Понедельник, 20.05.2024, 08:14
Приветствую Вас Гость | RSS
Главная Blog Регистрация
Меню сайта

Категории раздела
Հնարքներ [6]
Գաղտնիքներ և խորհուրդներ [44]
Ընկերություն [16]
Առողջություն [0]
Հումորային [0]
Սեր [44]
Տոներ [16]
Աշխատանք Ինտերնետով [8]
Հետաքրքիր Կայքեր [13]
Սպորտ [8]
Հետաքրքիր [14]
Նորություններ [1]
Մշակույթ [0]
Մեքենաներ [0]
Մանկական [9]
Կրթություն [4]
Խոհանոց [1]
Ինտերնետ [0]
Էլեկտրոնիկա [0]
Բժշկություն [0]
Հոգեբանություն [0]
Հոգեբանական թեստեր [14]
Գիտություն [2]
Բջջային [9]
Համակարգչային [18]
Սկայպ [4]

Вступите в Групу

Наш опрос
Какой windows вы Исползовате
Всего ответов: 37

Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Форма входа

Главная » Նորություններ Blog » Գաղտնիքներ և խորհուրդներ

Ինչ հագնել ժամադրություն գնալուց

Ժամադրություն… Կարևոր չէ, այն առաջինն է, թե տասներորդը,միևնույն է, դուք սրտի թրթիռով եք պատրաստվում դրան, ցանակնում եք շատ գեղեցիկ և հմայիչ լինել,մանավանդ եթե զգում եք,որ հենց նա է ձեր ընտրյալը:Գնալուց առաջ մտածում եք,թե ինչի մասին եք խոսելու, ինչպես եք ձեր մտքերը շարադրելու ու նաև ինչ եք հագնելու:Մեկը մյուսի հետևից հանում եք զգեստապահարանից ու փորձում եք բոլոր զգեստները,խճճվում ու նորից կանգնում<<կոտրած տաշտակի առջև>>…Ոչ մեկը ձեր սրտով չէ…Ի վերջո,ինչ հագնել:Իսկ ժամն արդեն մոտենում է…Երևի հենց այդ պատճառով էլ աղջիկները միշտ ուշանում են:

  Ինչ պետք է իմանան գեղեցիկ սեռի ներկայացուցիչները Ժամադրություն գնալիս ցանկալի չեն մարմինն ընդգծող տաբատներ,եթե նույնիսկ դրանք ձեզ շատ են սազում:Այդպիսի ընտրությունը կարող է կարծիք ստեղծել,որ ցանկանում եք ընդգծել ձեր սեքսուալությունը:Երկար կիսաշրջազգեստը հուշում է այն մասին,որ դուք փորձում եք հեռու մնալ այն տղամարդկանցից,ում լավ չեք ճանաչում,իսկ կիսաշրջազգեստի խոր կտրվածքն ակնարկում է,որ սիրելի տղամարդու առջև դուք,այնուամենայնիվ,պատրաստ եք ձեր հոգին ու սիրտը բացել:Հոգեբանները փաստում են,որ ջինսե տաբատ կրող կինը տղամարդկանց կողմից այլևս չի ընկալվում որպես թույլ սեռի ներկայացուցիչ:Կարծում եմ կարիք չկա հիշեցնելու,որ հագուստին պետք է ներդաշնակ լինեն պայուսակը,կոշիկները,գլխարկն ու արդուզարդը:

  Ինչ պետք է իմանան ուժեղ սեռի ներկայացուցիչները Եթե հանդիպումը նշանակված է մինչև ժամը 20-ը,կարող եք հագնել ցանկացած գույնի կոստյում,իսկ դրանից ուշ սկսվող ընդունելություններին նախընտրելի է ներկայանալ մուգ գույնի կոստյումով:Պաշտոնական հանդիպումների ժամանակ պիջակը պետք է կոճկված լինի ամբողջությամբ,վերջին կոճակն արձակում են միայն ճաշելիս կամ նստելիս:Գուլպաները պետք է կոստյումից մուգ լինեն,որպեսզի կոստյումի գույնից կոշիկի գույնին անցումը կտրուկ չլինի(ի դեպ աղջիկները հիմանականում ուշադրություն են դարձնում գուլպաների գույնին):Մուգ գույնի կոստյումի հետ նախընտրելի է բաց գույնի վերնաշապիկ:Միագույն կոստյումի հետ կարելի է կրել վառ նախշերով փողկապ.իսկ վանդակավոր կամ գծավոր կոստյումի հետ ավելի ընդունելի են միագույն փողկապները:Չմոռանանք նաև թաշկինակի մասին,որն անպայման պետք է լինի մաքուր և արդուկված:

Категория: Գաղտնիքներ և խորհուրդներ | Добавил: Admin (24.07.2012)
Просмотров: 440 | Рейтинг: 0.0/0

Հավանեցիր? Դե տեղեկացրու Ընկերներիտ

0

Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Поиск

HaYpRo.Do.Am © 2024