Пятница, 26.04.2024, 10:24
Приветствую Вас Гость | RSS
Главная Blog Регистрация
Меню сайта

Категории раздела
Հնարքներ [6]
Գաղտնիքներ և խորհուրդներ [44]
Ընկերություն [16]
Առողջություն [0]
Հումորային [0]
Սեր [44]
Տոներ [16]
Աշխատանք Ինտերնետով [8]
Հետաքրքիր Կայքեր [13]
Սպորտ [8]
Հետաքրքիր [14]
Նորություններ [1]
Մշակույթ [0]
Մեքենաներ [0]
Մանկական [9]
Կրթություն [4]
Խոհանոց [1]
Ինտերնետ [0]
Էլեկտրոնիկա [0]
Բժշկություն [0]
Հոգեբանություն [0]
Հոգեբանական թեստեր [14]
Գիտություն [2]
Բջջային [9]
Համակարգչային [18]
Սկայպ [4]

Вступите в Групу

Наш опрос
Какой windows вы Исползовате
Всего ответов: 37

Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Форма входа

Главная » Նորություններ Blog » Կրթություն

Կրթության արժեքը թերագնահատվում է...

Ամենահիմար մարդն անշուշտ նա է, ով կարծում է, որ ամեն ինչ գիտի:Կյանքում առհասարակ միշտ պետք է սովորել և բոլորից պետք է ինչ-որ բան վերցնել:Մարդու համար ամենակարևորը և ամենաառաջնայինը պետք է լինի, անշուշտ, կրթված լինելու ցանկությունը:Այն, որ 7 տարիդ դեռ չբոլորած գնում ես դպրոց` զուր չէ որոշված:Մարդը պետք է սովորի փոքր տարիքից սկսած, թե չէ հետո էլ ավելի կափսոսա և բնականաբար կալարի ինչ-որ բան սովորել:Ասում են, որ փոքր տարիքում երեխան կարող է սովորել ավելի քան 7 լեզու, սակայն մեծանալուն զուգընթաց միանգամից կմոռանա բոլոր լեզուները և կհիշի միայն այն, որով նրա շուրջ խոսեն:Այսպիսով, որոշել են, որ սովորել պետք է սկսեն փոքր հասակից և այն ծրագրերը, որոնք կան դպրոցում, իհարկե արդարացված չէ, բայց առարկաները ճիշտ տարիքում են ընտրված:Դրանք սովորել պարտադիր է, որովհետև երեխան այդ տարիքում չի գիտակցում, թե ինչն է իր համար կարևոր:Եվ ընտրել, թե ինչ առարկաներ ենք ուզում, դա միայն կարող ենք ավելի բարձր տարիքում` համալսարանում:
 Սակայն այսօր կրթության արժեքը թերագնահատվում է:Մարդիկ ավելի շատ մտածում են ավտոմեքենաներով նոր հնարքներ սովորելու, գեղեցիկ զգեստներ հագնելու, ավելի շատ գումար ունենալու, ավելի շատ գեղեցիկ հեռախոսի մոդելներ ունենալու մասին, շատ ընկերներ ունենալու մասին և այլն...Ախր կյանքում սրանք փոշիանում են կրթության առաջ:Այո'...Դուք այսպիսով մտածում եք, որ ձեզ կգնահատեն ձեր ունեցվածքով ու գրպանի պարունակությամբ:Ճիշտ եք, բայց ձեզ նման շահամոլներին կարող են միայն օգտագործել և թողնել, սակայն լուրջ հարաբերություններ կցանկանան սկսել միայն զարգացած ու կրթված անձանց հետ:Կրթված լինելը միշտ է կարևոր:Ամեն տեղ ես նկատում եմ բավականին շատ տառասխալներով կայքեր և ինքս եմ ամեն տեղ զգուշացնում ուղղել տառասխալները:Պետք է նկատել, որ կետադրության ու ուղղագրության վերաբերյալ նկատողություն ստանալը տհաճ է:Ո'չ միշտ պետք է ուշադրություն դարձնել անձնական հաճույքների վրա:
 Շատ դժվար է, ձանձրալի դաս սովորելը, երբ բավականին շատ հաճույքներ կան, երբ ձգում է վիրտուալ աշխարհը, երբ ուզում ես գնալ ընկերների հետ զբոսանքի:Բայց հավատացեք, որ պետք է հաղթահարել ձանձրույթը` հետո սովորածի պտուղները վայելելու համար:Հետո գրագետ, կրթված ու ինտելեկտուալ մարդ դառնալու համար ուղղակի անհրաժեշտ է մի քանի անիմաստ կայքերից ժամանակավոր զրկել սեփական անձը:Ժամանակ կգտնվի հաստատ:Չէ որ ինչ էլ լինի, գիշերը կա ու կա:Խելամիտ գտնվեք և խորհուրդս ձեզ` սկզբից բավականաչափ խորությամբ ուսումնասիրեք հայերենի կետադրությունն ու ուղղագրությունը:Դուք այդ ամենը վաղուց պիտի անեիք` 1-ից 5-րդ դասարաններում:Բայց նորից եմ կրկնում` երբեք ուշ չէ:
 Ուսումը կանոներն է սովորեցնում, փորձը` բացառությունները:Փորձը ամենավատ ուսուցիչն է, նա ստուգողական է տալիս դասից առաջ:Ճիշտ է փորձը թանկ է վերցնում ուսուցման համար, բայց բոլոր ուսուցիչներից լավ է սովորեցնում:Կրթվածությունն այն է ինչ մնում է, երբ մոռանում են այն ինչ սովորել են: 

Категория: Կրթություն | Добавил: Admin (31.07.2012)
Просмотров: 470 | Рейтинг: 0.0/0

Հավանեցիր? Դե տեղեկացրու Ընկերներիտ

0

Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Поиск

HaYpRo.Do.Am © 2024