Понедельник, 20.05.2024, 10:08
Приветствую Вас Гость | RSS
Главная Blog Регистрация
Меню сайта

Категории раздела
Հնարքներ [6]
Գաղտնիքներ և խորհուրդներ [44]
Ընկերություն [16]
Առողջություն [0]
Հումորային [0]
Սեր [44]
Տոներ [16]
Աշխատանք Ինտերնետով [8]
Հետաքրքիր Կայքեր [13]
Սպորտ [8]
Հետաքրքիր [14]
Նորություններ [1]
Մշակույթ [0]
Մեքենաներ [0]
Մանկական [9]
Կրթություն [4]
Խոհանոց [1]
Ինտերնետ [0]
Էլեկտրոնիկա [0]
Բժշկություն [0]
Հոգեբանություն [0]
Հոգեբանական թեստեր [14]
Գիտություն [2]
Բջջային [9]
Համակարգչային [18]
Սկայպ [4]

Вступите в Групу

Наш опрос
Какой windows вы Исползовате
Всего ответов: 37

Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Форма входа

Главная » Նորություններ Blog » Գաղտնիքներ և խորհուրդներ

Ինչպե՞ս դուր գալ տղամարդուն...

Սիրո հիմքը էմոցիոնալ կապն է, տարվածությունը, բայց ոչ մի հրապուրանք չի կարող դիմակայել ժամանակի փորձությանը, եթե սիրահարների միջև չկա համատեղելիություն: 
Ֆիզիկական տարվածությունը միայն սկիզբն է, սիրավեպի սկիզբը, բայց սերը չի նշանակում կառավարում:Կինը կարող է տղամարդուն  գրավել՝ ստիպելով, որ խանդի, կամ գայթակղել, ապա վանել:Մի՞թե սա իսկական սեր է, անկեղծ զգացմունք...
 Կինը պետք է հարցը դնի ոչ թե <<Ինչպե՞ս նրան ստիպեմ սիրահարվել>>, այլ <<Ինչպե՞ս նրան ավելի լավ ճանաչեմ>> կամ <<Ինչպե՞ս անեմ, որ ինձ լավ ճանաչի>>:Երբ տղամարդն ու կինը իրար լավ են ճանաչում, նրանց միջև կարող է սեր  ծնվել(իսկ գուցե և ոչ):Ամեն դեպքում նրանց հարաբերություններն անկեղծ են և ազնիվ:Սերն անհնար է, եթե չկա սկզբնական համատեղելիություն:Կինը չի կարող տղամարդուն ստիպել, որ իրեն սիրի, բայց նա կարող է տղամարդու մոտ ցանկություն արթնացնել, որը հետագայում կարող է վերաճել վստահության և իրապես մտերմիկ հարաբերության:Ինչպե՞ս գրավել Ձեզ դուր եկած տղամարդու ուշադրությունը և նրան հրահրել ակտիվ գործողությունների:

