Понедельник, 20.05.2024, 08:38
Приветствую Вас Гость | RSS
Главная Blog Регистрация
Меню сайта

Категории раздела
Հնարքներ [6]
Գաղտնիքներ և խորհուրդներ [44]
Ընկերություն [16]
Առողջություն [0]
Հումորային [0]
Սեր [44]
Տոներ [16]
Աշխատանք Ինտերնետով [8]
Հետաքրքիր Կայքեր [13]
Սպորտ [8]
Հետաքրքիր [14]
Նորություններ [1]
Մշակույթ [0]
Մեքենաներ [0]
Մանկական [9]
Կրթություն [4]
Խոհանոց [1]
Ինտերնետ [0]
Էլեկտրոնիկա [0]
Բժշկություն [0]
Հոգեբանություն [0]
Հոգեբանական թեստեր [14]
Գիտություն [2]
Բջջային [9]
Համակարգչային [18]
Սկայպ [4]

Вступите в Групу

Наш опрос
Какой windows вы Исползовате
Всего ответов: 37

Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Форма входа

Главная » Նորություններ Blog » Գաղտնիքներ և խորհուրդներ

Դարձրու՛ նրան երջանիկ...

Ասում են, որ տղամարդն իր կյանքում պետք է ծառ տնկի, տուն կառուցի և զավակ ունենա:Իսկ մեզ մնում է հետևել այս  գործընթացին:Թվում է, թե ուժեղ սեռի ներկայացուցիչները    պետք է հասկանան՝ լավ կլինի, որ նրանք ունենան հավասարակշռված, խելացի և քնքուշ կին, որը նույն էնտուզիազմով կմոտենա ամուսնու զանկություններին:
 Խելացի կանայք հարկ է հիշեն՝ չպետք է ձանձրալի դառնալ:
  Իհարկե, Դուք վստահ եք ընտրյալի հարցում, որ Ձեզ երբեք չի փոխի ուրիշի հետ, և, բնականաբար, նման բաներ Ձեզ հետ տեղի չեն ունենա:Աուտոթրեյնինգը լավ է: Բայց միայն Դուք կարող եք սիրելիի կյանքը հետաքրքիր և աշխույժ դարձնել,և դա Ձեզ ևս երջանկություն կպարգևի:
ԱԿԱՆՋ ՈՒՆԵՑՈՂԸ ԿԼՍԻ, ՍԻՐՏ ՈՒՆԵՑՈՂԸ ԿՊԱՍԽԱՆԻ...

Պարզվում է, որ մեր թանկագին տղամարդիկ նեղացկոտ են: Հատկապես երբ նրանց խոստովանություն-ներին, աշխատա-վայրում պատահած դեպքե-րին, ավտոմեքենա-յի հետ կապված խնդիրներին կինը ականջ չի դնում:Կամ ավելի վատ. ձևացնում է՝ իբրև լսում է, բայց իրականում մտազբաղ է, և հաճախ կոնկրետ հարցից զգացվում է, որ ամուսնու պատմածը ընդհանրապես չի լսել:
 Կարիք չկա այնպիսի դիրք գրավել, ասես Ձեզ հետաքրքիր է, թե որտեղ են վաճառում ավտոմեքենայի լավագույն անվադողերը, թե ինչպես կարելի է պատի եջ անցք բացել և թե ինչու է Ձեր սիրելին ստիպված հերթական անգամ տնօրենին բացատրություններ տալ:Անխոս, բոլոր կանայք դերասաններ են, բայց տղամարդիկ, որքան էլ տարվախ լինեն սեփական մենախոսությամբ, անպայման կնկատեն կեղծիքը: Հետևապես պետք չէ նրան լսել բերանը բաց արած՝ այդ նույն ժամանակ Ձեզ միասին պատկերացնելով ծովափին, կամ էլ, թե ինչպես կնայվի Ձեր նոր զգեստը այն վարդագույն կոշիկների հետ: Փորձե՛ք անկեղծորեն հետաքրքրվել նրա պատմածով, օգնե՛ք նրան՝ ընտրելու ճիշտ բառերը, որպեսզի երկուսիդ համար էլ հեշտ լինի շփվելը:Բանն այն է, որ տղամարդկանց չափազանց դժվար է խոստովանել սեփական մտահոգությունների մասին: Կանայք կարող են ժամերով բաշխել իրեն էմոցիաները, մինչդեռ  արական սեռի ներկայացուցիչներին ավելի հեշտ է ենթագիտակցաբար զուգահեռներ անցկացնել կոտրված մեքենայի և իր անբավարարվածության, հոգնածության և միայնակության միջև:Մի՛ շտապեք շրջանցել խոսակցությունը կամ տրտնջալ, լսե՛ք, վերլուծե՛ք և երջանիկ կլինեք:Ոչ ի դեպքում ամուսնուն մի՛ ընդհատեք  , եթե անգամ ցանկանում եք ցույց տալ Ձեր հետաքրքրվածությունը:
Տղամարդիկ հիմնականում օգտագործում են գլխուղեղի ձախ կիսագունդը՝ աբստրակտ-տրամաբանականը, այդ պատճառով նրանք մտածում են սիմվոլներով և բառերով, խոսելիս ասես բարձրաձայն կարդում են տեքստը, որը գրված է ուղեղի կողմից և հեշտությամբ համադրում են տարբեր տեսակի մաթեմատիկական հասկացողություններով:Տղա-մարդուն ընդհատելը նշանա-կում է նրա գիտակցության մեջ գիրքը փակել, որտեղից նա կարդում էր իր պատմությունը:Բնականաբար, այս վիճակը տղամարդկանց նյարդայնացնում է:Մի՛ մտահոգվեք, երբ նա պատրաստ լինի Ձեզ լսել, անպայման այդ մասին կասի:Եվ եթե ոչինչ չունենաք պատասխանելու, պարզապես նրա ասածը կրկնեք  Ձեր բառերով, աջակից եղեք:Եվ ավելի շատ հարցեր տվեք. նա այդ ուշադրությունն անշուշտ կգնահատի:
ՆԱ ՁԵԶ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է...♥

