Понедельник, 20.05.2024, 13:32
Приветствую Вас Гость | RSS
Главная Blog Регистрация
Меню сайта

Категории раздела
Հնարքներ [6]
Գաղտնիքներ և խորհուրդներ [44]
Ընկերություն [16]
Առողջություն [0]
Հումորային [0]
Սեր [44]
Տոներ [16]
Աշխատանք Ինտերնետով [8]
Հետաքրքիր Կայքեր [13]
Սպորտ [8]
Հետաքրքիր [14]
Նորություններ [1]
Մշակույթ [0]
Մեքենաներ [0]
Մանկական [9]
Կրթություն [4]
Խոհանոց [1]
Ինտերնետ [0]
Էլեկտրոնիկա [0]
Բժշկություն [0]
Հոգեբանություն [0]
Հոգեբանական թեստեր [14]
Գիտություն [2]
Բջջային [9]
Համակարգչային [18]
Սկայպ [4]

Вступите в Групу

Наш опрос
Какой windows вы Исползовате
Всего ответов: 37

Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Форма входа

Главная » Նորություններ Blog » Գաղտնիքներ և խորհուրդներ

Խորհուրդներ կռվարարներին
Բոլոր տեսակի կռիվները, ծեծկռտուքները բաժանվում են երկու տեսակի։ Այնպիսիք, որոնց դուք անմիջական մասնակցություն եք ցուցաբերում և այնպիսիք, որոնց դուք ուղղակի հետաքրքրությամբ կողքից նայում եք։ Կռվի առաջին տարբերակին մեծապես օգնում են լավ զարգացած երկաթյա մկանային համակարգը և կարատեի սև գոտին։ Բայց ամենահուսալի մարտավարությունը` առաջին տարբերակից երկրորդին անցում կատարելն է։ Այդ նպատակով. - Իրադրության ռիսկի ավելացման դեպքում սովորեք կանխատեսել իրադարձությունների զարգացումը գոնե 2-3 րոպե առաջ` դա "կենդանի մնալու" դպրոցի ոսկե կանոններից մեկն է։  - Սովորեք ինքնապաշտպանական մի քանի եղանակ, ժամանակ մի՛ խնայեք դրանք մեքենայական աստիճանի հասցնելու համար։ Եթե դրանք երբեք պետք չգան, ապա, համենայն դեպս, կաճի ձեր վստահությունը։ 
  1.  - Բայց մի՛ եղեք չափազանց ինքնավստահ` նույնիսկ ունենալով հարմար երկաթյա մկաններ կամ զենք, մի պահեք ձեզ շատ մարտական և խուսափեք մութ բակերից` ձեր ուժի դիմաց կարող է այլ ուժ գտնվել, զենքի դիմաց` մեկ այլ զենք։
  2.  - Եթե ագրեսիվ խոսակցություն է ծավալվել, որոշեք` չկա՞ արդյոք հնարավոր մի միջոց լարված իրադրությունը հանդարտեցնելու համար. տեղափոխվել մեկ այլ վայր (ինչ-որ հաստատություն կամ մեքենա), եթե առաջացնում եք ձեր խոսակցի զայրույթը, փորձեք ընդունել նստած դիրք (դա նվազեցնում է ագրեսիվությունը) ուշադիր լսեք և ստիպեք պատասխանել, հիշել, խորհել, աշխատեք երկխոսություն ծավալել, խոսակցությունը զգացմունքից տանել դեպի գործի էությունը։
  3.  - Այդ դեպքում պետք չէ գոռալ, ուշադրություն գրավել, հրամայել ("ձայնդ կտրիր, նստիր") կտրուկ շարժումներ անել խոսակցի ուղղությամբ, գնալ կամ թեքվել նրան մեջքով։
