Четверг, 28.03.2024, 12:47
Приветствую Вас Гость | RSS
Главная Blog Регистрация
Меню сайта

Категории раздела
Հնարքներ [6]
Գաղտնիքներ և խորհուրդներ [44]
Ընկերություն [16]
Առողջություն [0]
Հումորային [0]
Սեր [44]
Տոներ [16]
Աշխատանք Ինտերնետով [8]
Հետաքրքիր Կայքեր [13]
Սպորտ [8]
Հետաքրքիր [14]
Նորություններ [1]
Մշակույթ [0]
Մեքենաներ [0]
Մանկական [9]
Կրթություն [4]
Խոհանոց [1]
Ինտերնետ [0]
Էլեկտրոնիկա [0]
Բժշկություն [0]
Հոգեբանություն [0]
Հոգեբանական թեստեր [14]
Գիտություն [2]
Բջջային [9]
Համակարգչային [18]
Սկայպ [4]

Вступите в Групу

Наш опрос
Какой windows вы Исползовате
Всего ответов: 37

Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Форма входа

Главная » Նորություններ Blog » Հոգեբանական թեստեր

Սթրեսում դեզադապտացիայի ռիսկի և նյարդահոգեկան կայունության

Երաշխավորված է արտակարգ իրավիճակներում աշխատելու համար պիտանի կադրերի ընտրության համար:

