Четверг, 18.04.2024, 20:50
Приветствую Вас Гость | RSS
Главная Blog Регистрация
Меню сайта

Категории раздела
Հնարքներ [6]
Գաղտնիքներ և խորհուրդներ [44]
Ընկերություն [16]
Առողջություն [0]
Հումորային [0]
Սեր [44]
Տոներ [16]
Աշխատանք Ինտերնետով [8]
Հետաքրքիր Կայքեր [13]
Սպորտ [8]
Հետաքրքիր [14]
Նորություններ [1]
Մշակույթ [0]
Մեքենաներ [0]
Մանկական [9]
Կրթություն [4]
Խոհանոց [1]
Ինտերնետ [0]
Էլեկտրոնիկա [0]
Բժշկություն [0]
Հոգեբանություն [0]
Հոգեբանական թեստեր [14]
Գիտություն [2]
Բջջային [9]
Համակարգչային [18]
Սկայպ [4]

Вступите в Групу

Наш опрос
Какой windows вы Исползовате
Всего ответов: 37

Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Форма входа

Главная » Նորություններ Blog » Հետաքրքիր

Թաջ Մահալ

Թաջ Մահալը գտնվում է Հնդկաստանի Ագրա քաղաքում:  Մարմարե այս մահմեդական դամբարանը համարում են աշխարհի հրաշալիքներից մեկը  ,քանի որ այն շատ յուրահատուկ եւ շքեղ ճարտարապետական կառույց է, որը գրավում է իր հեքիաթային գեղեցկությամբ ու եթերային տեսքով: "Թաջ" նշանակում է "թագ", իսկ "մահալ"` "արքունիք":

Սակայն միայն ճարտարապետական կատարելությունը չէ, որ գրավում է տարբեր երկրներից այստեղ ժամանած միլիոնավոր մարդկանց: Նրանց վրա մեծ ազդեցություն է թողնում նաեւ Թաջ Մահալի ստեղծման պատմությունը, մի պատմություն, որն ավելի շատ նման է արեւելյան հեքիաթի:
      Այս հուշարձան-դամբարանը 
կառուցել է Մեծ Մողոլների դինաստիայի կայսր Շահ Ջահանը իր սիրելի կնոջ` Մումթազ Մահալի հիշատակին: Ի դեպ, տեղեկություններ կան այն մասին, որ Մումթազ Մահալը հայուհի է եղել, եւ կայսերական արքունիքում նա է ներդրել Մարաշի ասեղնագործությունը:
       Չնայած Շահ Ջահանը մեծ հարեմ ուներ, ինչպես դա ընդունված է ցանկացած արեւելյան տիրակալի մոտ, սակայն նա շատ կապված էր Մումթազ Մահալին, որը կայսերը պարգեւում է ութ որդի եւ վեց դուստր: Մումթազ Մահալն ամենուրեք ուղեկցում էր կայսերը տարբեր արշավանքների, ճամփորդությունների ժամանակ: Նա շատ խելացի կին էր, շահը միշտ նրա կարծիքի հետ հաշվի էր նստում: Սակայն վերջին` 14-րդ երեխային ծնունդ տալու ժամանակ Մումթազը մահանում է: Մահից առաջ նա խնդրում է Շահին խոստանալ իր համար դամբարան կառուցել եւ այլեւս ոչ ոքի հետ չամուսնանալ: 
Կնոջ մահճի մոտ Շահ Ջահանը վշտից միանգամից սպիտակում է: Նա երկու տարով երկրում սուգ է հայտարարում, եւ այդ ընթացքում արգելված էին տոները, պարերն ու երաժշտությունը: Որոշ ժամանակ անց Ագրայում` Մոնղոլական կայսրության մայրաքաղաքում սկսվում է Մումթազի դամբարանի շինարարությունը, որը տեւում է 22 տարի: Շինարարական աշխատանքներին մասնակցում է ավելի քան 20 հազար մարդ, որոնց թվում էին Պարսկաստանից, Հնդկաստանից, Վենետիկից, Սամարղանդից հրավիրված լավագույն շինարարներ եւ ճարտարապետներ: Ի դեպ, նրանց թվում եղել են նաեւ հայ շինարարներ: Նրանցից մեկին` Գրիգոր անունով, կոչում էին մեծ վարպետ-կառուցող: Ի դեպ, նա մասնակցել է ոչ միայն Թաջ Մահալի, այլեւ Շահ Ջահանի ճարտարապետական այլ գլուխգործոցների կառուցմանը: 
      Թաջ Մահալի բարձրությունը գմբեթի հետ միասին 74մ է: Նրա չորս կողմում կառուցված մինարեթների բարձրությունը 42մ է: Այս կոթողն ամբողջությամբ կառուցված է ձյունասպիտակ մարմարից: Այն հիացնում եւ ապշեցնում է նաեւ նրբագեղ աշխատանքով, ասես մարմարի վրա արված ասեղնագործ լինի: Ողջ շինությունը դրվագազարդված է թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարերից պատրաստված ծաղիկներով, տերեւներով, ինչպես նաեւ Ղուրանի որոշ սուրաներով:
Դրվագազարդումը կատարվում է այսպես. նախ մարմարի վրա փորագրվում է ծաղիկը, այնուհետեւ թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարերից շատ բարակ տաշեղներ են կտրվում եւ սոսնձվում պատրաստված տեղում:
Յամունա գետի մյուս ափին` Թաջ Մահալի դիմաց, Շահ Ջահանը մտադիր էր մեկ այլ դամբարան կառուցել: Դա էլ իր համար, որը պետք է լիներ սեւ մարմարից: Երկու դամբարանները պետք է միմյանց միանային կամրջով: Սակայն նրա որդին` Ջահանգիրը, որին արդեն հոգնեցրել էին հոր անտեղի հսկայական ծախսերը, Շահ Ջահանին գահընկեց է անում եւ տնային կալանքի տակ առնում իր պալատում: Նախկին կայսրը կարող էր միայն իր կալանասենյակի պատուհանից տեսնել հեռվում երեւացող իր հավերժական սիրո խորհրդանիշը:
      Շահ Ջահանի մահից հետո նրան թաղում են նույն դամբարանում` իր սիրած կնոջ կողքին:
      Ահա այսպիսին է Թաջ Մահալի` հնդկա-իսլամական արվեստի գլուխգործոցի գեղեցիկ եւ տխուր պատմությունը:

Категория: Հետաքրքիր | Добавил: Admin (31.07.2012)
Просмотров: 1740 | Рейтинг: 2.3/3

Հավանեցիր? Դե տեղեկացրու Ընկերներիտ

0

Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Поиск

HaYpRo.Do.Am © 2024