Суббота, 20.04.2024, 02:28
Приветствую Вас Гость | RSS
Главная Blog Регистрация
Меню сайта

Категории раздела
Հնարքներ [6]
Գաղտնիքներ և խորհուրդներ [44]
Ընկերություն [16]
Առողջություն [0]
Հումորային [0]
Սեր [44]
Տոներ [16]
Աշխատանք Ինտերնետով [8]
Հետաքրքիր Կայքեր [13]
Սպորտ [8]
Հետաքրքիր [14]
Նորություններ [1]
Մշակույթ [0]
Մեքենաներ [0]
Մանկական [9]
Կրթություն [4]
Խոհանոց [1]
Ինտերնետ [0]
Էլեկտրոնիկա [0]
Բժշկություն [0]
Հոգեբանություն [0]
Հոգեբանական թեստեր [14]
Գիտություն [2]
Բջջային [9]
Համակարգչային [18]
Սկայպ [4]

Вступите в Групу

Наш опрос
Какой windows вы Исползовате
Всего ответов: 37

Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Форма входа

Главная » Նորություններ Blog » Գաղտնիքներ և խորհուրդներ

Խորհուրդներ տղաներին

Հարգելի տղաներ, եթե դուք սիրահարված եք և չգիտեք ինչպես գրավել կամ կողքին պահել սիրած աղջկան, ապա սա հենց ձեզ համար է:
  1. Շատ դիտեք ռոմանտիկ ֆիլմեր, ինչպիսինն են օրինակ՝ "На три метра над уровнем неба", "Спеши любить" և այլն...Պահեք ձեզ՝ ինչպես ասում են <<կինոյի միջի տղայի նման>>:
  2. Մի արգելեք աղջիկներին շվել տղաների հետ, որոնց հետ ուղղակի սովորական ընկերներ են: Մի արգելեք նրան այցելել սոց. կայքեր, ուղղակի ասեք նրան. <<Ես քեզ վստահում եմ...>>:
  3. Շատ կարդացեք սիրո մասին և վարվեք այնպես, ինչպես գրքերում:
  4. Դուք կարող եք կորցնել ձեր սիրելիին: Շատ զանգեք և ուշադրություն դարձրեք նույնիսկ ամենաչնչին դեպքերում:
  5. Ուշադիր եղեք: Like-եք կամ  Класс դրեք նրա ստատուսներին, չէ՞ որ հիմնականում այն Ձեր մասին է:))))
  6. Առաջարկեք նրան երբեմն - երբեմն իր հետ միասին գնալ գնումների և ձեր իսկ ձեռքով ընտրել նրա հագուստը: Հավատացնում եմ, շատ կտեսնեք դա նրա հագին:
  7. Եթե գնացել եք նրա հետ գնումների, մի մեկնաբանեք նրա ընտրած հագուստները, ուղղակի բացատրեք, որ կարճ շրջազգեստներմ կարող են հագնել միայն այն ժամանակ, երբ ձեզ հետ են... :)))) Կարող եք ասել. <<Ես իհարկե չեմ արգելում դա հագնել, ուղղակի Հայաստանում տղաները այնպիսինն են...Դա դու էլ գիտես: Ճիշտ է, ես կարող եմ փակել նրան բերանները, բայց աշխատիր դա չհագնել: Մեկ է, առանց դրա էլ ես քեզնից բացի ուրիշ ոչ մեկին չեմ նայում>>:
  8. Ուշ երեկոյան նրան sms գրեք. <<Եթե քնած ես, քնի՜ր, եթե ոչ՝ զանգիր ինձ, ես կարոտից կգժվեմ>>: Երբ զանգի, անջատեք և ինքներդ զանգեք և առհասարակ միշտ աշխատեք զանգողը լինել դուք:
  9. Ծանոթացեք նրանց ընկերների հետ, որոնց նա որպես եղբայր է ընդունում: Թույլ տվեք , որ ծանոթությունը նա կազմակերպի: Հավատացնում եմ, որ դա նրան շատ դուր կգա: 
  10. Աղջիկները սիրում են ազդել նյարերի վրա: Նյարդայնացած տղաները էլ ավելի գեղեցիկ են: Թեթև տարեք նրա հիմարիկ քայլերը...
  11. Եթե աղջիկը հրաժարվում է ձեզանից, մի ասեք այսպես. <<Միայն թե դու երջանիկ լինես>>: Պարզապես հարցրեք նրան. <<Լավ, մենք բաժանվում ենք, բայց արդյո՞ք պատրաստ ես ամբողջ կյանքում միայնակ մնալ: Չէ, պարզապես ես չեմ թողնի, որ քեզ ինչ-որ մեկը մոտենա>>:
  12. Ամենակարևորը այս քայլերն արեք ոչ թե այն ժամանակ, երբ աղջիկն արդեն հիասթափվել է ձեզնից, այլ ձեր հանդիպման հենց սկզբից:
  13. Նրան հետ զրուցելիս ասեք, որ չեք հավատում <<Սեր առաջին հայացքից>> արտահայտությանը՝ <<Օրինակ իմ կարծիքով սերը ծնվում  է շփման արդյունքում ու ես քեզ սիրում եմ>>:
  14. Ստեղծեք այնպիսի միջավայր, որ ձեր ընկերուհին հանգիստ անկեղծանա ձեզ հետ: Մի ստեք նրան և աղնիվ եղեք: Ու ամենակարևորներից մեկն այն է, որ չբարձրացնեք ձեր ձայնը աղջկա վրա:
  15. Խոսեք բանակի մասին և ասեք, որ հարգում եք ծառայողներին ու հարցրեք՝ կսպասի՞ արդյոք ձեզ, երբ գնաք բանակ: Բանակ գնալուց առաջ զգուշացրեք, որ ապրելու եք միայն նրա ու ձեր մոր մասին մտածելով ու հույսերով:
  16. Հարցրեք, թե ինչպիսին է պատկերացնում նա հարսանիքը, հարսանեկան զգեստը, երեխաներին ինչպե՞ս է ուզում կոչել: ՈՒ հարցրեք, թե ինչպիսի՞ հայր է նա ձեզ պատկերացնում:
  17. Շատ կարդացեք սիրո մասին ստատուսներ և հետևեք այդտեղ գրվածներին:
  18. Հենց այնպես գնեք ծաղկեփունջ և նվիրեք նրան: 
Հարգելի տղաներ, մի՜ ստեք աղջիկներին և եթե սիրում եք՝ անկեղծ սիրեք... Հիշեք, որ ես հիմնականում ձեր կողմից եմ))) Հետևեք խորհուրդներիս, ամենակարևորը մի ստեք ու մի կառուցեք հարաբերություններ սիրո բացակայության պայմաններում: Ընդմիշտ ձեր՝ 

Категория: Գաղտնիքներ և խորհուրդներ | Добавил: Admin (25.07.2012)
Просмотров: 848 | Рейтинг: 0.0/0

Հավանեցիր? Դե տեղեկացրու Ընկերներիտ

0

Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Поиск

HaYpRo.Do.Am © 2024