Четверг, 28.03.2024, 20:01
Приветствую Вас Гость | RSS
Главная Blog Регистрация
Меню сайта

Категории раздела
Հնարքներ [6]
Գաղտնիքներ և խորհուրդներ [44]
Ընկերություն [16]
Առողջություն [0]
Հումորային [0]
Սեր [44]
Տոներ [16]
Աշխատանք Ինտերնետով [8]
Հետաքրքիր Կայքեր [13]
Սպորտ [8]
Հետաքրքիր [14]
Նորություններ [1]
Մշակույթ [0]
Մեքենաներ [0]
Մանկական [9]
Կրթություն [4]
Խոհանոց [1]
Ինտերնետ [0]
Էլեկտրոնիկա [0]
Բժշկություն [0]
Հոգեբանություն [0]
Հոգեբանական թեստեր [14]
Գիտություն [2]
Բջջային [9]
Համակարգչային [18]
Սկայպ [4]

Вступите в Групу

Наш опрос
Какой windows вы Исползовате
Всего ответов: 37

Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Форма входа

Главная » Նորություններ Blog » Հոգեբանական թեստեր

Ծնողական վերաբերմունքի թեստ

Ծնողական վերաբերմունքը երեխաների նկատմամբ մեծահասակների բազմազան  զգացմունքների և արարքների համակարգն է։ Հոգեբանական տեսանկյունից ծնողական վերաբերմունքը երեխաների նկատմամբ մանկավարժական դիրքորոշումն է, որը ներառում է իր մեջ ռացիոնալ (բանական), հուզական և վարքային տարրերը։ Վերջիններս այս կամ այն չափով գնահատվում են հարցարանի միջոցով։


Հարցարանի 61 հարցերը կազմում են հետևյալ 5 սանդղակները, որոնք արտահայտում են ծնողական վերաբերմունքի այս կամ այն կողմերը։


1.    Երեխայի ընդունում - չընդունում (մերժում)։ Այս սանդղակը արտահայտում է երեխայի նկատմամբ ընդհանուր դրական հուզական (ընդունում) կամ բացասական հուզական (չընդունում) վերաբերմունքը։



2.    Կոոպերացիա (համագործակցություն)։ Այս սանդղակն արտահայտում է մեծահասակների կողմից երեխայի հետ համագործակցելու և նրա գործերով անկեղծորեն հետաքրքրվելու ձգտումը։



3.    Սիմբիոզ (համակեցություն)։ Այս սանդղակի հարցերը ուղղված են պարզելու մեծս հասակը ձգտո՞ւմ է երեխայի հետ սերտ միասնության, թե ընդհակառակը, ջանում է պահպանել իր և երեխայի միջև հոգեբանական հեռավորությունը (դիստանցիա)։ Սա երեխայի մեծահասակի յուրահատուկ շփում է։



4.    Վերահսկողություն։ Տվյալ սանդղակը բնութագրում է այն, թե ինչպես են մեծահասակները վերահսկում երեխայի վարքը, ինչքանով են նրանք դեմոկրատական կամ ավտորիտարտար երեխայի հետ հարաբերություններում։



5.    Վերաբերմունքը երեխայի անհաջողությունների նկատմամբ։ Այս վերջին սանդղակը ցույց է տալիս, թե ինչպես են մեծահասակները վերաբերվում երեխայի ընդունակություններին, նրա արժանիքներին և թերություններին, հաջողություններին և անհաջողություններին:


Հարցարան


Փորձարկվողը հարցերին պատասխանում է՝ արտահայտելով իր համաձայնությունը կամ անհամաձայնությունը "այո" կամ "ոչ" գնահատականներով։