Խոստովանություններից ամաչելու կաչիք չկա:Տղամարդիկ պետք է իրենց պաշտպանված զգան, տիրակալ լինեն՝ դառնալով փոքրիկ աշխարհի կենտրոնը:Այսօր կանայք ավելի շատ են ձգտում ազատության,բայց անկած լինելը չի նշանակում միայնակ լինել:Եվ խոստովանել, որ ինչ-որ մեկի կարիքն ունեն, չի նշանակում ազատությունը կորցնել:Մի՛ վախեցեք սիրելիին զզվեցնել Ձեր անկեղծությամբ, բայց փորձեք դրանք ասել ժամանակին և նրբանկատորեն:Նա վերջապես մեխել է մեխը,տանը որևէ իր է տեղափոխել:Կարիք չկա դրա համար նրան խրախուսել:Չէ՞ որ խոսքը շան մասին չէ, որը սովորել է նոր հնարք:Հարկ է ասել, որ Դուք գնահատում եք նրա աշխատանքը:Նրան շնորհակալություն մի՛ հայտնեք, այլ բարձրաձայն երախտապարտ եղեք ճակատագրին, որ Ձեզ հոգատար և ամենակարող ամուսին է պարգևել:Չէ՞ որ դա իրականում այդպես է:Մի՞թե նրա համար չեք այդքան անքուն գիշերներ անցկացրել՝ երազելով Ձեր  միության մասին:Եվ մի՞թե նա Ձեզ այն ջերմությունը չի տվել...Գնահատեք այս ամենը...♥
 Խոսքերով գնահատեք և ոչ թե մտովի՝ ասելով. <<Տես, եթե ցանկանաս, կարող ես>>:Բարձրաձայն ասեք այն ամենը, ինչ դուր է եկել Ձեզ նրա վարվեցողության մեջ, ասացեք, թե նրա արած կոնկրետ, որ բառերն ու արարքներն են Ձեզ հիացմունք պատճառել:Եվ հաստատ կլսեք, որ Դուք ևս անփոխարինելի եք, նա ավելի լավ կանի իր պարտականությունները: Ասացեք, որ նա Ձեզ պետք է:Չէ՞ որ հենց նա է Ձեր երեխաների հայրը, հենց նրա հագուստն եք Դուք արդուկում, հենց նրա ուսին եք քնում: Եվ հենց նրա հետ եք Դուք ողջ կյանքը երջանիկ անցկացնելու: 

Категория: Գաղտնիքներ և խորհուրդներ | Добавил: Admin (24.07.2012)
Просмотров: 318 | Рейтинг: 0.0/0

Հավանեցիր? Դե տեղեկացրու Ընկերներիտ

0

Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Поиск

HaYpRo.Do.Am © 2024