Կարդացեք և պատասխանե՛ք «այո» կամ «ոչ»։

1.Երբեմն այնպիսի վատ մտքեր եմ ունենում, որ ավելի լավ է ոչ ոքի չպատմել։
2.Մի ժամանակ ես այնպիսի շրջապատում էի, որտեղ բոլորը փորձում էին միշտ և ամեն ինչում օգնել միմյանց։
3.Ժամանակ առ ժամանակ ես լացի կամ ծիծաղի անկառավարելի նոպաներ եմ ունենում։
4.Դեպքեր են եղել, երբ ես չեմ կատարել խոստումս։
5.Իմ գլուխը հաճախ է ցավում։
6.Ես երբեմն ճիշտ չեմ խոսում։
7.Շաբաթը մի անգամ կամ ավել ես առանց որևէ ակնառու պատճառի ամբողջ մարմնումս տապ եմ զգում։
8.Եղել է, որ խոսել եմ այնպիսի բաներից, որոնցից չեմ հասկանում։
9.Լինում է, որ ես ջղայնանում եմ։
10.Այժմ դժվարանում եմ հուսալ, որ կյանքում ինչ-որ բանի կհասնեմ։
11.Լինում է, որ վաղվան եմ թողնում այն, ինչ հարկավոր է այսօր անել։
12.Ես հաճույքով մասնակցում եմ բոլոր ժողովներին և հասարակական միջոցառումներին:
13.Ինձ համար ամենադժվար պայքարը ինձ հետ պայքարն է։
14.Մկանների կծկումներ ու դող ինձ մոտ շատ հազվադեպ են լինում։
15.Երբեմն, երբ վատ եմ զգում, ես դյուրագրգիռ եմ լինում։
16.Ես բավականին անտարբեր եմ, թե ինձ հետ ինչ կլինի։
17.Երբ հյուր եմ գնում, սեղանի մոտ ինձ ավելի լավ եմ պահում, քան տանը։
18.Եթե ինձ տուգանք չի սպառնում, և մոտակայքում մեքենաներ չկան, ես կարող եմ անցնել այնտեղից, որտեղից կամենամ, այլ ոչ թե թույլատրված տեղից։
19.Կարծում եմ, որ իմ ընտանեկան կյանքն իմ ծանոթների մեծամասնության ընտանեկան կյանքի նման լավն է։
20.Ինձ հաճախ ասում են, որ ես բռնկվող եմ։
21.Ես փորկապություն հաճախ եմ ունենում։
22.Խաղի ժամանակ նախընտրում եմ հաղթել։
23.Վերջին տարիներին մեծ մասամբ լավ եմ զգում։
24.Իմ քաշը հիմա կայուն է. ոչ գիրանում եմ, ոչ էլ նիհարում։
25.Ինձ համար հաճելի է ծանոթներիս մեջ ազդեցիկ մարդիկ ունենալը, դա մի տեսակ ինձ իմ աչքում կշիռ է տալիս։
26.Ես բավականին հանգիստ կլինեի, եթե իմ ընտանիքից որևէ մեկը օրենքի խախտման հետ կապված տհաճություն ունենար։
27.Իմ դատողության հետ ինչ-որ վատ բան է կատարվում։
28.Ինձ անհանգստացնում են իմ սեռական պրոբլեմները։
29.Երբ փորձում եմ ինչ-որ բան ասել, ապա հաճախ նկատում եմ, որ ձեռքերս դողում են։ 
30.Իմ ձեռքերը նախկինի նման ճարպիկ ու հմուտ են։
31.Իմ ծանոթների մեջ կան մարդիկ, որոնք ինձ դուր չեն գալիս։ 
32.Կարծում եմ, որ ես դատապարտված մարդ եմ։ 
33.Ես ընտանիքիս անդամների հետ շատ հաճախ եմ վիճում։ 
34.Պատահում է, որ ես ինչ-որ մեկի հետ մի քիչ բամբասում եմ։ 
35.Ես հաճախ երազներ եմ տեսնում, որոնց մասին ավելի լավ է ոչ ոքի չպատմել։ 
36.Պատահել է, որ որոշ հարցերի քննարկման ժամանակ ես առանց մտածելու համա¬գնել եմ ուրիշների կարծիքին։ 
37.Դպրոցում ես նյութը մյուսներից դանդաղ էի յուրացնում։ 
38.Իմ արտաքինն ինձ ընդհանրապես հարմար է, դուր է գալիս։ 
39.Ես լիովին ինքնավստահ եմ։
40.Շաբաթը մեկ անգամ կամ ավելի հաճախ ես խիստ անհանգիստ ե գրգռված եմ լինում։
41.Ինչ-որ մեկը կառավարում է իմ մտքերը։ 
42.Ես ամեն օր չափից շատ ջուր եմ խմում։
43.Պատահում է, որ անհարկի կամ անպարկեշտ կատակը ինձ մոտ ծիծաղ է առաջացնում։ 
44.Ես ամենաշատը երջանիկ եմ լինում մենակ ժամանակ։ 
45.Ինչ-որ մեկը փորձում է ազդել իմ մտքերի վրա։ 
46.Ես սիրում եմ Անդերսենի հեքիաթները։
47.Նույնիսկ մարդկանց մեջ ես ինձ սովորաբար միայնակ եմ զգում։
48.Ես ջղայնանում եմ, երբ ինձ շտապեցնում են։
49.Ինձ հեշտ է շփոթության մեջ գցելը։
50.Ես շուտ եմ կորցնում համբերությունս։
51.Ես հաճախ եմ ուզում մեռնել։
52.Պատահել է, որ թողնեմ սկսած գործը, քանի որ վախեցել եմ, թե չեմ կարող հաղթական ավարտի հասցնել այն։
53.Գրեթե ամեն օր ինձ հետ որևէ վախեցնող բան է պատահում։ 
54.Ես անտարբեր եմ կրոնի նկատմամբ։
55.Վատ տրամադրության նոպաներ ինձ մոտ հազվադեպ են լինում։ 
56.Իմարարքնեերի համար ես արժանի եմ դաժան պատժի։
57.Ես ունեցել եմ շատ տարօրինակ անբացատրելի ապրումներ։
58.Իմ հուզմունքներն ու հայացքները կայուն են։
59.Եղել են դեպքեր, երբ անհանգստության պատճառով կորցրել եմ քունս։ 
60.Ես նյարդային, դյուրագրգիռ մարդ եմ։ 
61.Ինձ թվում է, որ ես մյուսներից պակաս գրավիչ չեմ։ 
62.Ամեն ինչ ինձ մոտ վատ է ստացվում, ոչ այնպես, ինչպես պետք է։
63.Ես համարյա միշտ բերանում չորություն եմ զգում։ 
64.Ժամանակի մեծ մասը ես ինձ հոգնած եմ զգում։ 
65.Երբեմն զգում եմ, որ մոտ եմ նյարդային խզման։ 
66.Ինձ նյարդայնացնում է, որ մոռանում եմ՝ ուր եմ դրել իրերը։ 
67.Ես շատ ուշադրությամբ եմ հետևում, թե ինչպես եմ հագնվում։ 
68.Արկածային պատմվածքներն ինձ սիրայինից շատ են դուր գալիս։ 
69.Ինձ համար շատ դժվար է հարմարվել կյանքի, աշխատանքի նոր պայմաններին։ Աշխատանքի, ուսման ցանկացած այլ պայմանների անցնելը ինձ համար անտանելի է թվում:
70.Ինձ թվում է, որ հենց իմ նկատմամբ հաճախ անարդարացի են վարվում։
71.Ես հաճախ ինձ անարդարացիորեն վիրավորված եմ համարում։
72.Հաճախ իմ կարծիքը չի համընկնում շրջւսպատողների կարծիքին։
73.Ես հաճախ կյանքից այնպիսի հոգնածություն եմ զգում, որ չեմ ուզում ապրել։
74.Ինձ վրա ավելի հաճախ են ուշադրություն դարձնում, քան ուրիշների։
75.Ապրումների պատճառով ես գլխացավ և գլխապտույտ եմ ունենում։
76.Հաճախ լինում են պահեր, որ ոչ մեկին չեմ ուզում տեսնել։
77.Ինձ համար դժվար է արթնանալ նշանակված ժամին։
78.Եթե իմ անհաջողությունների մեջ մեկը մեղավոր է, ապա ես նրան անպատիժ չեն թողնում։
79.Մանկության տարիներին ես դյուրաբորբոք և կամակոր եմ եղել։
80.Ինձ հայտնի են դեպքեր, որ իմ բարեկամները բուժվել են նևրոպաթոլոգների ու հօգեբույժների մոտ։
81.Ես երբեմն ընդունում եմ վալերիան, էլենիում, կոդեին և այլ հանգստացնող դեղամիջոցներ։
82.Ես ունեմ դատապարտված բարեկամներ։
83.Երիտասարդ տարիներին ինձ ոստիկանություն են տարել մի քանի անգամ։
84.Պատահել է, որ ինձ սպառնացել են դպրոցում նույն դասարանում թողնել։