1.ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՏԵՍՈՂԱԿԱՆ ՇՓՈՒՄ:Հայացքը կարող է արտահայտել ցանկացած զգացմունք:Դուք կարող եք տղամարդուն գրավել պարզապես մի հայացքով: Մեծն Լառոշֆուկոն նկատել է. <<Սերը քողարկել, երբ այն կա, այնքան անհնար է, որքան և ցույց տալ, իբր այն կա>>:Ձեր զգացմունքները աննկատ չեն մնա:Տեսողական շփումը մերձեցման առաջին քայլն է, որտեղ ասվում է մտադրությունների և հետաքրքրությունների մասին:Տղամարդկանց զգալի մասը չի համարձակվում մոտենալ կնոջը, եթե վստահ չէ, որ վերջինս իր նկատմամբ անտարբեր չէ՝ վախենալով մերժվելուց:Այնպես որ մի՛ կարխեք, որ Ձեզ ճիշտ չեն հասկանա, և տղամարդուն հստակ զգացնել տվեք, որ նա Ձեզ դուր է գալիս:
 2.ԽՆԴՐԵՔ ՁԵՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԸՆԿԵՐՈՋԸ ՁԵԶ ԾԱՆՈԹԱՑՆԵԼ:Երբեմն աղջիկը ստիպված է շփումն անձամբ նախաձեռնել,քանի որ կան տղամարդիկ, ովքեր ամաչկոտ են, կամ էլ նրանց մտքով անգամ չի անցնում, որ իրենցով հետաքրքրված են:Այս դեպքում ձեր ընդհանոր ընկերոջը կարող եք խնդրել, որ ծանոթացնի՝ ներկայացնելով որպես պատահական հանդիպում:Այնուհետև ամեն ինչ Ձեզանից է կախված:Դուք կարող եք սկսել ոչինչ չպարտավորեցնող զրույցը:Եթե Ձեզ հաջողվի գրավել տղամարդուն,հետագա նախաձեռնությունը կանցնի նրա ձեռքը և օգտվելով այդ հնարավորությունից՝ նա կնշանակի հաջորդ հանդիպումը:
3.ՆՐԱՆ ԺԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՉԵՔ:
Եթե վստահ եք, որ տվյալ տղամարդուն դուր եք եկել, բայց գիտեք, որ նա շատ ամաչկոտ է, որպեսզի Ձեզ ժաադրության կանչի, կատարե՛ք առաջին քայլը:Բայց այդ քայլը անելուց առաջ պետք է համոզված լինեք, որ նա Ձեր նկատմամբ անտարբեր չէ և միայն չի կողմնորոշվում գործել՝ վախենալով մերժումից:Վստահ տղամարդը անհապաղ կհրավիրի դուր եկած աղջկան ժամադրության, հատկապես, եթե նկատի կնոջ հետաքրքրվածությունը:
4.ՄԻ ԵՂԵՔ ԶԶՎԵՑՆՈՂ:Եթե անգամ տղամարդը Ձեզ շատ է դուր եկել, և Դուք գրեթե վստահ եք, որ նա Ձեր ճակատագիրն է, կարիք չկա հանդիպելիս բարձրաձայնել այդ մասին:Ինչպես ասվեց, ոչ մի պարսավելի բան չկա, եթե կինը լինի կապի նախաձեռնողը և ցույց տա իր հետաքրքրվածությունը, բայց կարիք չկա հոգնեցնել, դա միայն կվանի տղամարդուն:Տղամարդը պետք է իրեն զավթիչ զգա և վերահսկի հարաբերությունները(կամ թերևս նրա մոտ պետք է պահպանվի այդ երազանքը):
5.ՓՈՐՁԵՔ ԱՎԵԼԻ ԼԱՎ ՃԱՆԱՉԵԼ ՏՂԱՄԱՐԴՈՒՆ:Եթե Ձեզ դուր է եկել տղամարդը, միանգամայն պարզ է, որ Դուք կցանկանաք նրա մասին որքան հնարավոր է շատ տեղեկություն իմանալ, սերտեք նրա սովորություններն ու ցանկությունները:Տղամարդիկ շատ էմոցիոնալ են, բայց հաճախ քողարկում են այդ էմոցիաները մաչոյի վահանի տակ:Կնոջ խնդիրն է զինաթափ անել նրանց, բայց ոչ տանջելով, այլ վստահությամբ և անկեղծ ուշադրությամբ:Տղամարդիկ սովորաբար ավելի հաճախ կիսվում են աղջիկների, քան ընկերների հետ, որոնց առջև հարկավոր է դեմքը պահել:Եթե հաջեղվի դառնալ այդ աղջիկը, ապա Ձեզ հնարավորություն կընձեռնվի ձևավորել մտերմիկ հարաբերություններ:
6.ԵՂԵՔ ՍՈՎՈՐԱԿԱՆԻ ՊԵՍ:Հայտնի է, որ ստիպողաբար քնքուշ չես կարող լինել, և ոչ մի կնոջ չի հաջողվի տղամարդու մոտ զգացմունք ձևավորել՝ ընդդիմանալով իր ցանկություններին:Կարելի է արթնացնել ցանկություններ, ստիպել ամուսնանալ, բայց վերջին հաշվով դա ևս բավարարվածություն չի պարգևի:Ցաբկացած հարաբերության մեջ հարկավոր է պահպանել անկեղծութունն ու ազնվությունը, թերևս այն բանի համար, որ իմանաք, որ սիրում են հենց Ձեզ, ոչ թե Ձեր կերտած պատկերը(համաձայնե՛ք,Դուք չեք կարող այն խաղալ ողջ կյանքի ընթացքում):Մի փորձեք տղամարդու համար լինել այն միակ իդեալեակն կինը, հարմարվել նրա ճաշակին: Մի վախեցե՛ք լինել սովորականի պես, որպես կանոն՝ տղամարդուն դուր է գալիս հետաքրքրությունների տարբերությունը, և նրանք չեն սպասում, որ կանայք տարվեն բոքսով կամ ֆուտբոլով:Ի վերջո, հետաքրքրությունների նույնությունը բերում է ընկերության, և ո՛ սիրո:
7.ԵՂԻՐ ՎՍՏԱՀ:Սեր տենչալը բնական ցանկություն է, և փոխադարձ սիրո հասնելը ևս բնական է:Բայց չպետք է մոռանալ, որ հարկավոր է նախևառաջ սիրենք ինքներս մեզ:Եթե Ձեզ ձանձրացնում է միայնությունը սեփական անձի հետ, Դուք կսկսեք տղամարդկանց որս:Տղամարդիկկ հարգում են ինքնավստահ կանանց, ովքեր կարողանում են գնահատել հաստատակամությունը և անկախությունը:Իսկ հարգանքը սիրո դղյակ տանող քայլ է:

Категория: Գաղտնիքներ և խորհուրդներ | Добавил: Admin (24.07.2012)
Просмотров: 413 | Рейтинг: 0.0/0

Հավանեցիր? Դե տեղեկացրու Ընկերներիտ

0

Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Поиск

HaYpRo.Do.Am © 2024