  4.  - Եթե լարված դրությունից խուսափել չի հաջողվում, փորձեք հակառակորդին ճնշել հոգեբանորեն։ Խոսեք նրա հետ վստահ, եթե պետք է` ագրեսիվ։ Հակառակորդը պետք է հասկանա, որ դուք գիտեք ձեր գինը, կարողացեք ինքներդ ձեզ պաշտպանել, ձեզ ոչ մի դեպքում զոհի կարգավիճակում մի ներկայացրեք։ 
  5.  - Եթե հարձակվել են ձեզ վրա, խուճապի մի՛ մատնվեք, մի՛ շփոթվեք, թույլ մի՛ տվեք ձեզ վախեցնեն։ Բայց և, իհարկե, մի՛ աշխատեք "մարտը տանել մինչև հաղթանակը"։ Ձեր միակ նպատակը կռվին վերջ տալն է (եթե դուք վստահ չեք, բնականաբար, որ կարող եք խուլիգանին ոստիկանությանը հանձնել)։ Կռիվը սեփական անձի համար պայքար է` առանց կանոնների։ Դուք անհրաժեշտ պաշտպանության իրավունք ունեք, բայց հաճախ շատ դժվար է հաղթահարել ներքին պատնեշը` լրջորեն ծեծել նույնիսկ բռնություն գործադրող անձին կամ գողին։ Շատ կարևոր է հակառակորդից ուժեղ լինել ներքուստ` համարձակ ու համառ։ Ի՞նչ անել, եթե դուք մենակ չեք։ Ահա, թե ինչպես է խորհուրդ տալիս վարվել ըմբշամարտի մասնագետը` Մոսկվայի բազմակի չեմպիոն Վալերի Լեբեդևը. 
  6.  - Եթե ձեզ հետ կին ու երեխա կա, թող գնան լուսավոր և մարդաշատ տեղ, ոստիկան կանչեն, ամեն ինչ անեն, որ շրջապատի մարդկանց ուշադրությունը գրավեն։ Եթե ձեզ ընկերակցողները տղամարդիկ են, ապա կարևոր խնդիրը շրջանաձև պաշտպանություն ստեղծելն է։ Դուք պետք է հիշեք, որ փոխարինում չի լինելու։ Եթե դուք մտել եք կռվի մեջ, ապա մնում եք այնտեղ մինչև վերջ։
  7.  - Եթե դուք միանգամից մի քանի հակառակորդ ունեք, սկսեք ակտիվորեն շարժվել։ Մի խնայեք ձեր հագուստը։ Շարժվելով` ուսումնասիրեք փախչելու ճանապարհը, որ ծայրահեղ պահին փախուստի շանս լինի։ Իսկ եթե դուք որոշել եք պայքարել մինչև վերջ, ապա փորձեք միանգամից "կոտրել" խմբի առաջատարին։ Հիմա` երկրորդ տեսակի կռվի մասին, ուր դուք կողքից դիտող եք։ Եթե դուք չափազանց հետաքրքրասեր եք, կռիվը շատ հաճախ առաջին տեսակից կարող է արագ փոխվել երկրորդին։ Մի փորձեք խառնվել և խաղաղեցնել կռվողներին։ Դուք կարող եք ստանալ ձեր "հասանելիքը" ոչ միայն խուլիգաններից, այլ նաև տեղ հասած ոստիկաններից, որոնց չի հետաքրքրի ձեր` այդ կռվում մասնակցության չափը, իսկ այդ դեպքում մեղադրեք միայն ինքներդ ձեզ։ Չարժե կռվողների աչքի առջև զանգել ոստիկանություն. ցուցադրական վարմունքով դուք միայն արդեն զայրացած կռվողների չարությունն եք ուղղում ձեր վրա։
Категория: Գաղտնիքներ և խորհուրդներ | Добавил: Admin (25.07.2012)
Просмотров: 338 | Рейтинг: 0.0/0

Հավանեցիր? Դե տեղեկացրու Ընկերներիտ

0

Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Поиск

HaYpRo.Do.Am © 2024