Արդյունքների մշակում։ Հաշվվում է բանալուն համապատասխանող ճիշտ պատասխանների գումարը։ 


«Այո» - 3, 5, 7, 10, 16, 20, 26, 27, 29, 32, 35, 37, 40, 41, 42, 44, 45, 47, 4 49, 50, 51, 52, 53, 56, 57, 59, 60, 62, 63, 64, 65, 66, 67, 69, 70, 71, 72, 73, 74, 75, 76, 77, 7 79, 80, 81, 82, 83, 84։ Մնացածը՝ «ոչ»։

Մեթոդիկան ունի պատասխանների անկեղծության ստուգման սանդղակ. «Այո» հարցերն են՝ 1, 4, 6, 8, 9, 11, 15, 17, 18, 22, 25, 31, 34, 36, 43։

Արդյունքների ամփոփումը պետք է սկսել փորձարկվողի պատասխանների անկեղծության ստուգումից։ Եթե տվյալ սանդղակով փորձարկվողը հավաքում է 5 և ավելի միավոր,   ապա հարցման արդյունքները արժանահավատ չեն։

Արդյունքների մեկնաբանությունը։ Որքան միավորները շատ են, այնքան մեծ է նյարդահոգեկան անկայունությունը։ Ստացված արդյունքները անհրաժեշտ է համեմատել ՆՀԿ-ի պայմանական սանդղակի տվյալների հետ։

 

 

ՆՀԿ-ի ստացված միավորներըՆՀԿ սանդղակի կետերըՆՀԿ սանդղակի կետերի նշանակությունը
33 և ավելի
29-32
23-28
18-22
1
2
3
4
Որքան ցածր է կետը, այնքան ավելի բարձր է նյարդահոգեկան կայունությունը սթրեսի ժամանակ
14-175միջին
11-13
9-10
7-8
6
5 և ավելի պակաս
6
7
8
9
10
Որքան բաձր է կետը, այնքան մեծ է նյարդահոգեկան կայունությունը, և փոքր է դեզադապտացիայի ռիսկը սթրեսի ժամանակ

Категория: Հոգեբանական թեստեր | Добавил: Admin (30.07.2012)
Просмотров: 455 | Рейтинг: 0.0/0

Հավանեցիր? Դե տեղեկացրու Ընկերներիտ

0

Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Поиск

HaYpRo.Do.Am © 2024