Понедельник, 20.05.2024, 06:54
Приветствую Вас Гость | RSS
Главная Blog Регистрация
Меню сайта

Категории раздела
Հնարքներ [6]
Գաղտնիքներ և խորհուրդներ [44]
Ընկերություն [16]
Առողջություն [0]
Հումորային [0]
Սեր [44]
Տոներ [16]
Աշխատանք Ինտերնետով [8]
Հետաքրքիր Կայքեր [13]
Սպորտ [8]
Հետաքրքիր [14]
Նորություններ [1]
Մշակույթ [0]
Մեքենաներ [0]
Մանկական [9]
Կրթություն [4]
Խոհանոց [1]
Ինտերնետ [0]
Էլեկտրոնիկա [0]
Բժշկություն [0]
Հոգեբանություն [0]
Հոգեբանական թեստեր [14]
Գիտություն [2]
Բջջային [9]
Համակարգչային [18]
Սկայպ [4]

Вступите в Групу

Наш опрос
Какой windows вы Исползовате
Всего ответов: 37

Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Форма входа

Главная » Նորություններ Blog » Գաղտնիքներ և խորհուրդներ

Ինչպես ընտրել հարսի ծաղկեփնջի գույնը
Ինչպես ընտրել հարսի ծաղկեփնջի գույնը

Սպիտակ - Այս դասական գույնը խորհրդանշում է հարսնացուի անմեղությունն ու երիտասարդությունը: Սպիտակ ծաղիկները փունջը դարձնում են պայծառ եւ լուսավոր: Սպիտակ լիլիաները` կույս Մարիամի անմեղության խորհրդանիշերը, լավագույն տարբերակներն են: Շատ հարմար են նաեւ սպիտակ վարդերը որպես սիրո բացատրություն: Գեղեցիկ է նաեւ փոքրիկ ծաղիկների համադրությունը:

Մանուշակագույն - Այս գույնը համապատասխանում է ոչ բոլոր հարսերին: Մանուշակագույնը ճոխության եւ հասունության գույնն է: Այս առումով հատկապես գերադասելի են օրխիդեաները: Այս գույնը եւ այս ծաղիկները հարմար կլինեն, եթե զույգերը ամուսնանում են ոչ առաջին անգամ: Իսկ ավելի բաց երանգի քիչ քանակությամբ ծաղիկների ներկայությունը կզարդարի երկնագույն կամ վարդագույն երանգներով ծաղկեփունջը:


Կանաչ - Այսպես թե այնպես այս գույնը առկա է ցանկացած փնջի մեջ, բայց քչերը գիտեն, որ այն կարող է լինել ծաղկեփնջի հիմնական գույնը: Եթե Ձեզ դուր են գալիս կանաչի բաց երանգները, կամ դուք կրելու եք կանաչագույն զգեստ, ապա կարող եք համարձակորեն կրել ծաղկեփունջ կանաչ վարդերից կամ մեխակներից: Նման ծաղկեփունջը կստեղծի թեթեւ գարնանային տրամադրություն, որը Ձեզ կուղեկցի ողջ օրվա ընթացքում: 

Կապույտ - Հարսանեկան ծաղկեփնջի մեջ կապույտի մուգ երանգները հազիվ թե տեղին լինեն, սակայն բաց երկնագույն երանգները փունջը կդարձնեն առավել նրբաճաշակ եւ օրիգինալ: Երկնագույն կամ վարդագույն բաղադրիչներով զգեստի հետ այսպիսի փունջը կդիտվի ուղղակի պերճաշուք: Ի դեպ, երկնագույն երանգները խորհրդանշում են հավատարմություն: Միայն չպետք է մոռանալ, որ կապույտը սառը գույն է:

Դեղին - Տաք, արեւային այս գույնը կյանքի, լույսի եւ ամուսնության խորհրդանիշ է: 

Նարնջագույն - Շատ տոնական եւ գրավիչ է: Փնջի մեջ նարնջագույն ծաղիկները հարստության, առողջության մաղթանքներ են: 


Կարմիր - խորհրդանշում է սերը, կիրքը` հատկապես կարմիր վարդերը: Անկախ զգեստից կարմիր վարդերի փոքր փունջը գեղեցիկ կդիտվի հարսնացուի ձեռքերում:

Հարսանիքի ծաղիկները ընտրելիս կարելի է առաջնորդվել նաեւ Ձեր սեփական նախասիրությամբ: Սակայն կարեւոր է հիշել, որ ծաղկեփունջը հարսին պետք է նվիրի միայն եւ միայն փեսացուն: Այդպիսին է ավանդույթը: 
Категория: Գաղտնիքներ և խորհուրդներ | Добавил: Admin (24.07.2012)
Просмотров: 434 | Рейтинг: 0.0/0

Հավանեցիր? Դե տեղեկացրու Ընկերներիտ

0

Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Поиск

HaYpRo.Do.Am © 2024