1.    Ես միշտ կարեկցում եմ իմ երեխային։
2.    Ես իմ պարտքն եմ համարում իմանալ ամեն ինչ, ինչի մասին մտածում է իմ երեխան:
3.    Ինձ թվում է, որ իմ երեխայի վարքը նշանակալիորեն շեղվում է նորմայից։
4.    Պետք է երեխային որքան հնարավոր է հեռու պահել իրական կյանքի պրոբլեմներից, եթե վերջիններս վնասում են նրան։
5.    Ես հակակրանք եմ զգում երեխայիս նկատմամբ։
6.    Ես հարգում եմ իմ երեխային։
7.    Լավ ծնողները պաշտպանում են (զերծ են պահում) երեխային կյանքի դժվարություններից։
8.    Իմ երեխան հաճախ տհաճ է ինձ համար։
9.    Ես միշտ ջանում եմ օգնել իմ երեխային։
10.    Լինում են դեպքեր, երբ երեխայի նկատմամբ անբարյացակամ վերաբերմունքը օգուտ է բերում նրան։
11.    Իմ երեխայի նկատմամբ ես սրտնեղություն եմ զգում։
12.    Իմ երեխան կյանքում ոչնչի չի հասնի։
13. Ինձ թվում է, որ մյուս երեխաները ծաղրում են իմ երեխային։
 14. Հաճախ իմ երեխան պատժի արժանի արարքներ է գործել։
15.    Իմ երեխան հետ է մնում հոգեբանական զարգացման մեջ և իր տարիքի համեմատ չզարգացած տեսք ունի։
16.    Իմ երեխան իրեն դիտավորյալ վատ է պահում, որպեսզի սրտնեղություն պատճառի ինձ:

17. Իմ երեխան սպունգի նման ներծծում է իր մեջ ամեն վատը։
18. Ի հեճուկս բոլոր ջանքերի՝ դժվար է իմ երեխային վատ շարժումներ սովորեցնել։
19. Մանկությունից երեխային պետք է պահել խիստ պայմաններում, միայն այդ դեպքում նա կդառնա լավ մարդ։
20. Ես սիրում եմ, երբ իմ երեխայի ընկերները գալիս են մեր տուն։
21. Ես միշտ մասնակցում եմ երեխայիս խաղերին ու գործերին:
22.  Իմ երեխային անընդհատ "կպչում է” վատը։
23. Իմ երեխան կյանքում հաջողությունների չի հասնի։
24. Երբ ընկերախմբում խոսում են երեխայի մասին, ես միշտ ամաչում եմ, որ իմ երեխան այդքան խելացի և ընդունակ չէ, ինչպես մյուս երեխաները։
25. Ես խղճում եմ իմ երեխային։
26. Երբ ես համեմատում եմ իմ երեխային իր հասակակիցների հետ, ապա նրանք ինձ թվում են ավելի դաստիարակված և խելացի, քան իմ երեխան։
27. Ես հաճույքով եմ անցկացնում երեխայիս հետ իմ ազատ ժամանակը։
28. Ես հաճախ եմ ափսոսում, որ իմ երեխան մեծանում է, և քնքշությամբ եմ հիշում այն ժամանակը, երբ նա դեռ շատ փոքր էր։
29. Ես հաճախ եմ զգում, որ թշնամաբար եմ վերաբերվում երեխայիս։
30. Ես երազում եմ, որ իմ երեխան հասնի նրան, ինչն ինձ չի հաջողվել։
31. Ծնողները պետք է ոչ միայն պահանջեն իրենց երեխաներից, այլև իրենք էլ հարմարվեն նրան, նրան վերաբերվեն հարգանքով, որպես անձնավորություն։
32. Ես ջանում եմ կատարել իմ երեխայի բոլոր խնդրանքները և ցանկությունները։
33. Ընտանիքում որոշումներ ընդունելիս հարկ է հաշվի առնել երեխայի կարծիքը։
34.  Ես շատ եմ հետաքրքրվում իմ երեխայի կյանքով։
35. Ես հաճախ եմ ընդունում, որ երեխայի պահանջները և նկրտումները ինչ-որ չափով ճիշտ են։
36. Երեխաները վաղ են իմանում այն մասին, որ ծնողները կարող են սխալվել։
37. Ես միշտ հաշվի եմ առնում երեխայիս։
38. Ես երեխայիս նկատմամբ ընկերական զգացմունքներ եմ տածում։
39.  Իմ երեխայի քմահաճույքներն են եսասիրությունը, ալարկոտությունը և համառությունը”
40. Եթե հարկ լինի արձակուրդն անցկացնել երեխայի հետ, ապա հնարավոր չի լինի լավ հաստանալ։
41. Ամենագլխավորն այն է, որ երեխան ունենա հանգիստ, անհոգ մանկություն։
42. Երբեմն ինձ թվում է, որ իմ երեխան ոչ մի լավ բանի ընդունակ չէ։
43.  Ես կիսում եմ իմ երեխայի հեւոաքրքրությունները։
44.    Իմ երեխան ում ասես կարող է համբերությունից հանել։
45.    Իմ երեխայի վշտերը մի քիչ ինձ մոտիկ են և հասկանալի։
46.    Իմ երեիյան հաճախ ինձ ջղայնացնում է։
47.    Երեխայի դաստիարակությունը կատարյալ գլխացավանք է։
48.    Մանկական տարիքում խիստ կարգապահությունը զարգացնում է ուժեղ բնավորություն։
49.    Ես չեմ վստահում իմ երեխային։
50.    Խիստ դաստիարակության համար երեխան հետագայում շնորհակալություն է հայտնում ծնողներին։
51.    Երբեմն ինձ թվում է, որ ես ատում եմ իմ երեխային։
52.    Իմ երեխան ավելի շատ թերություններ ունի, քան արժանիքներ։
53.    Ինձ հարազատ են իմ երեխայի հետաքրքրությունները, ես դրանք կիսում եմ։
54.    Իմ երեխան ի վիճակի չէ որևէ բան ինքնուրույն անել, եթե նա դա անում է, ապա անպայման ստացվում է ոչ այնպես, ինչպես պետք է։
55.    Իմ երեխան կմեծանա կյանքին չհարմարված։
56.    Իմ երեխան դուր է գալիս ինձ այնպիսին, ինչպիսին կա։
57.    Ես խնամքով հետևում եմ երեխայիս առողջական վիճակին։
58.    Ես հիանում եմ իմ երեխայով։
59.    Երեխան չպետք է գաղտնիքներ ունենա ծնողներից։
60.    Ես բարձր կարծիքի չեմ իմ երեխայի ընդունակությունների մասին և չեմ թաքցնում դա նրանից։
61.    Երեխան պետք է ընկերություն անի նրանց հետ, ովքեր դուր են գալիս նրա ծնողներին։


