Понедельник, 20.05.2024, 05:56
Приветствую Вас Гость | RSS
Главная Blog Регистрация
Меню сайта

Категории раздела
Հնարքներ [6]
Գաղտնիքներ և խորհուրդներ [44]
Ընկերություն [16]
Առողջություն [0]
Հումորային [0]
Սեր [44]
Տոներ [16]
Աշխատանք Ինտերնետով [8]
Հետաքրքիր Կայքեր [13]
Սպորտ [8]
Հետաքրքիր [14]
Նորություններ [1]
Մշակույթ [0]
Մեքենաներ [0]
Մանկական [9]
Կրթություն [4]
Խոհանոց [1]
Ինտերնետ [0]
Էլեկտրոնիկա [0]
Բժշկություն [0]
Հոգեբանություն [0]
Հոգեբանական թեստեր [14]
Գիտություն [2]
Բջջային [9]
Համակարգչային [18]
Սկայպ [4]

Вступите в Групу

Наш опрос
Какой windows вы Исползовате
Всего ответов: 37

Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Форма входа

Главная » Նորություններ Blog » Գաղտնիքներ և խորհուրդներ

ՎԱՐԴԵՐԻ ԳՈՒՅՆԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Վարդերի տարբեր գույները տարբեր զգացմունքներ ու հույզեր են արտահայտում:
Վարդեր աճեցնող-ներից շատերը չեն կենտրոնանում գույների իմաստի վրա, այլ պարզապես ընտրում են իրենց նախընտրած վարդի գույնը:
Այնուամենայնիվ, հետաքրքիր է իմա-նալ վարդերի գույների նշանակությունը:

Կարմիր վարդերը առավել շատ, քան որևէ այլ գույն խորհրդանշում են սեր և ռոմանտիկ հարաբերություններ:Եթե տղամարդը կարմիր վարդ է նվիրում կնոջը, ապա վերջինս իսկույն ևեթ կկասկածի, որ տղամարդը ռոմանտիկ զգացմունքներ է տածում իր հանդեպ:Կարմիր վարդերը նաև դասական են:Գրականության մեջ վարդերի մասին կարդալիս պատկերացնում ենք կարմիր վարդեր:

 Վարդագույն վարդերը հիմնականում որպես նվեր են տալիս:Դրանք կարեղ են ունենալ <<Շնորհակալ եմ Ձեր աջակցության համար>>-ից մինչև <<Ես մտածում եմ քո մասին>> իմաստներ:Մուգ վարդագույնը կարող եք ընտրել ակըիվ անձնավորության համար, իսկ բաց վարդագույնը՝ ամաչկոտ ու հանգիստ:
 
 Սպիտակ վարդերը անաղարտ և իրական սիրո խորհրդանիշ են:Դրանք հիանալի նվեր են հարսնացուի, կնոջ համար, նաև երեխայի լույս աշխարհ գալու կապակցությամբ:

Դեղին վարդերը ընկերության խորհրդանիշ են:Դրանք այնքան ուրախ և պայծառ են, որ կարելի է նվիրել ցանկացած մեկին, հատկապես որևէ ուրախ առիթով:Դեղին վարդեր կարելի է նվիրել կնոջը, սիրած աղջկան, եթե նրանք սիրում են այդ գույնը, նաև գործընկերոջը, եղբորը կամ քրոջը:

 Նարնջագույն վարդերը նույն նշանակությունն ունեն, ինչ դեղինները: Դրանք արտահայտում են նաև հիացմունք կամ ինչ-որ նոր բան:Եթե նոր էջ եք սկսում Ձեր կյանքում կամ առանձնահատուկ մեկի հետ պատրաստվում եք խենթ արկածի, ապա նարնջագույն վարդերը լավագույն տարբերակն են այս պարագայում:

Ծաղիկներ նվիրելիս, սակայն, ճիշտ կլինի հաշվի առնել նաև ստացողի կարծիքը. միգուցե Դուք սիրում եք դեղին գույնը, իսկ ստացողը նախընտրում է վարդագույնը: Դուք Ձեր նվերով ավելի հմտորեն կարող եք հիացնել սիրելիին, եթե մի փոքր ավել ժամանակ հատկացնեք նրա նախընտրությունները պարզելուն:

Категория: Գաղտնիքներ և խորհուրդներ | Добавил: Admin (24.07.2012)
Просмотров: 1216 | Рейтинг: 0.0/0

Հավանեցիր? Դե տեղեկացրու Ընկերներիտ

0

Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Поиск

HaYpRo.Do.Am © 2024