Пятница, 26.04.2024, 19:08
Приветствую Вас Гость | RSS
Главная Blog Регистрация
Меню сайта

Категории раздела
Հնարքներ [6]
Գաղտնիքներ և խորհուրդներ [44]
Ընկերություն [16]
Առողջություն [0]
Հումորային [0]
Սեր [44]
Տոներ [16]
Աշխատանք Ինտերնետով [8]
Հետաքրքիր Կայքեր [13]
Սպորտ [8]
Հետաքրքիր [14]
Նորություններ [1]
Մշակույթ [0]
Մեքենաներ [0]
Մանկական [9]
Կրթություն [4]
Խոհանոց [1]
Ինտերնետ [0]
Էլեկտրոնիկա [0]
Բժշկություն [0]
Հոգեբանություն [0]
Հոգեբանական թեստեր [14]
Գիտություն [2]
Բջջային [9]
Համակարգչային [18]
Սկայպ [4]

Вступите в Групу

Наш опрос
Какой windows вы Исползовате
Всего ответов: 37

Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Форма входа

Главная » Նորություններ Blog » Գաղտնիքներ և խորհուրդներ

Վարվեցողության կանոններ

Դիմահարդարման միջոցները հայտնի են դեռ վաղ ժամանակներից:Սրանից օգտվում էին դեռևս Հին Եգիպտոսում և Հին Հռոմում:Մեր օրերում շպարանյութեր ընտրելիս հաշվի են արնվում առողջապահական կանոններ:Դիմահարդարման միջոցով կարելի է քողարկել դեմքի թերությունները և ավելի երիտասարդ ու առողջ երևալ:Դեմքը պետք է շատ հմտորեն շպարել:Դիմափոշու գույնը պետք է մի փոքր մուգ լինի մաշկի գույնից:Խորհուրդ է տրվում դիմափոշուց առաջ մաշկին համապատասխան քսուկ օգտագործել:
Շրթներկը համապատասխանեցնում են մաշկի, մազերի և հագուստի գույնի հետ:Շրթներկի ընտրության հարցում պետք է հաշվի առնել նաև տարիքը:
Շիկահեր, բաց գույնի մաշկ ունեցող կանանց խորհուրդ է տրվում բաց և մուգ վարդագույն շրթներկ, իսկ մուգ մաշկ ունեցողներին՝ մուգ կարմիր, բալի գույն կամ շականակագույն շրթներկ:Շիկահերները կարող են գործածել շականակավարդագույն շրթներկ, որը երանգավորում է և ընդգծում շրթունքները:Խորհուրդ չի տրվում շրթներկով արտառոց փոխել բերանի ձևը՝ թույլատրելի է միյայն թեթևակի սեղմումները:Բերանն ավելի գեղեցիկ կերևա, եթե վերին շրթունքը ներկված լինի ավելի մուգ գույնով՝ քան ստորինը:Խրախուսելի չեն, երբ դեռատի աղջիկները շրթներկ են օգտագործում( հատկապես վառ գույների):
Օծանելիքը պետք է օգտագործել չափավոր, որպեսզի բույրը հպանցիկ հասնի մարդկանց շրջապատում:Յուրաքանչյուր մարդ մարմնի ինքնատիպ հոտ ունի, և օծանելիքի հոտը պետք է համապատասխանի դրան:Օծանելիք գնելիս պետք է մի փոքր կաթեցնել ձեռքի մեջ, շփել և թողնել որ ցնդի՝ ապա նոր բույրը զգալ:Օծանելիքն ընտրում են այն հարմարեցնելով արտաքինին և խառնվածքին:Այսպես սպիտակ մաշկով, նիհարիկ կնոջը սազում է թեթև, նուրբ հոտով օծանելիք, մուգ մաշկ ունեցողներին՝ սուր և ուժեղ, մազական տեսքով կնոջը թարմացնող բույրով օծանելիք:Գործարար կանանց խորհորդ է տրվում օգտագործել ֆրանսիական հանրահայտ ֆիրմաների օծանելիքներ:Դրանք ավելի հմայիչ են դարձնում կնոջը:Տղամարդու համար խորհուրդ է տրվում ոչ ծաղկային բույրը, որը պետք է զգացվի մոտ տարածությունից:
Օծանելիքից և դիմահարդարման միջոցներից ճիշտ օգտվելը մարդու դաստիրակված ու կիրթ լինելու աստիճանն է:

Категория: Գաղտնիքներ և խորհուրդներ | Добавил: Admin (25.07.2012)
Просмотров: 651 | Рейтинг: 0.0/0

Հավանեցիր? Դե տեղեկացրու Ընկերներիտ

0

Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Поиск

HaYpRo.Do.Am © 2024