Արդյունքների մշակում և գնահատում


Տվյալ հարցարանի միջոցով բացահայտվող ծնողական վերաբերմունքի յուրաքանչյուր տեսակի համար ներքևում տրված են տվյալ տեսակի հետ կապված դատողության համարները։


Երեխայի ընդունում-մերժում - 3, 5, 6, 8, 10, 12, 14, 15, 16, 18, 20, 23, 24, 26, 27, 29, 37,  39, 40, 42, 43, 44, 45, 46, 47, 49, 51, 52, 53, 55, 56, 60։


Կոոպերացիա (համագործակցություն) -21, 25, 31, 33, 34, 35, 36։


Սիմբիոզ-1, 4, 7, 28, 32, 41, 58։   


Վերահսկողություն -2, 19, 30, 48, 50, 57, 59։


Վերաբերմունքը երեխայի անհաջողությունների նկատմամբ-9, 11, 13,17, 22, 54, 61:


Յուրաքանչյուր "այո" պատասխանի համար փորձարկվողը ստանում է 1 միավոր, յուրաքանչյուր"ոչ" պատասխանի համար՝ 0 միավոր։


Բարձր միավորները վկայում են վերևում նշված ծնողական վերաբերմունքի տեսակների նշանակալի զարգացվածության մասին, իսկ ցածր միավորները այն մասին, որ նրանք համեմատաբար թույլ են զարգացած։


"Ընդունում-մերժում" սանդղակի բարձր միավորները 24-ից մինչև 33, վկայում են այն մասին, որ տվյալ փորձարկվողի մոտ առկա է արտահայտված դրական վերաբերմունք երեխայի նկատմամբ։

Այս դեպքում մեծահասակը ընդունում է երեխային այնպես, ինչպիսին նա կա, հարգում է և ընդունում նրա անհատականությունը, հավանություն է տալիս նրա հետաքրքրություններին, անց  է կացնում նրա հետ բավականին շատ ժամանակ և չի ափսոսում դրա համար:


