Пятница, 29.03.2024, 18:23
Приветствую Вас Гость | RSS
Главная Blog Регистрация
Меню сайта

Категории раздела
Հնարքներ [6]
Գաղտնիքներ և խորհուրդներ [44]
Ընկերություն [16]
Առողջություն [0]
Հումորային [0]
Սեր [44]
Տոներ [16]
Աշխատանք Ինտերնետով [8]
Հետաքրքիր Կայքեր [13]
Սպորտ [8]
Հետաքրքիր [14]
Նորություններ [1]
Մշակույթ [0]
Մեքենաներ [0]
Մանկական [9]
Կրթություն [4]
Խոհանոց [1]
Ինտերնետ [0]
Էլեկտրոնիկա [0]
Բժշկություն [0]
Հոգեբանություն [0]
Հոգեբանական թեստեր [14]
Գիտություն [2]
Բջջային [9]
Համակարգչային [18]
Սկայպ [4]

Вступите в Групу

Наш опрос
Какой windows вы Исползовате
Всего ответов: 37

Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Форма входа

Главная » Նորություններ Blog » Կրթություն

Ուզում ես լավ սովորել. ինչպե՞ս ...

Կան մարդիկ,ովքեր ցանկանում են լավ սովորել: Ցավոք ցանկությունը չի դառնում իրականություն,քանի որ խանգարում են մի շարք խոչընդոտներ. ծուլությունը, ՛՛ինչի՞ց սկսեմ՛՛-ները և այլն:
Ինքս բավականին երկար ժամանակ է  ուսումնասիրում եմ ուսման առաջխաղացման ու բարելավման մասին նյութեր: Անազնիվ կլիներ,եթե ես ձեզ չպատմեի իմ  ՛՛պեղումների՛՛ ու սեփական փորձի մասին: Այնպես որ   ուզում եմ հավատալ, որ իմ դիտարկումները ձեզ որոշ չափով կօգնեն: Սկսենք.
Նախ մի մեծ խնդրանք ունեմ:  Դասերով զբաղվելուց առաջ անջատեք բոլոր սոցիալական ցանցերը !  Ցանկալի կլինի,որ հենց հիմա էլ անջատեք դրանք ու գրառումից չշեղվեք: Անջատեք առանց որևէ մեկին բացատրություն տալու, պետք չէ  անպայման շեշտել ,որ  գնում եք պարապելու:Եկեք սովորենք աշխատել առանց ավելորդ բառերի ու ուշադրության:Ու ընդհանրապես, կխնդրեի սոցիալական ցանցերին այդքան լուրջ չվերաբերվել...Լավ,սա արդեն այլ թեմա է,չշեղվենք:
Ես ինքս հենց հիմա փակում եմ ֆեյսբուքյան էջս ու կենտրոնանում եմ գրառմանս վրա:))))
Ամենակարևոր գործն արված է: Փակեցինք  սոցիալական ցանցերի էջերը,որպեսզի մեզ ոչ ոք չխանգարի:Ու հետո,սովորում ենք գործել,ոչ թե խոսել: Մենք ենք ու մեր  գրքերը:
Շատ արագ  ազատում ենք շրջակա միջավայրը  ավելորդություններից: Կրկնում եմ՝ շատ արագ: Եկեք սովորենք արագ շարժվել,մեր ժամանակը թանկ է: Ինչքան էլ ուզում է շրջակա միջավայրը թափթփված լինի, չենք վախենում :D   Խորը շունչ ենք քաշում (Արագ կքաշեք էդ շունչը :D )   ու համարձակ,արագ հավաքում ենք տարածքը: Սա կօգնի կենտրոնանալ դասերի վրա: Ու բացի այդ,մենք ինքներս մեզ լավ կզգանք. սա ամենակարևորն է :
Ու՞ր հասանք: Հասանք դասերին: Մինչ դասերը կցանկանայի ձեզ մոտ ունենայիք տետր կամ բլոկնոտ,որտեղ կգրեիք ձեր ամենօրյա անելիքները:Սա չի վերաբերվում միմիայն դասերին: Ընդհանրապես լավ կլինի,որ ձեր օրը պլանավորեք, դա շատ օգտակար է . դառնում եք էլ ավելի կազմակերպված:Իսկ կազմակերպված ու պունկտուալ լինելու մեջ ամաչելու ոչինչ չկա)) 
 Առաջին տողում գրում եք. ՛՛ Հավաքել սենյակը՛՛ ու դիմացը + եք դնում. մենք արդեն հավաքել ենք սենյակը,ապրենք մենք: Տեսնում եք ինչ հաճելի է այդ +-ը))) Հիմա նախ  կազմում եք դասերի ցուցակը, հետո նոր ավելացնում եք մնացած գործերը: Մնացած գործեր ասելով ի նկատի ունեմ,  ասենք ՝  գիրք կարդալ, ափսեները լվալ,  գնալ գնումների և այլն:  Դասացուցակը պետք է հստակ կազմված լինի,որպեսզի ոչինչ չմոռանաք:
Դե ինչ. բարի գալուստ դասա-պարապմունքային ընթացք ! Հասանք)))
