Четверг, 25.04.2024, 15:09
Приветствую Вас Гость | RSS
Главная Blog Регистрация
Меню сайта

Категории раздела
Հնարքներ [6]
Գաղտնիքներ և խորհուրդներ [44]
Ընկերություն [16]
Առողջություն [0]
Հումորային [0]
Սեր [44]
Տոներ [16]
Աշխատանք Ինտերնետով [8]
Հետաքրքիր Կայքեր [13]
Սպորտ [8]
Հետաքրքիր [14]
Նորություններ [1]
Մշակույթ [0]
Մեքենաներ [0]
Մանկական [9]
Կրթություն [4]
Խոհանոց [1]
Ինտերնետ [0]
Էլեկտրոնիկա [0]
Բժշկություն [0]
Հոգեբանություն [0]
Հոգեբանական թեստեր [14]
Գիտություն [2]
Բջջային [9]
Համակարգչային [18]
Սկայպ [4]

Вступите в Групу

Наш опрос
Какой windows вы Исползовате
Всего ответов: 37

Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Форма входа

Главная » Նորություններ Blog » Հետաքրքիր

Եգիպտական բուրգեր

Հին աշխարհից մարդկությանը հասցեագրված յոթ հրաշալիքներից են եգիպտական հինավուրց բուրգերը`ճամփորդներին ափշեցնող այդ արհեստական սարերը, Եգիպտոսի`հնադարում ապրած թագավորների դամբարանները:Կահիրեից հարավ-արևմուտք` մինչև Ֆայումի օազիս ձգվող բուրգերը, թվում է, հառնում են կիզանուտ անապատի ավազներից`ճնշելով մարդուն իրենց վիթխարի չափերով: Արդեն հինգ հազար տարի է`կանգնած է բուրգերից ամենամեծը`Քեոփս փարավոնի դամբարանը`հարյուր քառասունյոթ մետր բարձրությամբ, յուրաքանչյուր կողքի երկարությունը երկու հարյուր երեսուներեք մետր:Ըստ հնէաբանների մանրազնին հաշվումների` բուրգը կառուցելու համար գործածվել է երկու միլիոն երեք հարյուր հազար կրաքարային խոշոր զանգված` ամեն մեկի կշիռը երկու տոննայից ավելի: Զանգվածեղ ժայռաբեկորները այնպես վարպետորեն են դրված միմյանց վրա, որ դրանց արանքն անհնար է դանակի շեղբ մտցնել: Անհավատալի է քարտաշների և հղկողների աշխատանքի ճշգրտությունը, եթե նկատի ունենաք, որ բուրգերը կառուցվել են ընդամենը քարե գործիքներով: Հին Եգիպտոսում ովքեր ցանկանում էին խոնարհվել մեռած փարավոնին, կարող էին այցելել հոգեհանգստի տաճարը` հանգուցյալի դահլիճ-ընդունարանը` հղկված գրանիտյա ուղղանկյուն սյուներով, հայելու նման փայլփլուն պատերով ու հատակով: Լույսն ընկնում էր առաստաղի ձվաձև անցքերից` դահլիճում ստեղծելով խորհրդավոր կիսամութ: Թագավորի մարմինը փտելուց պահպանելու համար զմռսում էին: Նրա ձախ կողքին եթովպական քարե կտրիչով զգուշորեն կտրվածք էին անում, հանում լյարդը, աղիքները, փայծաղը: Զանազան լուծիչներով տարրալուծում էին ուղեղը: Ապա ամբողջ մարմինը պարուրելով հոտավետ ձյութով` օծայուղում էին կնդրուկով, լցնում քաղցրաբույր քսուքներ և սոսնձապատում: Հետո փարավոնի զմռսված մարմինը զուգում-զարդարում էին, զգեստավորում շքեղ բանվածքներով, դնում կեղծամ, ոսկեզոծում եղունգները, ակնակապիճներում զետեղում փղոսկրյա կամ բյուրեղապակյա աչքեր: Այս կերպ էր պատրաստվում մումիան: Վերջում հոգ էին տանում, որ հանգուցյալը հանդերձյալ կյանքում ապահովված լինի արդուզարդով, անոթներով, ըմպանակներով, կառքով:

Категория: Հետաքրքիր | Добавил: Admin (31.07.2012)
Просмотров: 2369 | Комментарии: 10 | Рейтинг: 4.7/3

Հավանեցիր? Դե տեղեկացրու Ընկերներիտ

0

Всего комментариев: 1
1 Hasmik Karapetyan  
0
egypt

Имя *:
Email *:
Код *:
Поиск

HaYpRo.Do.Am © 2024