 Նույն սանդղակի ցածր միավորները՝ Օ-ից մինչև 8-ը, վկայում են, որ մեծահասակը երեխայի նկատմամբ զգում է  հիմնականում միայն բացասական զգացմունքներ՝ գրգռվածություն, ջղայնություն, երբեմն նույնիսկ ատելություն։ Նման մեծահասակը երեխային համարում է անհաջողակ, չի հավատում նրա ապագային, ցածր է գնահատում նրա ընդունակությունները և հաճախ արհամարհում է նրան։
Բնական է, որ նման հակվածություն ունեցող մեծահասակը չի կարող լավ մանկավարժ լինել:


"Կոոպերացիա" (համագործակցություն) սանդղակի բարձր միավորները՝ 7-8 միավոր, վկայում  են, որ մեծահասակը ցուցաբերում է անկեղծ հետաքրքրություն այն բանի նկատմամբ, որը հետաքրքրում է երեխային, բարձր է գնահատում երեխայի ընդունակությանները, խրախուսվում է երեխայի ընդունակությունները, ինքնուրույնությունը և նախաձեռնությունը, ջանում է վարվել նրա հետ, ինչպես հավասարը հավասարի։

Տվյալ սանդղակի ցածր միավորները` 1-2, վկայում են, որ մեծահասակը երեխայի նկատմամբ իրեն պահում  է հակառակ ձևով և չի կարող լավ մանկավարժ լինել։


"Սիմբիոզ" (համակեցություն) սանդղակի բարձր միավորները՝ 6-7, բավական են եզրակացնելու համար, որ տվալ մեծահասակը հոգեբանական հեռավորություն չի հաստատում իր և երեխայի միջև,  ջանում է միշտ մոտիկ լինել նրան, բավարարել նրա հիմնական խելացի պահանջմունքները, պաշտպանել նրան անախորժություններից։

Նույն սանդղակի ցածր միավոր վկայում են այն մասին, որ մեծահասակը, ընդհակառակը, հաստատում է նշանակալի հոգեբանական հեռավորություն իր և երեխայի միջև, քիչ է հոգ տանում նրա մասին։ Դժվար թե նման մեծահասակը կարողանա լավ ուսուցիչ և դաստիարակ լինել երեխայի համար։


"Վերահսկողություն" սանդղակի բարձր միավորները 7-8, վկայում են, որ մեծահասակը խիստ ավտորիտար է  պահում իրեն երեխայի նկատմամբ, նրանից պահանջում է անառարկելի հնազանդություն և դնում է նրան խիստ սահմանների մեջ։ Նա ամեն ինչում երեխայի վզին է փաթաթում իր կամքը։ Նման մեծահասակը ոչ միշտ կարող է օգտակար լինել երեխային որպես դաստիարակ։

Նույն սանդղակի ցածր միավորները՝ 1-2, ընդհակառակը, վկայում են այն մասին, որ երեխայի գործողությունների  նկատմամբ ընդհանրապես բացակայում է մեծահասակի վերահսկողությունը։ Դա կարող է վատ անդրադառնալ երեխաների ուսուցման և դաստիարակության վրա: 
Այս սանդղակով մեծահասակի մանկավարժական ընդունակությունների  գնահատման լավագույն տարբերակն է միջին գնահատականները 3-5 միավոր։


"Վերաբերմունքը երեխայի անհաջողությունների նկատմամբ" սանդղակի բարձր միավորները` 7-8 միավոր , վկայում են, որ մեծահասակը երեխային փոքրիկ անհաջողակ է համարում և համարում  և նրան վերաբերում ինչպես անհասկացող էակի։ Երեխայի հետաքրքրությունները, մտքերն ու զգացողությունները մեծահասակին անլուրջ են թվում, և նա արհամարհում է դրանք։ Դժվար թե նման մեծահասակը կարողանա լավ ուսուցիչ և դաստիարակ դառնալ երեխայի համար:

Սանդղակի ցածր միավորները՝ 1-2, ընդհակառակը, վկայում են այն մասին, որ երեխայի  անհաջողությունները մեծահասակը համարում է պատահական և հավատում է նրան: Նման մեծահասակը կդառնա ոչ վատ ուսուցիչ և դաստիարակ։

Категория: Հոգեբանական թեստեր | Добавил: Admin (30.07.2012)
Просмотров: 606 | Рейтинг: 0.0/0

Հավանեցիր? Դե տեղեկացրու Ընկերներիտ

0

Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Поиск

HaYpRo.Do.Am © 2024