Սկսում ենք ամենադժվար ու ամենաանհետաքրքիր դասից: Գիտեմ, ամենուր գրված է այս տողն ու ոչ մեկ  այն չի բացատրում: Որ ճիշտն ասեմ՝ ես էլ չեմ հասկանում :D  Բնական է,որ դժվար  նյութը չհոգնած ուղեղն ավելի լավ կմարսի,երևի սա է պատճառը: Սակայն ես  ստեղծել եմ սեփական՝ դժվար ու ՛՛նվնվացնող՛՛ դասերի  ՛՛հարցերը լուծելու՛՛ մեթոդը: 
Եկեք այդ մեթոդին անվանենք՝ ՛՛Ես կհաղթեմ քեզ՛՛: Եվ ինչո՞ւմ է կայանում  իմ ՛՛Ես կհաղթեմ քեզ՛՛-ը :
Պատկերացնենք՝ մենք ունենք  սովորելու,ասենք թե անգլերենից 25 նոր բառ, պետք է գրենք տասը վարժություն: Ձանձրալի է գիտեմ, նստել այդքան բառը հատ առ հատ կրկնել,հետո այդ վարժությունները...Օ՜  աստվածներ: Չեք պատկերացնի ինչպես եմ հասկանում այդ ամենը: Ախր ես էլ եմ է սրտիս խորքում ծույլիկ,աշխատել չեմ սիրում :D
Բայց այստեղ օգնության է գալիս իմ մեթոդը:   Գրքերին հայտարարում ենք պատերազմ. այո,այո, ամենաիսկական արյունոտ,դաժան պատերազմ ! (...Ու թող մեր բոլոր  արյունոտ
ու դաժան  պատերազմները միմիայն գրքերի ու ուսման հետ լինեն)))    )  
  Կանոնները պարզ են. հաղթելու է մեզանից մեկը: Ու ՈՉ ՄԻ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ!!! (Ատելով ատում եմ այս նախադասությունը, միջակության ամենավառ դրսևորումն է: Ի՞նչ ասել է ՛՛բարոյական հաղթանակ՛՛ , էդ դեպքում ո՞րն է անբարո պարտությունը: Մոռանում ենք միջակության մասին:ՋՆՋԵՔ!!)
Կամ ես  կսովորեմ այդ 25 բառն ու կհաղթեմ,կամ էլ  գիրքս մի կողմ կնետեմ ու...Կպարտվեմ: Այլ կերպ ասած՝ կամ ամեն ինչ,կամ ՝ ոչինչ:  Հավատացեք, մեզնից ոչ մեկը չի սիրում պարտվել, կամ ինչո՞ւ պարտվել: Ի՞նչ է, այդ 25 անշունչ բառերը մեզնից ուժե՞ղ են: Ուրեմն մենք այնքան թույլ ենք,որ չենք կարողանում ԸՆԴԱՄԵՆԸ   անգլերենի բառեր սովորել.հա՞ :   Զգում եք չէ՞, թե ինչ հիմար ու տափակ օրինակի մասին եմ ես խոսում: Նույնիսկ ծիծաղելի է գրածս կարդալ: Բայց սա այն է,ինչ կատարվում է իրականում. մեր անշունչ դասերը մեզ հաղթում են:
Մենք ունենք թշնամի,որը ներսից մեզ փորձում է խանգարել. ծուլությունն է : Մոռացեք ՛՛Ես չեմ կարողանում հաղթել ծուլությանս՛՛ նախադասությունը: Ավելի անկեղծ կլինի ասել. ՛՛Ես չեմ էլ փորձում հաղթել ծուլությանս,որովհետև դա բավականին բարդ աշխատանք է, դժվար է:՛՛ 
Այստեղ օգնության է գալիս իմ  ՛՛ ֆիրմային՛՛ նախադասություններից մեկը,որը ես անընդհատ օգտագործում եմ. ԴԺՎԱՐ, ԲԱՅՑ ՈՉ ԱՆՀՆԱՐ:  Ծուլությանը հաղթելն  անհնար չէ, ուղղակի դժվար է,շատ դժվար : Բայց այն ինչ մեզ չի սպանում,դարձնում է էլ ավելի ուժեղ  և այս դեպքում ուղղակի ամոթ կլինի վախենալ դժվարությունից: Ծուլությունը ոչինչ է մեր կամքի դիմաց,ես սա ձեզ համոզված եմ ասում: Իսկ երբ մենք հաղթում ենք ամենադժվար դասին, հաղթանակը դառնում է էլ ավելի ՛՛հարգելի՛՛ : Այ սրա համար էլ ես առաջարկում եմ սկսենք ամենադժվարից,հաղթենք ամենածանր պատերազմը:
Ընդամենը սա է իմ փոքրիկ մեթոդը: Ես սրանով եմ առաջնորդվում: Հաղթել: Ու ազնվորեն հաղթել,արժանի լինել հաղթանակին ու հաղթողի կոչմանը: Հենց հիմա  վերջ տվեք   ծուլությանը,որոշեք ,որ սկսելու եք շատ լավ սովորել: Կազմեք այն գրքերի ցուցակը,որը պետք է կարդաք ու հենց այս երեկո էլ սկսեք կարդալ...

Категория: Կրթություն | Добавил: Admin (31.07.2012)
Просмотров: 635 | Рейтинг: 0.0/0

Հավանեցիր? Դե տեղեկացրու Ընկերներիտ

0

Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Поиск

HaYpRo.Do.Am © 2024