմ բոլորն են ժամանակից  առաջ վազում: Տղաները ցանկանում են, որքան հնարավոր է շուտ ինքնահաստատվել: Դրա համար սկսում են ծխել, ծանոթություններ հաստատել աղջիկների հետ: Իսկ աղջիկները դեռ 15 տարեկանը չլրացած սկսում են շպարվել և բարձրակրունկներ հագնել:
Մանկությունն ուղղակի հրաշք է: Մի փորձեք շուտ մեծանալ և ձեր հիանալի տարիներն անցկացնել համակարգչի դիմաց:

Категория: Մանկական | Добавил: Admin (31.07.2012)
Просмотров: 556 | Рейтинг: 0.0/0

Հավանեցիր? Դե տեղեկացրու Ընկերներիտ

0

Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Поиск

HaYpRo.Do.Am © 2024