Понедельник, 20.05.2024, 10:58
Приветствую Вас Гость | RSS
Главная Blog Регистрация
Меню сайта

Категории раздела
Հնարքներ [6]
Գաղտնիքներ և խորհուրդներ [44]
Ընկերություն [16]
Առողջություն [0]
Հումորային [0]
Սեր [44]
Տոներ [16]
Աշխատանք Ինտերնետով [8]
Հետաքրքիր Կայքեր [13]
Սպորտ [8]
Հետաքրքիր [14]
Նորություններ [1]
Մշակույթ [0]
Մեքենաներ [0]
Մանկական [9]
Կրթություն [4]
Խոհանոց [1]
Ինտերնետ [0]
Էլեկտրոնիկա [0]
Բժշկություն [0]
Հոգեբանություն [0]
Հոգեբանական թեստեր [14]
Գիտություն [2]
Բջջային [9]
Համակարգչային [18]
Սկայպ [4]

Вступите в Групу

Наш опрос
Какой windows вы Исползовате
Всего ответов: 37

Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Форма входа

Главная » Նորություններ Blog » Գաղտնիքներ և խորհուրդներ

Մազի ներկը կարող է վնասել առողջությունը

Գեղեցիկ և երիտասարդ երևալու հիմնական պայմաններից մեկն էլ մազերի գույնն է: Քանի դեռ  սպիտակ մազերը չեն հայտնվել և գուժել վաղաժամ ծերության մասին, թվում է` մազերի արհեստական ներկերի օգնության կարիքը չի զգացվում:  Բայց սա հարցի միայն մի կողմն է, քանի որ կանայք իրենց մազերը ներկում են ոչ միայն սպիտակելու դեպքում: «Իմ մազերի բնական գույնը սև է, բայց քանի որ արդեն հոգնել էի միակերպությունից,  նույն գույնից, որոշեցի փոխել և բաց շագանակագույն   ներկել»,-ասում է  19-ամյա Արևիկը:  Իսկ 20-ամյա Անին չի էլ պատկերացնում, որ մի օր կարող է մազերի գույնը փոխել. «Ես չեմ սիրում, երբ երիտասարդ աղջիկները ներկում են մազերը, հրաժարվում իրենց բնական գույնից: Գտնում եմ, որ մանավանդ երիտասարդ աղջիկներին ավելի շատ սազում է իրենց մազերի բնական  գույնը, ինքս երբեք չեմ ներկի, մինչև սպիտակ մազեր չհայտնվեն»: Շատ կանանց համար մազերի գույնը փոխելը  պարզապես հաճույք է: Իսկ պարզելու համար, թե արդյոք շատերի համար հաճելի այդ գործընթացը թողնում է վնասակար ազդեցություն, խոսեցինք բժիշկ-կոսմետոլոգ Ալինա Ավագյանի հետ:   «Իհարկե, վնասակար ազդեցություն ունենում է: Այդ ազդեցության աստիճանը առաջին հերթին կախված է նրանից, թե ներկի բաղադրության մեջ ինչ նյութեր են մտնում. լինում է, երբ կինը օգտագործում է ներկը, այնուհետև սկսվում է դեմքին կարմիր ցան հայտնվել, իսկ դա ներկի մեջ պարունակվող քիմիական վնասակար նյութերի ներգործության արդյունք է»,-պարզաբանում է կոսմետոլոգը:  Իսկ այն հարցին, թե կոնկրետ ինչ նյութերի առկայությունն է առաջացնում ալերգիա, պատասխանում է. «Հստակ չեմ կարող ասել, քանի որ տարբեր մարդկանց մոտ այն տարբեր դրսևորում կարող է ունենալ: Մեկի մոտ կարող է ալերգիա առաջացնել ներկի բաղադրության մեջ մտնող մի նյութը, իսկ մյուսի մոտ` մեկ այլ բաղադրիչը, այդ պատճառով էլ չենք կարող ասել, թե այդ ներկը ալերգիա է առաջացնում և չի կարելի օգտագործել»:  Նույն հարցի շուրջ խոսեցինք նաև ոճաբան-վարսահարդար Լաուրա Մազմանյանի հետ: Տիկին Լաուրայի խոսքով՝ կարելի խուսափել մազերը ներկելու հետևանքով առաջացող բարդություններից, եթե ամեն ինչ կատարվի պրոֆեսիոնալ և ճիշտ կերպով. «Մազերը ներկելուց հետո պետք է անպայման ճիշտ ժամանակին լվանալ, երկար չթողնել, այլապես գլխամաշկը կվնասվի, կառաջանա մազաթափություն, ինչպես  նաև գլխացավ»: «Իմ մազերը բնականից ունեին սև գույն, բայց քանի որ ուզում էի բաց գույնի ներկել, մի երկու անգամ գունաթափել եմ, դրա արդյունքում ուժեղ մազաթափություն սկսվեց, խիտ և փարթամ մազերիցս բան չի մնացել, շատ եմ փոշմանել: Հիմա նոր եմ հասկանում, որ չպետք է դիմել արհեստական միջոցներին, ի վերջո  բնությունը ամենաներդաշնակ տարբերակն է ընտրում»,-ասում է 30- ամյա  Սյուզին: 

Իսկ 50-ամյա Սուսաննան, ով մազերը ներկելու 15 տարվա  փորձ ունի, խորհուրդ է տալիս նույնիսկ սպիտակ մազեր հայտնվելու դեպքում խուսափել ներկ օգտագործելուց. «Երբ առաջին անգամ սկսեցի մազերս ներկել, դեռ նոր էր մի քանի սպիտակ մազ հայտնվել:  Բայց աստիճանաբար ես զգացի, որ ներկելուց հետո ավելի շատացավ, ներկը խթանեց սպիտակ մազերի շատացմանը, իսկ հիմա կարծես կախվածություն է առաջացել, առանց ներկելու չեմ կարողանում»: Ի՞նչ անել սպիտակ մազերը քողարկելու համար, միաժամանակ չվնասելով առողջությունը: Բժիշկ-կոսմետոլոգ Ալինա Ավագյանի խոսքով՝ լավագույն տարբերակը բնական միջոցներից օգտվելն է. «Խորհուրդ կտամ օգտագործել հինա, այն շատ օգտակար է. և մազերի գույնն է փոխում, և նպաստում է մազաթափության վերացմանը: Հինայով ներկված մազերը ստանում են ոչ միայն  հաճելի երանգ, այլև փայլ ու ամրություն, ինչպես նաև` հինան խթանում է մազերի աճն ու թեփի վերացումը»:  Իսկ վարսահարդար Լաուրա Մազմանյանը  խորհուրդ է տալիս մազերը ներկել ամիսը մեկ անգամ, ոչ ավելի շուտ, իսկ ներկելու դեպքում օգտագործել որակյալ ներկ:


Категория: Գաղտնիքներ և խորհուրդներ | Добавил: Admin (24.07.2012)
Просмотров: 1388 | Рейтинг: 0.0/0

Հավանեցիր? Դե տեղեկացրու Ընկերներիտ

0

Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Поиск

HaYpRo.Do.Am © 2024