Հիշում եմ մանկությունս.....մանկությանս խենթությունները, միամիտ հարցերս ու մանկական հիասթափություններս:Իչքան հետաքրքիր, ուրախ, ջերմ օրեր էին իրար հերթափոխում...Իչքան լավ էին օրերս անցնում:ՈՒ ամեն անգամ երբ հոգնում եմ միապաղաղ առօրյաից , փակվում եմ սենյակում ու մտովի գնում հիշողություններիս գիրկը:Բացում եմ նկարներիս ալբոմը և կարծես մանկության շունչը լցվում է ամբողջ սենյակումս :ՈՒ ամեն նկար նայելուց կարծես այդ տարիներն անցնում են աչքերիս առաչով...ու հասկանում եմ որ ամեն վայրկյան ինչ-որ բան եմ կորցնում:ՈՒ միայն այդ ժամ եմ հասկանում որ շատ բան եմ կորցրել այս կյանքում, մանկական անկեղծություն եմ կորցրել, մանկական միամտություն, մանկական պարզություն ու մաքրություն:ՈՒ ինչ եք կարծում քիչ է այս ամենը??? ոչ քիչ չէ, համենայնդեպս ես ցավում եմ այս կորուստների համար....
Իսկ դուք, դուք չեք կարոտել ձեր մանկությունը?
|