Четверг, 25.04.2024, 22:09
Приветствую Вас Гость | RSS
Главная Blog Регистрация
Меню сайта

Категории раздела
Հնարքներ [6]
Գաղտնիքներ և խորհուրդներ [44]
Ընկերություն [16]
Առողջություն [0]
Հումորային [0]
Սեր [44]
Տոներ [16]
Աշխատանք Ինտերնետով [8]
Հետաքրքիր Կայքեր [13]
Սպորտ [8]
Հետաքրքիր [14]
Նորություններ [1]
Մշակույթ [0]
Մեքենաներ [0]
Մանկական [9]
Կրթություն [4]
Խոհանոց [1]
Ինտերնետ [0]
Էլեկտրոնիկա [0]
Բժշկություն [0]
Հոգեբանություն [0]
Հոգեբանական թեստեր [14]
Գիտություն [2]
Բջջային [9]
Համակարգչային [18]
Սկայպ [4]

Вступите в Групу

Наш опрос
Какой windows вы Исползовате
Всего ответов: 37

Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Форма входа

Главная » Նորություններ Blog » Հոգեբանական թեստեր

Հոգեբանական թեստ - ՀՄԱՅԻ՞Չ ՄԱՐԴ ԵՔ

1.Ձեզ ավելի շատ հետաքրքրում է.
ա. նորաձևությունը -2                                                                  

բ. նոր տեխնոլոգիաները և ինտերնետը -6
գ. մեկ շաբաթ առաջ կատարված իրադարձությունները -0
2.Ընկերները առավել հաճախ ձեզ դիմում են այս հարցով.
ա. «Մոսկվա» կինոթատրոնում այսօր ի՞նչ ֆիլմ է ցուցադրվում -8
բ. Գաթայի խմորի մեջ քանի՞ հավկիթ են գցում -0
գ. դոլարի կուրսը այսօր որքա՞ն է -5
3. Ամենանոր և հավաստի տեղեկությունները դուք ստանում եք.
ա. հեռուստատեսության լրատվական թողարկումներից -3
բ. ինտերնետից -8
գ. հարևանների հետ զրույցից -0
4. Դուք սիրում եք շրջել քաղաքում, որպեսզի.
ա. մի գավաթ սուրճ կամ գարեջուր խմեք որևէ սրճարանում -5
բ. տեսնեք, թե ինչ ֆիլմեր են ցուցադրվում քաղաքի գլխավոր կինոթատրոններում-2
գ. ճշտեք դոլարի կուրսը -8
5.Սովորաբար դուք սեր եք խոստովանում.
ա. հաղորդագրություն ուղարկելով sms-ով կամ e-mail-ով -10
բ. գրեկով բանաստեղծություն-խոստովանություն -6
գ. երկտող փոխանցելով ծանոթների միջոցով -0
6. Ամառանոց մեկնելիս դուք ձեզ հետ վերցնում եք.
ա. պատկերազարդ նոր ամսագրեր -0
բ. բջջային հեռախոս -8
գ. գիրք կամ ռադիոընդունիչ -4
7. Չեք կարողանա քնել, եթե.
ա. բաց թողած լինեք «Հայլուրով» հաղորդվող վաղվա եղանակի տեսությունը -6
բ. կորցրած լինեք կարևոր փաստաթղթերը -0
գ. հաջորդ օրը հրավիրված լինեք երկար սպասված ընդունելության(հանդիպման)-5

Մինչև 19 միավոր
Որքան էլ ցավալի է, սակայն չիմանալով նույնիսկ ձեր տարիքը կարելի է ասել, որ թոշակի գնալու ժամանակն է: Եթե փողոցում ծանոթանաք հմայիչ օրիորդի կամ երիտասարդի հետ, ապա վստահորեն մեկ-երկու րոպե հետո նրանք հեռու կփախչեն ձեզանից: Փոխեք ձեր կենսակերպը, փորձեք բացի եփել-թափելուց ու խժռելուց հետաքրքիր որևէ այլ զբաղմունք գտնել: Երեկոները կինո գնացեք, ծանոթացեք ինտերնետային կապին

19-31 միավոր
Ամեն ինչ այնքան էլ վատ չէ: Միանգամից զգացվում է, որ ժամանակի հետ համընթաց քայլող մարդ եք: Ձեր կողակիցը երբեմն նույնիսկ չի հավատում, որ այդքան հետաքրքիր մեկի հետ է ամուսնացած: Խմիչքների գիտակ եք, բայց որտեղ և երբ է պետք դրանք օգտագործել՝ այնքան էլ լավ չգիտեք, պակասում է ինֆորմացիան: Ավելի վստահ եղեք: Փոքր ինչ եռանդ, երևակայություն, և դուք հեղինակավոր մարդու համբավ ձեռք կբերեք, ում կարծիքը անվերապահորեն հաշվի են առնում:

32 և ավելի միավոր
Շնորհավորում ենք, չափազանց հմայիչ մարդ եք: Դուք ամեն ինչ մյուսներից ավելի շուտ եք իմանում, հեշտորեն կարող եք զրուցել ցանկացած թեմայով և հենց դրանով էլ գրավում եք շրջապատողներին: Ինքնավստահ եք, կարող եք լուրջ հակահարված տալ ցանկացած հակառակորդի: Միակ խորհուրդը. զսպեք ժամանակակից տեխնիկայով չափից դուրս հրապուրվածությունը, թե չէ մի օր երազում էլ կսկսեք դրանք տեսնել:

Категория: Հոգեբանական թեստեր | Добавил: Admin (30.07.2012)
Просмотров: 1286 | Рейтинг: 0.0/0

Հավանեցիր? Դե տեղեկացրու Ընկերներիտ

0

Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Поиск

HaYpRo.Do.Am © 2024